2014
Օժանդակ կազմակերպությունների ղեկավարների ուսուցումները մատչելի կլինեն LDS.org-ում
Մայիս 2014


Օժանդակ կազմակերպությունների ղեկավարների ուսուցումները մատչելի կլինեն LDS.org-ում

Աճող Եկեղեցու կարիքները ավելի լավ ապահովելու համար Սփոփող Միության, Երեխաների Խմբի, Երիտասարդ Կանանց, Երիտասարդ Տղամարդկանց և Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահությունները ծրագրում են ամեն տարի անցկացնել համաշխարհային ուսուցում համացանցի միջոցով: Ակնկալվում է, որ այս ուսուցումը մատչելի կլինի LDS.org-ում ամեն տարվա կեսին բազմաթիվ լեզուներով:

Օժանդակ կազմակերպությունների ուսուցման ժողովները, որոնք անց էին կացվում Սոլթ Լեյք Սիթիում ապրիլի գերագույն համաժողովի հետ միասին, այլևս չեն շարունակվի: Օժանդակ կազմակերպությունների գերագույն նախագահությունները և խորհուրդները կշարունակեն ուսուցում անցկացնել բազմացից ժողովների ժամանակ՝ ըստ հանձնարարության: