2014
Միսիոներների Ուսուցման Կենտրոններն օգնում են արագացնել փրկության աշխատանքը
Մայիս 2014


Միսիոներների Ուսուցման Կենտրոններն օգնում են արագացնել փրկության աշխատանքը

Ողջ աշխարհով մեկ 15 միսիոներների ուսուցման կենտրոններն ապահովում են ուսուցում ավելի քան 85000 միսիոներների համար 143 երկրներից: Միսիոներները սովորում են 55 լեզուներ 1600 ուսուցիչների օգնությամբ, ապա ծառայում են մինչև երկու տարի 405 միսիաներում 150 երկրներում:

Միսիոներների քանակը խիստ աճեց, երբ 2012թ. հոկտեմբերին փոխվեցին միսիոներների տարիքային պահանջները, և այժմ ՄՈՒԿ-երը հյուրընկալում են ավելի շատ միսիոներներ, քան երբևէ նախկինում: Ունենալով առնվազն մեկ ՄՈՒԿ յուրաքանչյուր կիսագնդում, արևը երբեք մայր չի մտնում ուսուցանման ասպարեզում:

Միսիոներները, ընդհանուր առմամբ, ժամանում են ՄՈՒԿ հիմնական կրոնական գիտելիքներով, որոնք ձեռք են բերել տանը կամ Եկեղեցում ստացած ուսուցման հիման վրա: Կենտրոնները տալիս են լրացուցիչ ուսուցում այն մասին, թե ինչպես սովորեցնել այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն է սովորեցրել և ինչպես հրավիրել մարդկանց հետևել Նրան: Միսիոներները փորձարկում են ուսուցանման իրավիճակներ, անհրաժեշտության դեպքում ստանում են լեզվի ուսուցում, ամեն շաբաթ լսում են Եկեղեցու ղեկավարների և ՄՈՒԿ-ի աշխատողների ելույթները հավաքների ժամանակ և հնարավորությունների դեպքում ծառայություն են մատուցում:

Ամենամեծ ՄՈՒԿ-ը գտնվում է Պրովոյում, Յուտա, ԱՄՆ: Այնտեղ ուսուցանվում են հազարավոր միսիոներներ 55 լեզուներով: Իր մեծությամբ երկրորդ ՄՈՒԿ գտնվում է Մեխիկո Սիթիում, Մեքսիկա: 2013թ. հունիսին այն տեղափոխվեց ավելի փոքր շենքից 90 ակր տարածք ունեցող կամպուս, որը նախկինում Բենեմերիտո դե լաս Ամերիկաս անվանումով Եկեղեցու մասնավոր ավագ դպրոց էր: Նախկին վայրը միաժամանակ կարող էր հյուրընկալել մոտ 125 միսիոներների, իսկ նոր վայրը կարող է հյուրընկալել ավելի քան 1000 հոգու:

ՄՈՒԿ-եր նաև կան Բուենոս Այրեսում, Արգենտինա, Սան Պաոլոյում, Բրազիլիա, Սանտիագոյում, Չիլի, Բոգոտայում, Կոլումբիա, Սանտո Դոմինգոյում, Դոմինիկյան Հանրապետություն, Պրեստոնում, Անգլիա, Ակկրայում, Չինաստան, Գվատեմալա քաղաքում, Գվատեմալա, Օկլենդում, Նոր Զելանդիա, Լիմայում, Պերու, Մանիլայում, Ֆիլիպիններ, Յոհանսբուրգում, Հարավային Աֆրիկա և Մադրիդում, Իսպանիա: