2014
Պահանջվում են ձեռքեր և սրտեր աշխատանքն արագացնելու համար
նախորդ հաջորդ

Պահանջվում են ձեռքեր և սրտեր աշխատանքն արագացնելու համար

Մենք կարող ենք առաջարկել ձեռքեր և սրտեր՝ արագացնելու համար Երկնային Հոր սքանչելի աշխատանքը:

Սիրելի քույրեր, ինչպես ենք մենք սիրում ձեզ: Դիտելով այդ հիանալի տեսաֆիլմը, արդյոք դուք տեսա՞ք ձեր իսկ ձեռքը ինչ որ մեկին օգնության հասնելիս ուխտի այդ արահետում: Ես մտածում էի երեխաների միության մի փոքրիկ աղջկա մասին, որի անունը Բրին է, որն ունի միայն մեկ ձեռք և, այնուամենայնիվ, նա օգտագործում է այդ ձեռքը օգնության հասնելու՝ օրհնելու իր ընտանիքին և իր ընկերներին՝ Վերջին Օրերի Սրբերին և նրանց, ովքեր ուրիշ հավատքից են: Մի՞թե նա գեղեցիկ չէ: Եվ այդպես էլ՝ դուք: Քույրեր, մենք կարող ենք առաջարկել ձեռքեր և սրտեր՝ արագացնելու համար Երկնային Հոր սքանչելի աշխատանքը:

Ճիշտ ինչպես մեր հավատարիմ քույրերը սուրբ գրություններում, ինչպես օրինակ՝ Եվան, Սարան, Մարիամը և շատ ուրիշներ, գիտեին իրենց ինքնությունը և նպատակը, Բրինը գիտի, որ նա Աստծո դուստրն է:1 Մենք նույնպես կարող ենք իմանալ մեր իսկ աստվածային ժառանգությամբ՝ որպես Աստծո սիրելի դուստրեր, և այն կենսական աշխատանքով, որ Նա ունի մեզ համար պահած:

Փրկիչն ուսուցանել է.«Եթե մէկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար»:2 Իսկ մենք ի՞նչ պետք է իմանանք և անենք՝ «մի օր նրա հետ ապրելու համար»:3 Մենք կարող ենք սովորել երիտասարդ հարուստ մարդու պատմությունից, ով հարցրեց Հիսուսին, թե ինչ պետք է աներ, որպեսզի ստանար հավերժական կյանք:

Հիսուսը պատասխանեց նրան. «Իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները»:

Երիտասարդը հարցրեց Նրան, թե որոնք նա պետք է պահի: Հիսուսն այդ ժամանակ հիշեցրեց նրան Տասը Պատվիրաններից մի քանիսը, որոնց հետ մենք բոլորս ծանոթ ենք:

Երիտասարդը պատասխանեց. «Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի. Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:

Հիսուսն ասաց. «Եթե կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, և գանձ կունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ»:4

Հիսուսը կանչեց նրան Իր աշխատանքի մասնակիցը դառնալ, աշակերտի աշխատանքի: Մեր աշխատանքն էլ նույնն է: Մենք պետք է «մի կողմ դնենք աշխարհի բաները, … կառչենք մեր ուխտերից»,5 և գանք դեպի Քրիստոս և հետևենք Նրան: Դա այն է, ինչ աշակերտներն են անում:

Այժմ, քույրեր, եկեք չսկսենք մեզ տանջել, որովհետև Փրկիչը խոսեց հարուստ երիտասարդի հետ կատարյալ դառնալու մասին: Կատարյալ բառը այս պատմությունում նշանակում է «ամբողջական»: Որքան մենք ձգտում ենք մեր լավագույնն անել ուխտի արահետով առաջ շարժվելու համար, մենք այնքան ավելի ամբողջական և կատարյալ ենք դառնում այս կյանքում:

Հիսուսի օրերի հարուստ երիտասարդի նման երբեմն մենք գայթակղվում ենք ձեռք քաշել կամ ետ շրջվել, որովհետև մտածում ենք, գուցե, մենք չենք կարող դա անել մենակ: Եվ մենք ճիշտ ենք: Մենք չենք կարող անել դժվարին բաները, որոնք մեզանից խնդրվել են, առանց օգնության: Օգնությունը գալիս է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ և ուրիշների օգնող ձեռքերով:

Մի հավատարիմ միայնակ քույր վերջերս վկայեց, որ Քավության միջոցով նա ուժ գտավ օգտագործելու իր օգնող ձեռքերը և հոժարակամ սիրտը՝ մեծացնելու չորս երեխաներին, որոնց իր քույրը թողել էր, մահանալով քաղցկեղից: Դա հիշեցրեց ինձ Երեց Նիլ Ա. Մաքսվելի այս խոսքերը. «Բոլոր հեշտ բաները, որոնք Եկեղեցին ստիպված է եղել անել, արվել են: Այժմվանից սկսած, սա մեծ արկածախնդրություն է և աշակերտությունը ստուգվելու է ինչ որ հետաքրքիր ուղիներով»:6 Դուք երկիր եք ուղարկվել այս ժամանակի տնտեսությունում, այն պատճառով, թե ով եք դուք և ինչ եք պատրաստվել անելու: Անկախ նրանից, թե սատանան ինչ կփորձի համոզել մեզ մտածել այն մասին, թե ով ենք մենք, մեր իսկական ինքնությունը Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելն է:

Մորմոնը ճշմարիտ աշակերտ էր, ով ապրեց այնպիսի օրերում, երբ «ամեն սիրտ կարծրացած էր … և երբեք այսպիսի մեծ ամբարշտություն չէր եղել Լեքիի բոլոր զավակների մեջ»:7 Կկամենայի՞ք արդյոք ապրած լինել այդ օրերին: Ինչևէ, Մորմոնը համարձակորեն հայտարարեց. «Ահա, ես Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մի աշակերտ եմ»:8

Մի՞թե չեք սիրում Մորմոնին: Նա գիտեր, թե ով էր և որն էր իր առաքելությունը, և չէր շեղվում չարի կողմից, որը շրջապատում էր նրան: Փաստորեն նա իր կոչումը համարում էր շնորհք:9

Մտածեք, թե ինչ օրհնություն է ամեն օր կանչվելը Տիրոջ աշակերտության մեր պարգևը տալու՝ հայտարարելով խոսքով և գործով. «Ահա, ես Հիսուս Քրիստոսի մի աշակերտ եմ»:

Ես սիրում եմ Նախագահ Բոյդ Ք. Փաքերի պատմությունը, որը նա պատմել է մի սիրելի քրոջ մասին, որը ծաղրի էր ենթարկվում ուտելիք պահեստավորելու մարգարեի խորհրդին հետևելու համար: Նա, ով քննադատում էր, առաջարկեց, որ եթե գան անելանելի ժամանակներ, նրա ղեկավարները կխնդրեն, որ նա կիսվի ուտելիքի պահեստով ուրիշների հետ: Նրա պարզ և վճռական պատասխանն էր որպես իսկական աշակերտ. «Առնվազն ես կունենամ բերելու ինչ որ բան»:10

Ես սիրում եմ Եկեղեցու կանանց՝ թե երիտասարդ, թե տարեց: Ես տեսել եմ ձեր ուժը: Ես տեսել եմ ձեր հավատքը: Դուք ունեք տալու ինչ որ բան և հոժարակամորեն տալիս եք այն: Դուք դա անում եք առանց փողհարելու կամ անհրապարակավ, ուղղելով ուշադրությունը դեպի Աստված, ում մենք երկրպագում ենք, և ոչ թե դեպի ձեզ և առանց որևէ մտքի, թե ինչ պիտի ստանաք:11 Դա այն է, ինչ աշակերտներն են անում:

Վերջերս ես հանդիպեցի մի երիտասարդ կնոջ Ֆիլիպպիններից, որի ընտանիքն ավելի քիչ ակտիվ էր դարձել Եկեղեցու գործերում, երբ նա ընդամենը 7 տարեկան էր, նրան մենակ թողնելով քայլելու վտանգավոր ճանապարհը դեպի եկեղեցի շաբաթ շաբաթի ետևից: Նա պատմեց, թե ինչպես 14 տարեկանում որոշեց, որ պետք է հավատարիմ մնար ուխտերին, որպեսզի արժանի լիներ մեծացնելու իր ապագա ընտանիքը «քահանայության իշխանության զորությամբ օրհնված»12 տան մեջ: Ներկա, թե ապագա տունը ամրացնելու լավագույն ուղին պահելն է այն ուխտերը և խոստումները, որոնք մենք արել ենք միմյանց և Աստծուն:

Դա այն է, ինչ աշակերտներն են անում:

Ճապոնացի մի հաատարիմ քույր և նրա ամուսինը այցելեցին մեր միսիան Կորեայում: Նա չէր խոսում կորերեն, իսկ անգլերեն խոսելու նրա ունակությունը սահմանափակ էր, բայց նա ուներ հոժարակամ սիրտ՝ օգտագործելու իր եզակի պարգևները և օգնող ձեռքերը կատարելու Տիրոջ աշխատանքը: Դա այն է, ինչ աշակերտներն են անում: Նա ուսուցանեց մեր միսիոներներին, թե ինչպես պատրաստեին մի փոքրիկ թղթից օրիգամի՝ մի բերան, որը կարողանում էր բացել և փակել: Ապա նա օգտագործեց այն մի քանի անգլերեն բառերը, որոնք նա գիտեր՝ ուսուցանելու միսիոներներին «բացել իրենց բերանները» կիսվելու համար ավետարանով՝ դաս, որը նրանք երբեք չեն մոռանա, ինչպեսև ես:

Պատկերացրեք մի պահ, որ դուք և ես կանգնած ենք միասին միլիոնավոր ուրիշ քույրերի և եղբայրների հետ Նրա Եկեղեցում, համարձակորեն առաջ գնալով, անելով այն, ինչ աշակերտներն են անում՝ ծառայելով և սիրելով ինչպես Փրկիչը: Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը:

Մորմոնական Օգնող Ձեռքերի ժիլետներն ու վերնաշապիկները կրել են հարյուր հազարավոր ինքնազոհ Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ովքեր ընդունել են ժամանակավոր օգնություն ցույց տալու հնարավորությունը: Բայց կան ծառայելու այլ ուղիներ որպես նվիրված աշակերտներ: Պատկերացրեք, թե ես ունեմ ինձ հետ փրկության աշխատանքի հետ կապված «պահանջվում է օգնություն» վերնագրով հոգևոր ցուցանակներ:

  • Պահանջվում է օգնություն՝ ծնողներից դաստիարակելու իրենց երեխաներին լույսի և ճշմարտության մեջ:

  • Պահանջվում է օգնություն՝ դուստրերից և որդիներից, քույրերից և եղբայրներից, հորաքույրերից և հորեղբայրներից, զարմիկներից, տատիկներից ու պապիկներից, և ճշմարիտ ընկերներից՝ ծառայելու որպես խորհրդատուներ և օգնող ձեռք առաջարկելու ուխտի արահետով ընթանալիս:

  • Պահանջվում է օգնություն՝ նրանցից, ովքեր լսում են Սուրբ Հոգու հուշումները և գործում ստացած հուշումներին համաձայն:

  • Պահանջվում է օգնություն՝ նրանցից, ովքեր ապրում են ավետարանով ամեն օր փոքր և հասարակ ուղիներով:

  • Պահանջվում է օգնություն՝ ընտանեկան պատմության և տաճարային աշխատողներից ընտանիքները հավերժորեն կապելու համար:

  • Պահանջվում է օգնություն՝ միսիոներներից և անդամներից՝ տարածելու «բարի լուրը»՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը:

  • Պահանջվում է օգնություն՝ փրկարարներից՝ գտնելու նրանց, ովքեր կորցրել են իրենց ճանապարհը:

  • Պահանջվում է օգնություն՝ ուխտը պահողներից՝ ամուր կանգնելու ճշմարտության համար:

  • Պահանջվում է օգնություն՝ Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներից:

Տարիներ առաջ Երեց Մ. Ռասսել Բալլարդը կոչ հղեց, կարծես փող հնչեցրեց, Եկեղեցու քույրերին.

«Այժմվանից սկսած մինչև Տիրոջ կրկին գալը Նա կարիք ունի կանանց յուրաքանչյուր ընտանիքից, յուրաքանչյուր ծխից, յուրաքանչյուր համայնքից, յուրաքանչյուր ազգից, ովքեր առաջ կգան արդարությամբ և կասեն իրենց խոսքերով և իրենց գործերով. «Ահա ես, ինձ ուղարկիր»:

Իմ հարցն է.«Արդյոք դուք կլինե՞ք այդ կանանցից մեկը»»:13

Հուսով եմ, մեզանից յուրաքաչյուրը կարող է պատասխանել «Այո»: Ես ավարտում եմ երեխաների միության երգի խոսքերով.

Մենք ուխտի [դուստրեր ենք]՝ տալու շնորհքով.

Մենք կուսուցանենք ավետարանը մեր ապրելակերպով:

Մեր ամեն խոսքով և գործով մենք կվկայենք.

Մենք հավատում ենք և ծառայում Հիսուս Քրիստոսին:14

Որպես իսկական աշակերտներ, թող որ մենք առաջարկենք մեր հոժարակամ սրտերը և մեր օգնող ձեռքերը՝ արագացնելու համար Նրա աշխատանքը: Նշանակություն չունի, եթե Բրինի նման, մենք ունենանք միայն մեկ ձեռք: Նշանակություն չունի, եթե մենք կատարյալ չենք և ամբողջական: Մենք նվիրված աշակերտներ ենք, ովքեր հասնում և օգնում են միմյանց ճանապարհի ընթացքում: Մեր քույրությունը հասնում է սերունդների միջով այն հավատարիմ քույրերին, ովքեր քայլել են նախկինում: Միասին՝ բոլոր քույրերով, միավորված վերականգված քահանայության բանալիներով օժտված ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների հետ, մենք կարող ենք քայլել որպես մեկ, որպես աշակերտներ, որպես հոժարակամ սրտերով և ձեռքերով ծառաներ՝ արագացնելու համար փրկության աշխատանքը: Եթե անենք այդպես, մենք կնմանվենք Փրկչին: Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: