2014
Մաքուր ջուր նախաձեռնությունը օգնում է միլիոնավորներին Աֆրիկայում
Մայիս 2014


Մաքուր ջուր նախաձեռնությունը օգնում է միլիոնավորներին Աֆրիկայում

Ավելի քան երկու տասնամյակ Եկեղեցին ներգրավված է մաքուր ջուր նախագծերում,ավելի քան 100 երկրներում: Միայն Աֆրիկայում այս նախագծերը օրհնել են ավելի քան չորս միլիոն մարդկանց՝ ապահովելով ջրհորներ, ջրամբարներ և ջրամատակարարման և մաքրման համակարգեր:

Նման մի նախագիծ է իրականացվել Իդուգո կղզում, Մոզամբիկի առափնյա տարածքներում: Կղզում ապրող 15000 մարդկանցից շատերն աշխատում են ընտանեկան ագարակներում, ձկնորսությամբ են զբաղվում իրենց շրջպատող Հնդկական օվկիանոսի ջրերում կամ աշխատում են գոլորշիացած արհեստական լճակներում՝ աղ հավաքելով ծովաջրերից: Կղզում չկա հոսող ջուր, էլեկտրականություն, ճանապարհներ կամ փոխադրամիջոցներ: Կղզի մուտք գործելու համար օգտագործվում են ինքնաշեն նավակները կամ փորված մակույկները:

Դարեր շարունակ խմելու ջրի միակ աղբյուրը Իդուգոյում եղել են ձեռքով փորված ծանծաղ հորերը: Հորերը շարունակ լցվում են տիղմով և աղբով: Դրանք տալիս են կեղտոտ և դժվար ձեռք բերվող ջուր: Անձրևների ժամանակ ջուրն աղտոտվում է, առաջացնելով խոլերա, փորլուծություն և այլ հիվանդություններ:

Երբ Եկեղեցու մարդասիրական կազմակերպության միսիոներները լսեցին Իդուգոյի պայմանների մասին, նրանք հանդիպեցին այնտեղի համայնքի ղեկավարների հետ: Միասին նրանք կազմեցին ծրագիր Եկեղեցու Մարդասիրական Ծառայությունների համար, որը նախատեսում էր նյութեր, գործիքներ և ուսուցում ցեմենտով ակոսված պողպատե կափարիչներով 10 հորեր կառուցելու համար, որոնցից յուրաքանչյուրը կկարողանար մատակարարել 1000 մարդու: Միսիոներները կապահովեին հիգիենիկ և սանիտարական պայմանների ուսուցումը, և գյուղացիները կապահովեին բոլոր անհրաժեշտ աշխատանքը հորերը կառուցելու և պահպանելու համար:

Լաստանավով այստեղ բերվեց չորս բեռնատար մանրախիճ, 300 պարկ ցեմենտ, երկու բեռնատար ավազ, պողպատե ամրան, անհատական պատվերով պատրաստված ցեմենտի պողպատե տարրաներ: Այդ ամենը այնուհետև ոտքով կամ սայլակներով տարան կղզու համապատասխան վայրերը: Մի քանի Եկեղեցու անդամներ Քուելիմանայից, Մոզամբիկ երեք ամսով եկան կղզի՝ օգնելու համար ուսուցանման և շինարարության ընթացքում:

Հորերը այնպես էին նախագծված, որ թույլ տային անձրևաջրերին ցամաքել, սահմանափակելով ջրի աղտոտումը: Որոշ համայնքներում բնակիչները հորերի շուրջը կառուցել են փայտե ցանկապատներ և աղյուսե շավիղներ, օգտագործելով աղյուսները, որոնք նրանք սովորել են ինքնուրույն պատրաստել Եկեղեցու տրամադրած նյութերով:

Պաշտոնական արարողությունների ժամանակ ջրհորների սեփականության իրավունքը հանձնվեց յուրաքանչյուր գյուղի մարդկանց: Մի քանի բնակիչներ, ովքեր աշխատել էին հորերի վրա, արտահայտեցին իրենց երախտագիտությունը, որ իրենց նոր սովորած հմտությունները՝ աղյուսներ պատրաստելը, ցեմենտով աշխատելը, պողպատով ամրացնելը և գործիքներն օգտագործելը, նրանց հնարավորություն կտան գտնելու լրացուցիչ աշխատանք: Ուրիշներն էլ երախտագիտություն հայտնեցին ղեկավարելու հմտություններ ձեռք բերելու հնարավորության համար:

Հաջորդ անձրևային սեզոնից հետո ջրի հետ կապված ոչ մի հիվանդություն չարձանագրվեց հորեր ունեցող գյուղերում:

Համաձայն Աշխարհի Առողջապահական Կազմակերպության տվյալների, ավելի քան մեկ միլիարդ մարդ ողջ աշխարհով մեկ զրկված է մաքուր ջրից: Եկեղեցու մաքուր ջուր նախաձեռնության շնորհիվ այդ թիվը նվազում է մի գործընթացի միջոցով, որը ներառում է համայնքի անդամներին կազմակերպելը և նախագծեր իրականացնելը, աշխատուժ տրամադրելը անհրաժեշտ շինություններ կառուցելու համար, ուսուցում ստանալը և ստացված ռեսուրսները պահպանելը:

Աֆրիկայով մեկ մաքուր ջուր նախագծից բացի Եկեղեցին հովանավորում է մաքուր ջուր նախաձեռնություններ Ասիայում, Կենտրոնական Ամերիկայում, Արևելյան Եվրոպայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Խաղաղօվիանոսյան կղզիներում, Հարավային Ամերիկայում, Հարավարևմտյան Ասիայում և աշխարհի այլ վայրերում: