2014
Եկեղեցին կիրառում է օգնության սկզբունքները Ֆիլիպինները նորմալ վիճակի վերադարձնելու համար
Մայիս 2014


Եկեղեցին կիրառում է բարօրության սկզբունքները Ֆիլիպինները նորմալ վիճակի վերադարձնելու համար

Ամիսներ անց, երբ 2013թ. նոյեմբերին Հաիյան ուժեղ փոթորիկը զարկեց Ֆիլիպիններին, կործանելով մոտավորապես 1.2 միլիոն տներ և սպանելով ավելի քան 6200 մարդ, Եկեղեցին շարունակում է օգնել և ջանքեր չի խնայում ավերվածությունից հետո երկարաժամկետ օգնություն ապահովելու համար: Հատկապես հաջող ջանքերից մեկը ներառում է կամավորների, ովքեր սովորեցին տներ կառուցել նրանց համար, ովքեր դեռևս մնացել էին առանց տանիքի:

Փոթորկից տուժած համայնքի այս անդամները նրանց թվում են, ովքեր երախտագիտություն են հայտնել այն օգնության համար, որը ստացել են Եկեղեցուց, չնայած, որ նրանք Վերջին Օրերի Սրբեր չեն.

  • Մի կին, ով փոթորկի ժամանակ ապաստան էր գտել Մորմոնական աղոթատանը, այնուհետև պարզել էր, որ նրա տունը ավերվել էր, երբ կոկոսի ծառերը ընկել էին դրա վրա: Նա և նրա ընտանիքը միջոցներ չունեին այն վերակառուցելու համար, սակայն կամավորները օգնեցին նրան կառուցել նոր տուն, և նա այժմ օգնում է մեկ այլ ընտանիքի կառուցել տուն: «Ես սովորեցի աշխատել նրանց հետ միասին, ովքեր նույնպես կարիքի մեջ են այստեղ, որպեսզի մենք կարողանանք միասին հաղթահարել [փոթորկի] հետևանքները»,- ասաց նա:

  • Մի մարդ, ով կորցրել էր իր աշխատանքը, երբ այն ձեռնարկությունը, որտեղ նա աշխատում էր, ավերվել էր, այժմ սովորում է տներ կառուցել իր ընտանիքի և ուրիշների համար: «Մենք գիտենք, որ պետք է օգնենք միմյանց, որպեսզի աշխատանքը արագ ավարտին հասցնենք», - ասաց նա, ավելացնելով, որ նա երախտապարտ է Եկեղեցու օգնելու ջանքերի համար:

Նախագահող Եպիսկոպոս Գարի Ի. Ստիվենսոնն ասաց, որ աղքատների և կարիքավորների համար հոգ տանելու հետ համատեղ, «մենք այժմ նաև տեսնում ենք ինքնապահովման սկզբունքը գործի մեջ, և այն բավականին ապշեցնող է»: Նա ասաց. «Մենք փորձում ենք նյութեր ապահովել, մինչդեռ [ստացողները] կատարում են աշխատանքը: Ցանկացած մարդ, ով տանիք է ստանում, նաև աշխատում է ինքն իսկ կառուցել այդ տանիքը»:

Տեղի Եկեղեցու ղեկավարները և մարդասիրական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են տեղի համայնքի ղեկավարների հետ, տալու մասնագիտական ուսուցում և վկայական այն մարդկանց, ովքեր սովորել են ատաղձագործական հմտություններ: Մշտական Կրթության Ֆոնդի միջոցները օգտագործվել են 20 հմուտ ատաղձագործներ բերելու համար, որպեսզի աջակցեն ուսուցմանը, և 3000 նախագծված տներից 2000-ը արդեն իսկ ավարտված են:

Տեղի սովորողները ցուցադրում են իրենց սովորածը, կառուցելով 10 տներ, որպեսզի ստանան պետական վկայական և գործիքների տուփ Եկեղեցու կողմից, որը նրանց հնարավորություն է տալիս փնտրելու վարձատրվող աշխատանք: Շինարարական աշխատողների խիստ մեծ պահանջ է զգացվում և Կաթոլիկ Օգնության Ծառայությունները համաձայնվել են աշխատանքի ընդունել հարյուրավոր ատաղձագործների, որոնք ուսուցանվել են ՎՕՍ Եկեղեցու կողմից:

Եպիսկոպոս Սթիվենսոնն ասաց, որ Եկեղեցու 500 անդամներ հաճախել են մի ժողովի, որտեղ կրոնական ղեկավարները նկարագրել են աշխատանքի ուսուցումը և վկայականներ հանձնելու գործընթացը, «և երբ դա նկարագրվել է նրանց, նրանք ծափահարություններով և արցունքներով են ողջունել այն, իմանալով, որ նրանք կարող են տեսնել ուղի … իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար»:

Եկեղեցին նաև աշխատել է մի շարք այլ բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպես Ֆիլիպինների կառավարության հետ, շարունակելով իրենց ջանքերը ներդնել սնունդ, ջուր, բուժօգնություն, հիգիենայի պարագաներ, գեներատորներ, տների կառուցման համար անհրաժեշտ նյութեր, խոհարարական պարագաներ, ձկնորսական սարքեր և ցանելու համար սերմեր ապահովելու համար:

Եկեղեցին պարզեց, որ աղետներին արձագանքելու ամենաարդյունավետ եղանակը տեղում աշխատելն է, մատակարարելով անհրաժեշտ պարագաներ տուժած երկրին, որքան հնարավոր է մոտ գտնվելով աղետի վայրին: Սա ոչ միայն օգնում է համոզվել, որ համապատասխան օգնություն է ցուցաբերվում տարածքում, այլ նաև օգնում է վերականգնել տեղի վնասված տնտեսությունը:

Ողջ աշխարհով մեկ անդամներին խրախուսվում է իրենց երկրներում աղոթել աղետի տարածքում գտնվողների համար և խորհել իրենց ծոմապահության նվիրատվությունները շատացնելու մասին կամ Եկեղեցու բարեգործական ֆոնդերին նվիրատվություններ կատարելու մասին: