2014
Եկեղեցում սովորեցնելիս պետք է հետևել Քրիստոսի օրինակին
Մայիս 2014


Եկեղեցում սովորեցնելիս պետք է հետևել Քրիստոսի օրինակին

«Սովորեցնելիս մենք փորձում ենք հետևել Փրկչին քայլ առ քայլ»,- ասաց Կիրակնօրյա Դպրոցի նոր գերագույն նախագահ Թեդ Ռ. Քալիստերը հետևյալ համաժողովի ժամանակ:

Դա նշանակում է տալ ոգեշնչված հարցեր, որոնք օգնում են մարդկանց դարձի գալ, ասել է նա: Ավետարանը «պետք է օգնի նրանց հասկանալ և զգալ ավետարանի Հոգին իրենց կյանքում»:

Նա ասաց, որ տպավորված էր Եկ, հետևիր ինձ երիտասարդների առցանց ուսումնական ծրագրով, որը ներառում է վերջին գերագույն համաժողովի ելույթները, ինչպես նաև Եկեղեցու կողմից թողարկված մեդիա նյութերը: Մասնակցությունը փոխարինել է դասախոսությանը, ասել է նա, և «մեծ տարբերություն կա պարզապես դասը սովորեցնելու և դասարանի աշակերտների կարիքներին այն հարմարեցնելու փորձերի միջև»:

Նա ավելացրել է, որ Եկ, հետևիր ինձ ծրագիրը օգնում է դարձի բերել, և ոչ թե պարզապես տեղեկություններ տալ: «Ես կարծում եմ, որ մենք մեծացնում ենք երիտասարդների մի սերունդ, որ աշխարհի ամենալավ ուսուցիչներն են լինելու, աշխարհի ամենալավ ծնողները, - ասել է նա,- քանի որ նրանք այժմ ստանում են այս փորձառությունը որպես երիտասարդներ և կարիք չունեն սպասելու մինչև [նրանք] չափահասներ կդառնան որպեսզի պարզեն, թե ինչպիսին պետք է լինի արդյունավետ ուսուցումը և ըմբռնումը»:

Հիսուս Քրիստոսը Ուսուցիչների Ուսուցիչն է, ասել է Եղբայր Քալիստերը, և եկեղեցում մեր ուսուցանածը պետք է մարդկանց բերի դեպի Քրիստոսը: Շեշտելով վարդապետությունը պարզ և հակիրճ ձևով ուսուցանելու կարիքը՝ նա ասել է, որ «ցանկացած պահի, երբ մենք փորձում ենք հետևել Փրկչի օրինակին, մենք ճիշտ ենք վարվում»: