2014
Դեվին Գ. Դյուրան
Մայիս 2014


Դեվին Գ. Դյուրան

Կիրակնօրյա Դպրոցի Գերագույն Նախագահություն Երկրորդ Խորհրդական

Նկար
Դեվին Գ. Դյուրան

Երբ Դեվին Գ. Դյուրանը կանչվեց որպես Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության երկրորդ խորհրդական, հնարավոր է, որ Եկեղեցու շատ անդամներ վերհիշեցին նրա փառավոր օրերը Բրիգամ Յանգի Համալսարանի բասկետբոլի թիմում:

Սպորտը, իհարկե, կարևոր դեր է խաղացել Նախագահ Դյուրանի կյանքում: Նա նույնիսկ մեկ մրցաշրջան անցկացրեց Միացյալ Նահանգների առաջնությունում լավագույն խաղացողների դեմ: Սակայն նա եղել է շատ ավելին, քան աստղային մարզիկ. նա եղել է միսիոներ Մադրիդում, Իսպանիա, ամուսին, հայր, պապիկ, գրող, բիզնեսմեն, հավատարիմ անդամ և Տեխաս Դալլաս Միսիայի նախագահը վերջին երկուսուկես տարվա ընթացքում:

Նախագահ Դյուրանը ծնվել է 1960թ. հոկտեմբերի 20-ին Բրիգամ Սիթիում, Յուտա: Նա ասում է, որ իր մանկության տունը առանցքային դեր է ունեցել կյանքի այդ դերերից յուրաքանչյուրի համար պատրաստվելիս: Նրա ծնողները՝ Ջորջ և Մերիլին Դյուրանները շնորհալի ուսուցիչներ էին:

«Իհարկե, նրանք ուսուցանում էին իրենց խոսքերի միջոցով, սակայն, իրականում, մեծ ուսուցումը, որ ես ստացել եմ տանը, ինձ տրվել է, երբ դիտել եմ, թե ինչպես են նրանք ապրել իրենց կյանքը»:

Նախագահ Դյուրանը և նրա կինը՝ Ջուլի Մինք Դյուրանը, լավ գիտեն ուժեղ ուսուցիչների կարևորությունը ապագա միսիոներների նախապատրաստման հարցում:

«[Ապագա միսիոներները] լինում են լավ ուսուցանված իրենց ծնողների կողմից տանը և իրենց ուսուցիչների կողմից եկեղեցում և սեմինարիայի ու ինստիտուտի գերազանց ծրագրերում»:

Կիրակնօրյա Դպրոցի ծրագիրը, ավելացնում է նա, թույլ է տալիս բոլոր տարիքի ուսուցիչներին և ուսանողներին «ուսուցանել Փրկչի ձևով»:

Նախագահ և Քույր Դյուրանները ամուսնացել են Սոլթ Լեյք Սիթիի Տաճարում 1983թ. ապրիլի 23-ին, վեց զավակների ծնողներ են և ունեն վեց թոռ:

Նախքան որպես միսիայի նախագահ կանչվելը նա ծառայել է որպես եպիսկոպոս, ցցի նախագահության խորհրդական, ցցի Կիրակնօրյա Դպրոցի նախագահության անդամ և ինստիտուտի ուսուցիչ:

Նա ստացել է բակալավրի աստիճան Ամերիկյան Հետազոտությունների գծով Բրիգամ Յանգի Համալսարանում և մագիստրոսի աստիճան Յուտայի Համալսարանում: Նա անշարժ գույքի ներդրումային ընկերության սեփականատեր է: