2014
Աշակերտ լինելու գինը և օրհնությունները
նախորդ հաջորդ

Աշակերտ լինելու գինը և օրհնությունները

Եղեք ուժեղ: Հավատարմորեն ապրեք ավետարանով, եթե նույնիսկ ուրիշները ձեր շրջապատում դրանով ընդհանրապես չեն ապրում:

Նախագահ Մոնսոն մենք սիրում ենք ձեզ: Դուք տվել եք ձեր սիրտը և ձեր առողջությունը ամեն մի կոչումի, որ Տերը երբևէ տվել է ձեզ, հատկապես այն սրբազան պաշտոնը, որը դուք այժմ զբաղեցնում եք: Ողջ այս Եկեղեցին շնորհակալ է ձեզ՝ ձեր անսասան ծառայության և ձեր պարտավորության հանդեպ ձեր նվիրվածության օրինակի համար:

Հիացմունքով և խրախուսանքով յուրաքանչյուրի հանդեպ, ով կարիք կունենա անսասան մնալու այս վերջին օրերին, ես ասում եմ բոլորին և հատկապես Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, դուք մի օր կանչված կգտնեք ձեզ՛ պաշտպանելու ձեր հավատքը կամ հավանաբար նույնիսկ դիմանալու անձնական անարգանքի, պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Այդպիսի պահերը կպահանջեն ձեր կողմից ինչպես քաջություն այնպես էլ բարեկրթություն:

Օրինակ մի քույր միսիոներ վերջերս գրել էր. «Ընկերակիցս և ես տեսանք մի մարդու քաղաքի հրապարակում նստարանին նստած ուտում էր իր նախաճաշը: Երբ մենք մոտեցանք նա վեր նայեց և տեսավ մեր միսիոներական կրծքանշանները: Աչքերում սոսկալի հայացքով, նա վեր ցատկեց և բարձրացրեց ձեռքը՝ ինձ հարվածելու համար: Ես ճիշտ պահին խուսափեցի, նա հասցրեց միայն իր ուտելիքը թքել ամբողջապես ինձ վրա և սկսեց հայհոյել մեզ ամենասոսկալի բառերով: Մենք հեռացանք առանց որևէ բան ասելու: Ես փորձում էի սրբել ուտելիքը երեսիցս, երբ զգացի կարտոֆիլի պյուրեն հարվածեց գլխիս ետևի մասից: Երբեմն դժվար է լինել միսիոներ, որովհետև հենց այդ պահին ես ցանկացա ետ գնալ, բռնել այդ փոքրահասակ մարդուն և ասել «ՆԵՐԻՐ ԻՆՁ», բայց ես չարեցի»:

Այս նվիրված միսիոներին ես ասում եմ, սիրելի զավակ, դու քո իսկ խոնարհ ձևով մտել ես նշանավոր կանանց և տղամարդկանց մի շրջանակի մեջ, ինչպես Մորմոնի Գրքի մարգարե Հակոբն է ասել, ովքեր. «ըմբռնեցին [Քրիստոսի] մահը, և կրեցին նրա խաչը, և տարան աշխարհի ծաղրը»:1

Իրականում Իր՝ Հիսուսի մասին, Հակոբի եղբայր Նեփին գրել է. «Եվ աշխարհը, իր անօրինությունների պատճառով, կդատի նրան՝ որպես ոչ պիտանի մի բանի. ուստի, նրանք կխարազանեն նրան, և նա կտանի դա: Այո, նրանք կթքեն նրա վրա, և նա դա կտանի՝ մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության և երկայնամտության շնորհիվ»:2

Բացի Փրկչի սեփական փորձառությունից, եղել է մերժման երկարատև մի պատմություն և ցավալի բարձր գին, որը վճարվել է մարգարեների, առաքյալների, միսիոներների և անդամների կողմից յուրաքանչյուր սերնդում, բոլոր նրանք, ովքեր փորձել են հարգել Աստծո կանչը՝ բարձրացնելու մարդկության ընտանիքը դեպի «էլ ավելի գերազանց ճանապարհ»:3

«Էլ ի՞նչ ասեմ [նրանց մասին]» ասում է Եբրայեցիս գրքի գրողը.

«[Նրանք] … ովքեր առյուծների բերաններ խցկեցին,

Կրակի զորութիւն անցրին, սրի բերանից պրծան. … պատերազմի մէջ զորաւոր եղան բանակներն փախցրին, …

[Տեսան] իրենց մեռելները հարություն առած … ի կյանք [մինչդեռ] ուրիշներն էլ խիստ չարչարուեցան …

Միւսներն էլ … նախատինքների և ծեծերի, կապանքների և բանտի … փորձը առան.

Քարկոծուեցան, … սողոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան … ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, [և] չարչարուած,

([Նրանք] որ աշխարհքը նորանց արժանի չէր. … անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում»:4

Անկասկած երկնքի հրեշտակները արտասվեցին, երբ նրանք արձանագրեցին աշակերտության այս գինը աշխարհում, որը հաճախ թշնամական էր Աստծո պատվիրաններին: Փրկիչն Ինքը թափեց Իր իսկ արցունքները նրանց վրա, ովքեր հարյուրավոր տարիներ մերժված էին և սպանված Նրա ծառայության մեջ: Եվ այժմ Նա էր մերժվում և մոտ էր սպանվելու:

«Երուսաղէմ, Երուսաղէմ,- աղաղակեց Հիսուսը,- մարգարէները կոտորող, եւ քեզ մոտ ուղարկուածները քարկոծող. Քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. Եւ դուք չկամեցաք:

Ահա ձեր տունն աւերուած կթողուի ձեզ»:5

Եվ այնտեղ դրված է մի ուղերձ յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու և յուրաքանչյուր երիտասարդ կնոջ համար այս Եկեղեցում: Դուք զարմանք կապրեք, թե արդյոք արժէ քաջարի բարոյական դիրքորոշում ընդունել ավագ դպրոցում, թե գնալ միսիայի միայն ձեր ամենափայփայած հավատամքները հայհոյված տեսնելու կամ պայքարելու հասարակության մեջ շատ բաների դեմ, որ երբեմն ծաղրում է կրոնին նվիրաբերված կյանքը: Այո, հանուն դրա արժէ, որովհետև դրա հակադիրն այն է, որ մեր «տները» մեզ «աւերուած» կթողվեն՝ ավերված անձնավորություններ, ավերված ընտանիքներ, ավերված հարևանություն և ավերված ազգեր:

Այսպիսով մենք ունենք նրանց բեռը, ովքեր կանչվել են կրելու մեսիայական ուղերձը: Բացի ուսուցանելուց, խրախուսելուց և մարդկանց ուրախացնելուց (որը աշակերտության հաճելի մասն է), ժամանակ առ ժամանակ այս նույն սուրհանդակներին բաժին է ընկնում անհանգստանալ, նախազգուշացնել, և երբեմն ուղղակի արտասվել (դա ցավոտ կողմն է աշակերտության): Նրանք լիովին լավ գիտեն, որ դեպի «կաթ և մեղր բխող»6 խոստացված երկիրն առաջնորդող ուղին անպայման անցնում է Սինայ սարի ճանապարհով՝ բխելով «դու պետք է» և «դու չպետք է»-ով:7

Դժբախտաբար աստվածայնորեն լիազորված պատվիրանների սուրհանդակները, այսօր հաճախ այլևս ավելի ժողովրդականություն չեն վայելում, քան նրանք հին դարերում էին, ինչպես առնվազն երկու թքված, կարտոֆիլի պյուրեով շաղ տրված քույր միսիոներները կարող են հաստատել այժմ: Ատելը տգեղ բառ է, սակայն կան այնպիսիք այսօր, ովքեր կասեին այլասերված Աքաաբի հետ. «Ես ատում եմ [Միքիային], որովհետեւ ինձ համար մարգարէութիւն չէ անում դէպի բարին, այլ ամեն ժամանակ [մարգարեանում է] դէպի չարը»:8 Մարգարեի ազնվության պատճառով այդպիսի ատելությունը արժեցավ Աբինադիի կյանքը: Երբ նա ասաց Թագավոր Նոյին. «Քանի որ ես ասացի ձեզ ճշմարտությունը, դուք բարկացած եք ինձ վրա: … Քանի որ ես խոսեցի Աստծո խոսքը, դուք դատապարտեցիք ինձ, որ ես խելագար եմ»,9 կամ մենք կարող ենք ավելացնել՝ գավառական եմ, նահապետական եմ, մոլեռանդ եմ, դաժան, սահմանափակ, ոչ ժամանակակից և հասակավոր:

Դա այնպես է, ինչպես Տերն Ինքը գանգատվեց մարգարե Եսայիային.

«[Այս] որդիքը … չեն ուզում լսել Տիրոջ օրէնքը.

[Նրանք] ասում են տեսանողներին. Մի տեսնեք և մարգարէներին թէ մեզ համար ուղիղ բաներ մի մարգարէանաք. Մեզ կակուղ բաներ ասեցէք, խաբէութիւններ մարգարէացէք.

Հեռացէք ճանապարհիցը, ծռեցէք ուղիիցը, վերցրէք մեր առաջից Իսրայէլի Սուրբին»:10

Դժբախտաբար, իմ երիտասարդ ընկերներ մեր դարի համար, հատկանշական է, որ եթե մարդիկ կամենում են որևէ աստվածներ ընդհանրապես, նրանք ուզում են, որ նրանք լինեն աստվածներ, ովքեր շատ չեն պահանջում. «հարմարավետ աստվածներ», ովքեր ոչ միայն չեն ցնցում նավակը, այլ նույնիսկ չեն էլ թիավարում այն, աստվածներ, ովքեր շոյում են մեր գլուխը, մեզ ծիծաղեցնում են, ապա մեզ ասում վազել և նարգիզներ քաղել:11

Դա իսկապես խոսում է մարդու մասին, որը Աստված է ստեղծում իր իսկ պատկերով: Երբեմն և սա բոլորից մեծագույն ծաղրն է, այս մարդիկ կանչում են Հիսուսի անունը որպես մեկը, ով այսպիսի «հարմարավետ» Աստված էր: Իսկապե՞ս: Նա, ով ասել է ոչ միայն մենք չպետք է խախտենք պատվիրանները, այլ նույնիսկ չպետք է մտածենք դրանք խախտելու մասին: Եվ եթե մենք մտածում ենք դրանք խախտելու մասին, մենք արդեն խախտել ենք դրանք մեր սրտում: Մի՞թե դա «հարմարավետ վարդապետություն է հնչում, հեշտ ականջի համար և ժողովրդականություն վայելող գյուղական հաճելի զրույցներում:

Իսկ ինչ կասեք նրանց մասին, ովքեր ուզում են ուղղակի նայել մեղքի վրա կամ ձեռք տալ դրան հեռավորությունից: Հիսուսը կտրուկ ասաց, եթե ձեր աչքը գայթակղում է ձեզ, հանեք այն: Եթե ձեր ձեռքը գայթակղում է ձեզ, կտրեք այն:12 «Չեկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր»:13 Նա զգուշացրեց նրանց, ովքեր մտածում էին, որ Նա խոսում էր միայն հանգստացնող անիմաստ արտահայտություններ: Զարմանալի չէ, որ քարոզ քարոզի ետևից, տեղական համայնքները «սկսեցին աղաչել նորան, որ իրանց սահմաններիցը դուրս գնայ»:14 Զարմանալի չէ, հրաշք հրաշքի ետևից Նրա զորությունը վերագրվում էր ոչ թե Աստծուն, այլ դևին:15 Ակնհայտ է, որ ծանոթ լոզունգի հարցը «Ի՞նչ կաներ Հիսուսը» միշտ չէ, որ կբերի հանրամատչելի պատասխան:

Իր մահկանացու ծառայության գագաթնակետին Հիսուսն ասաց. «Իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի»:16 Որոշակի դարձնելու, որ նրանք հասկանային ճշգրիտ, թե ինչպիսի սեր էր դա, Նա ասաց. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատւիրանքները պահեցէք»17 «ով որ … այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, և մարդկանց այնպէս սովորեցնէ, նա … փոքրագույն կկոչուի երկնքի արքայութիւնումը»:18 Քրիստոսանման սերը մեծագույն կարիքն է, որ մենք ունենք այս երկրագնդի վրա, մասնավորպես այն պատճառով, որ ակնկալվում է, որ արդարակեցությունը պետք է միշտ ուղեկցի դրան: Այսպիսով, եթե սերը լինի մեր նշանաբանը, ինչպես այն պետք է լինի, ապա Նրա խոսքով, ով մարմնավորված սեր է, մենք պետք է թողնենք օրինազանցությունը և ուրիշների մեջ դրա քաջալերանքի որևէ ակնարկ: Հիսուսը հստակորեն հասկանում էր, որը շատերը մեր ժամանակակից մշակույթում թվում է թե մոռանում են, որ էական տարբերություն կա մեղքը ներելու պատվիրանի (որը Նա անսահման կարողություն ուներ անելու) և այն հանդուրժելու դեմ նախազգուշացման միջև (որը նա երբևէ, նույնիսկ, մեկ իսկ անգամ չարեց):

Ընկերներ, հատկապես իմ երիտասարդ ընկերներ, սրտապնդվեք: Մաքուր Քրիստոսանման սերը, որը հորդում է ճշմարիտ արդարակեցությունից կարող է փոխել աշխարհը: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ և կենդանի Եկեղեցին երկրի վրա է և դուք Նրա ճշմարիտ և կենդանի Եկեղեցու անդամներն եք, փորձելով կիսվել դրանով: Ես բերում եմ վկայություն այդ ավետարանի մասին և այդ Եկեղեցու, վերականգված քահանյության բանալիների մասին հատուկ վկայությամբ, որոնք բացում են փրկարար արարողությունների զորությունն ու արդյունավետությունը: Ես ավելի եմ համոզված, որ այդ բանալիները վերականգված են և այդ արարողությունները մեկ անգամ ևս մատչելի են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միջոցով, քան համոզված, որ կանգնած եմ ձեր առջև այս ամբիոնում և դուք նստած եք իմ առջև այս համաժողովում:

Եղեք ուժեղ: Հավատարմությամբ ապրեք ավետարանով, եթե նույնիսկ ուրիշները ձեր շրջապատում ընդհանրապես չեն ապրում դրանով: Պաշտպանեք ձեր համոզմունքները բարեկրթորեն և կարեկցանքով, բայց պաշտպանեք դրանք: Ոգեշնչված ձայների մի երկար պատմություն, ներառյալ նրանք, որոնք կլսեք այս համաժողովում և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ձայնը, որ դուք լսեցիք հենց նոր, մատնանշում են ձեզ դեպի Քրիստոնեական աշակերտության արահետը: Դա նեղ արահետ է և անձուկ արահետ, առանց մեծ չափի հանդուրժողության ինչ որ տեղ, բայց դրանով կարելի է հրճվանքով և հաջողությամբ ճանապարհորդել «Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ … հույսի կատարյալ պայծառությամբ և սիրով Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»:19 Այդպիսի ուղղությանը քաջաբար հետամուտ լինելով դուք կկոփեք անսասան հավատք, դուք կգտնեք ապահովություն փորձությունների քամիների դեմ, որոնք փչում են, նույնիսկ, նետերի դեմ պտտահողմում, և դուք կզգաք ապառաժանման ուժը մեր Քավչի, ում վրա, եթե դուք կառուցեք ձեր անխոնջ աշակերտությունը, դուք չեք կարող ընկնել: 20 Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: