2014
Երեց Լին Գ. Ռոբինս
նախորդ հաջորդ

Երեց Լին Գ. Ռոբինս

Յոթանասունի Նախագահություն

Երեց Լին Գ. Ռոբինս

1997թ. ապրիլին որպես Բարձրագույն Իշխանավոր կանչվելուց հետո Երեց Լին Գ. Ռոբինսը վայելել է «ողջ աշխարհով մեկ գտնվող Սրբերի հետ ծանոթանալու քաղցր օրհնությունը:»

«Դուք անմիջապես կապ եք զգում մարդկանց հետ, որտեղ էլ որ գնաք»,- ասում է նա:

Երեց Ռոբբինսը հուսով է, որ կշարունակի հանդիպել Վերջին Օրերի Սրբերին ողջ աշխարհով մեկ, մինչ ծառայում է որպես Յոթանասունի Նախագահության անդամ:

Լին Գրանտ Ռոբինսը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 27-ին Փեյսոնում, Յուտա, Ջոշուա Գրանտի և Էվելին Ռ. Ռոբինսի ընտանիքում: Նա իր կյանքի վաղ տարիներն անց է կացրել Սփրինգվիլում, Յուտա, որտեղ նա հանդել է Ջեն Նիլսոնին, ում նա ճանաչում էր մանկուց: Նրանք ամուսնացան 1974թ. հունիսի 27-ին Մանթի Յուտա Տաճարում և յոթ երեխաների ծնողներ են: Նրանք ունեն 15 թոռ:

Երեց Ռոբինսը բակալավրի աստիճան է ստացել իսպաներենի և քաղաքագիտության բնագավառներում Յուտա Նահանգի Համալսարանում և Գործարար Կառավարման Մագիստրոս միջազգային կառավարման համար Միջազգային Կառավարման Ամերիկյան Բարձրագույն Դպրոցում Արիզոնայում, ԱՄՆ: Նա Ֆրանքլին Քուեսթի համահիմնադիրը և ավագ փոխնախագահն է եղել:

Երեց Ռոբինսը ծառայում էր որպես Ուրուգվայ Մոնթեվիդեո Միսիայի նախագահ, երբ կանչվեց Յոթանասունի Երկրորդ Քվորում: Երեք տարի անց նա դարձավ Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ: Նա ծառայել է որպես Հարավային Ամերիկայի Հարավային Տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Տարածաշրջանի նախագահ: Նա նաև ծառայել է Հյուսիսային Ամերիկայի Կենտրոնական Տարածաշրջանում:

Այս ծառայության մեծագույն օրհնությունը Արգենտինա վերադառնալու հնարավորությունն էր, որտեղ նա լիաժամկետ միսիա էր ծառայել: Որպես երիտասարդ երեց Արգենտինայում նա ծառայել էր Ջուջույում մեկ ճյուղ ունեցող տարածքում: Երբ նա վերադարձավ այդ տարածք տարիներ անց, նա գտավ եկեղեցու ցից՝ տասնյակ միավորներով:

«Դուք տեսնում եք դա աշխարհում ամենուր»,- ասում է նա: «Սա հրաշքների օրն է»: