2014
Տեխնոլոգիան և հասարակական լրատվամիջոցները մեծացնում են գերագույն համաժողովի մատչելիությունը ողջ աշխարհով մեկ
Մայիս 2014


Տեխնոլոգիան և հասարակական լրատվամիջոցները մեծացնում են գերագույն համաժողովի մատչելիությունը ողջ աշխարհով մեկ

Ի լրացում ավելի քան 100000 ներկաների, ովքեր մասնակցեցին 184-րդ ամենամյա գերագույն համաժողովի հինգ նիստերին Համաժողովների Կենտրոնում Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, միլիոնավոր մարդիկ ևս դիտեցին կամ լսեցին նիստերը 95 լեզուներով հեռուստացույցի, ռադիոյի, արբանյակային հեռուստաալիքների և համացանցի հեռարձակումների միջոցով:

Մինչ Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների Կենտրոնը տեղավորում է 21000 մարդ, գերագույն համաժողովի լսարանը տարածվում է երկրագնդով մեկ, երբ միլիոնավոր եկեղեցու անդամներ միանում են համապատասխան ալիքին: Ավելի քան 50 տարի Եկեղեցին բանավոր թարգմանում է ելույթները բազմաթիվ լեզուներով: Այսօր տեխնոլոգիաները կենդանի դիտումը հնարավոր են դարձնում ավելի քան 200 երկրներում ողջ աշխարհով մեկ:

Բացի տեղի ժողովատների հեռարձակումներից, եկեղեցին համաժողովի ուղիղ ցուցադրում է ապահովում LDS.org, BYUtv, BYUtv International, Mormon Channel, Roku, Facebook և YouTube միջոցով:

Շատերը նաև դիտում են գերագույն համաժողովը հասարակական լրատվամիջոցների միջոցով: #ldsconf hashtag թվիթերների հեղեղ է ուղակվում Թվիթեր համաժողովի հինգ նիստերից յուրաքանչյուրի ընթացքում՝ գերագույն համաժողովը դարձնելով Թվիթերում ամենաշատը քննարկվող թեմաներից մեկն այդ ընթացքում: Օրինակ, 2013թ. հոկտեմբերին 155000 թվիթերներ ուղարկվեցին գերագույն համաժողովի վերաբերյալ: (Յուրաքանչյուր թվիթը անհատական մեկնաբանություն է՝ բաղկացած 140 տառից կամ պակաս:)

Իր հասարակական լրատվամիջոցների միջոցով Եկեղեցին կենդանի գովազդներ է հղում համաժողովից բազմաթիվ լեզուներով, և դա խրախուսում է ուրիշներին կիսվել այդ ուղերձներով: 2013թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ընթացքում շատերը դիտեցին կամ լսեցին գերագույն համաժողովի ուղերձները հասարակական լրատվամիջոցներում գովազդը տեսնելուց հետո: Գովազդները հեռարձակվում են անգլերենով, իսպաներենով և պորտուգալերենով: