2014
Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգ
Մայիս 2014


Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգ

Յոթանասունի Առաջին Քվորում

Նկար
Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգ

Որպես նորադարձ և ուսանող Բրիգամ Յանգի Համալսարանում Հավայան կղզիներում, Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգը ավելին ձեռք բերեց, քան կրթությունը. նա ձեռք բերեց հաստատուն գիտելիք, որ կա Աստված, ով գիտի «մեր կյանքի մանրամասները»:

Երեց Վոնգը ծնվել է 1962թ. մայիսի 25-ին Հոնգ Կոնգում, Չինաստան, Նգան Քան և Ֆաթ Վոնգերի ընտանիքում: Նա փոքրիկ բնակարանում մեծացող յոթ երեխաներից մեկն էր:

Աշխատանքի վայրում նա հանդիպեց Քերոլ Լուին, ով ներկայացրեց նրան ավետարանը: Երիտասարդ լսողը 1982թ. փետրվարի 14-ին մկրտվեց:

Մեկ տարի անց 1983թ. հուլիսի 9-ին նա ամուսնացավ Քերոլի հետ: Նրանք տեղափոխվեցին Լայ, Հավայան կղզիներ, ԱՄՆ, որպեսզի նա կարողանար շարունակել իր ուսումը: Քանի որ նա ուներ ուսանողական վիզա, Երեց Վոնգը կարող էր աշխատել շաբաթական միայն 20 ժամ: «Մենք պետք է իսկապես գործադրեինք մեր հավատքը և աղոթքները»,- ասել է նա իր ընտանիքին աջակցելու վերաբերյալ:

Նա ջանասիրաբար աշխատեց կրթաթոշակ ստանալու համար, ապա նա վերցրեց այնքան լրացուցիչ ժամեր, որքան համալսարանը թույլ կտար: «Դա հեշտ չէր»,- հիշում է նա: «Երբ մենք անցնում էինք այդ փորձառության միջով, մենք գիտեինք, որ կարող էինք միշտ վստահել երկնքի զորությանը»:

Վոնգերը կնքվեցին Լայ Հավայան Տաճարում 1984թ. օգոստոսի 9-ին և ծնվեց նրանց առաջին զավակը, ևս երեք երեխա հետագայում միացան ընտանիքին: «Այդ տարիները շատ յուրահատուկ էին, շատ սուրբ»,- ասել է Երեց Վոնգը:

Երեց Վոնգը բակալավրի գիտությունների աստիճան ստացավ որպես հաշվապահ և դրան զուգահեռ գիտությունների աստիճան որպես համակարգիչների մասնագետ. ապա նա կարիք զգաց «վերադառնալու Հոնգ Կոնգ ծառայելու»:

Նա ավելի ուշ Գործավար Կառավարման Մագիստրոսի կոչում ստացավ Հոնգ Կոնգի Բաց Համալսարանում: Երեց Վոնգը բիզնեսի և որակի մասնագիտական խորհրդակցության կազմակերպության հիմնադիրն է և գործընկերը, նա նաև աշխատել է նյութերի փորձարկման և ստուգման կազմակերպությունում, որտեղ սկսել է որպես գլխավոր հաշվապահ և հեռացել է կազմակերպությունից որպես գործադիր տնօրենի տեղակալ:

Նախքան որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ հաստատվելը՝ 2014թ. ապրիլի 5-ին նա ծառայել է որպես եպիսկոպոս, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական: