2014
Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2013թ.
նախորդ հաջորդ

Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2013թ.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Հարգելի Եղբայրներ, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը հաստատում է Տասանորդների տնօրինման խորհուրդը, որը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Եկեղեցու բաժինները ծախսում են ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականությանը ու ընթացակարգերին:

Եկեղեցու աուդիտի բաժինը, որը բաղկացած է հավաստագրյալ մասնագետներից և գործում է Եկեղեցու մյուս բաժիններից անկախ, պատասխանատվություն է կրում կատարելու աուդիտներ, որպեսզի խելամիտ վերահսկողություն հաստատվի ստացվող նվիրատվությունների, կատարվող ծախսերի և Եկեղեցու ակտիվները պահպանելու ուղղությամբ:

Հիմնվելով կատարված հաշվեստուգումների վրա, Եկեղեցու աուդիտի բաժինն այն կարծիքին է, որ 2013 թվականին բոլոր նյութական հարցերին առնչվող ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու ակտիվները հաշվառվել և տնօրինվել են համապատասխան Եկեղեցու հաշվապահական գործառույթների, հաստատված բյուջեի, քաղաքականությանը և ընթացակարգերին: Եկեղեցին հետևում է իր անդամներին ուսուցանվող քաղաքականությանը՝ ապրել բյուջեի սահմաններում, խուսափել պարտքից և խնայողություններ կատարել կարիքի ժամանակի համար:

Հարգանքներով ներկայացրեց

Եկեղեցու աուդիտի բաժինը

Քեվին Ռ. Յերգենսեն

Գործադիր տնօրեն