2014
Համաժողովը մեր կյանքի մասը դարձնելը
Մայիս 2014


Նրանք խոսեցին մեզ հետ

Համաժողովը մեր կյանքի մասը դարձնելը

Այս վարժությունները և հարցերը կարող եք օգտագործել ընտանեկան քննարկում սկսելու կամ անհատապես խորհելու համար:

Երեխաների համար

  • Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, ուսուցանեց, որ մենք կարող ենք որոշել երախտապարտ լինել անկախ մեր կյանքում տեղի ունեցող բարդություններից (էջ 70): Երախտապարտ լինելը կօգնի մեզ լինել ավելի երջանիկ, բարի և հավատք ու վստահություն ունենալ Աստծո հանդեպ: Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ երախտապարտ եք: Ի՞նչ կարող եք անել ամեն օր երախտագիտություն զգալու համար:

  • Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, պատմեց Սարա անունով մի երիտասարդ աղջկա մասին, որն իր մայրիկի հետ օգնում էի Բրենդային՝ բազմակի սկլեռոզով տառապող մի կնոջ: Սարան սանրում էր Բրենդայի մազերը, քսուկ էր քսում նրա ձեռքերին, մերսում էր նրա մատներն ու թևերը և օգնում ձգել մկանները (էջ 119): Մտածեք ծառայելու եղանակների մասին: Անգամ եթե դեռ երիտասարդ եք, շատ բան կարող եք անել:

  • Երեց Լ. Թոմ Փերին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանեց, թե ինչպես է ձիապանը հաստատակամությամբ և համառությամբ մեղմորեն առաջնորդում ձիերին (էջ 100): Ձիապանը ավելի լավ գիտի, թե ինչ է անում, և ին հետևում է նրան, ինչպես Տերը գիտի, թե որն է լավագույնը մեզ համար, և մենք կարող ենք երջանիկ լինել, երբ հետևում ենք Նրան: Հաստատակամությունն ու համառությունը նման են Սուրբ Հոգու հուշումներին: Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին առաջնորդում է ձեզ: Ինչպե՞ս եք ձեզ զգում:

  • Ջին Ա. Սթիվենսը՝ Երեխաների Միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, պատմեց մի տղայի մասին, որն ուշացել էր այդ օրվա վերջին ավտոբուսից և քայլում էր դեպի տուն (էջ 81): Երբ դեռ երկար մղոններ կար անցնելու, նա սկսեց վախենալ և ծնկի իջավ աղոթելու: Մի քանի րոպե անց Քույր Քթիվենսը հուշում ստացավ Հոգու կողմից՝ կանգնելու և նրան օգնելու: Կարո՞ղ եք մտածել այն ժամանակների մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է եր աղոթքներին: Ինչպե՞ս եք դուք օգնել պատասխանել ինչ-որ մեկի աղոթքին:

Երիտասարդների համար

  • Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանեց, որ մենք պետք է քաջություն ունենանք ասելու ոչ, երբ պետք է դա ասել, անելու ճիշտը, որովհետև դա ճիշտն է: Նրա ելույթն ուսումնասիրելիս (էջ 66), մտածեք ձեր դժվարությունների մասին: Ի՞նչ ծրագիր կարող եք կազմել նման քաջություն զարգացնելու համար:

  • Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, հիշեցրեց մեզ, որ եթե մենք սիրենք Փրկչին, կպահենք Նրա պատվիրանները և կսիրենք մյուսներին, ինչպես Նա էր անում (էջ 6): Անգամ այդ ամենն անելով, մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր համոզմունքները քաղաքավարությամբ և կարեկցանքով: Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկի, ով համաձայն չէ ձեր համոզմունքների հետ: Ինչպե՞ս կարող եք հարգալից լինել, երբ քննարկում և պաշտպանում եք այդ համոզմունքները:

  • Մի քանի ելույթ ունեցողներ դիմում են երիտասարդներին: Օրինակ Երեց Նիլ Լ. Անդերսենը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, մի քանի խորհուրդ տվեց երիտասարդներին, թե ինչպես հաղթահարել հոգևոր փոթորիկները, օրինակ՝ խաղաղություն գտնելով տաճարում (էջ 18): Երբ կարդաք նրա և գերագույն համաժողովի մյուս ելույթները, գրի առեք այն մտքերը, թե ինչպես կարելի է ամուր մնալ:

  • Այսօրվա մեծագույն չարիքներից մեկը պոռնոգրաֆիան է: Լինդա Ս. Ռիվսը՝ Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ասաց, որ այդ չարիքի լավագույն զտիչը խոր և կայուն վկայությունն է Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին (էջ 15): Որքա՞ն ամուր է ձեր անձնական զտիչը: Ի՞նչ դուք կարող եք անել այն ամրացնելու համար:

Չափահասների համար

  • Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանեց, որ մենք կարող ենք հասկանալ Քավության անզուգական պարգևը, եթե լցվենք սիրով Երկնային Հոր, Փրկչի և Աստծո բոլոր զավակների հանդեպ (էջ 91): Ինչպե՞ս կարող է այդ գիտելիքը օգնել ձեզ ավելի լավ ուսումնասիրել Փրկչի կյանքը և Քավությունը սուրբ գրությունների անձնական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ և եկեղեցու դասերին:

  • Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ասաց, որ նա իր երջանկության համար պարտական է իր նախա-նախատատիկին, ով միացավ Եկեղեցուն, հավատարիմ ծառայեց և մնաց հաստատակամ մինչև վերջ, թողնելով իր ընտանիքին հույսի ժառանգություն (էջ 22): Կարող եք կազմել ձեր ընտանիքի բոլոր անդամների ցուցակը և գրել, թե ինչ ուխտեր և արարողություններ պետք է արվեն նրանց համար ուխտի ճանապարհին: Ծրագիր կազմեք, թե ինչպես օգնեք ձեր ընտանիքի անդամներին ստանալ իրենց հաջորդ ուխտը: Կարող եք մտածել, թե ինչ ճանապարհներով կարող եք ձեր ուխտերը ավելի նշանակալից դարնել ձեր կյանքում, որպեսզի ձեր ընտանիքին ժառանգության հույս տաք:

  • Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, հայտարարեց, որ դժվարությունները տանում են մեզ դեպի Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմությանը և շնորհին ապավինելը, ով կօգնի մեզ հեշտությամբ կրել մեր բեռները (էջ 87): Այս և 9, 18, 70, 81 և 106 էջերում գտնվող ելույթները կարդալիս գտեք այն ճանապարհները, որոնցով Փրկիչը և Նրա ավետարանը կարող են օգնել ձեզ դիմակայել կյանքի դժվարություններին:

  • Երիտասարդների մայիս ամսվա ուսումնական ծրագիրը կենտրոնանում է մարգարեների և հայտնությունների վրա: Երիտասարդների հետ տանը և եկեղեցում ավետարանի շուրջ քննարկումների ժամանակ կարող եք ուսումնասիրել Յոթանասունից Երեց Լորենս Ի. Քորբրիջի (էջ 103) և Երեց Մարկոս Ա. Այդուկայտիսի (էջ 108) ելույթները, փնտրելով հետևյալ հարցերի պատասխանները. Ինչո՞ւ Ջոզեֆ Սմիթին ուղուց շեղողները հանգիստ չէին թողնում նրան: Ինչպե՞ս մենք կարող ենք ճանաչել ճշմարտությունը աշխարհում, որտեղ ավետարանի ուսմունքները անընդմեջ հարձակումների են ենթարկվում: