2014
Թեդ Ռ. Քալիստեր
նախորդ հաջորդ

Թեդ Ռ. Քալիստեր

Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ

Թեդ Ռ. Քալիստեր

Որպես Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահ ներկայիս կոչումը ստանալուց տասնամյակներ առաջ Կիրակնօրյա Դպրոցը առանցքային դեր է խաղացել Թեդ Ռ. Քալիստերի կյանքում:

Մինչ Եղբայր Քալիստերը ծառայում էր որպես Կիրակնօրյա Դպրոցի նախագահ Բրիգամ Յանգի Համալսարանի ծխում, նա ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Քեթրին Լ. Սափորիթիի հետ, ում հետ նա ամուսնացավ 1968թ. դեկտեմբերի 20-ին Լոս Անջելեսի Տաճարում:

Նրանք երկու դուստրերի և չորս որդիների ծնող են, նաև ունեն 24 թոռ: «Շատ լավ բաներ են տեղի ունենում, երբ դուք Կիրակնօրյա Դպրոցի նախագահ եք»,- ասում է Եղբայր Քալիստերը:

Ծնվելով 1945թ. դեկտեմբերի 17-ին Գլենդելում, Կալիֆորնիա, Ռիդ Էդդինգթոնի և Նորին Քալիստերի ընտանիքում, նա հայտարարում է, որ նա, ինչպես Նեփին, ծնվել է «լավ ծնողներից»:

«Հայրս իմ եպիսկոպոսն էր, երբ ես պատանի էի»,- ասում է Եղբայր Քալիստերը: «Նա իր մոտ միշտ ունենում էր փոքրիկ քարտեր, և նա անգիր էր սովորում բառարանից դուրս գրած բառեր, սուրբ գրություններ և Շեքսպիր»:

Իր հոր նման՝ Եղբայր Քալիստերը հետամուտ եղավ իրավաբանական կարիերային: Բրիգամ Յանգի Համալսարանում հաշվապահական բաժինն ավարտելուց հետո նա հաճախեց իրավաբանական դպրոց Կալիֆորնիայի Համալսարանում, Լոս Անջելես, և մագիստրոսի աստիճան ստացավ Նյու Յորքի Համալսարանի հարկային օրենքների բաժնում: Նա աշխատանքի անցավ որպես գործող փաստաբան Քալիստեր և Քալիստեր ընկերությունում:

Իր կոչման ժամանակ Եղբայր Քալիստերը նոր էր ազատվել Յոթանասունի Նախագահության և Յոթանասունի Երկրորդ Քվորումի իր կոչումից, որտեղ նա ծառայել էր սկսած 2008թ.:

Նախքան այդ նա ծառայել էր որպես Կանադա Տորոնտո Արևելյան Միսիայի նախագահ, Տարածաշրջանի Յոթանասունական, տարածքային ներկայացուցիչ, ցցի նախագահ, եպիսկոպոս, ցցի միսիայի նախագահ, երեցների քվորումի նախագահ, իսկ որպես երիտասարդ տղամարդ միսիա է ծառայել Արևելյան Ատլանտյան Նահանգների Միսիայում:

Մեկնաբանելով չափահասների Կիրակնօրյա Դպրոցի գալիք ուսումնական ծրագրերը՝ Եղբայր Քալիստերն ասել է. «Այս ուսումնական ծրագիրն, իհարկե, շատ կարևոր է, սակայն այնքան կարևոր չէ, որքան այն, թե ինչպես են մարդիկ ուսուցանում: Ամենակարևորն այն է, որ մենք ուսուցանենք Փրկչի նման, որ մենք սովորեցնենք Հոգով և որ մենք սովորեցնենք դարձի բերելու համար»: