2014
Երեց Հյուգո Ի. Մարտինեզ
նախորդ հաջորդ

Երեց Հյուգո Ի. Մարտինեզ

Յոթանասունի Երկրորդ Քվորում

Երեց Հյուգո Ի. Մարտինեզ

1982թ. Երեց Հյուգո Ի. Մարտինեզը և նրա կինը՝ Քույր Նուրիա Ալվարեզ դե Մարտինեզը, երկուսն էլ Միսիսիպիում, ԱՄՆ, անցնում էին իրենց բժշկական ուսուցումը երկրում ապրելու օրինական իրավունքի համար, երբ դուռն անսպասելիորեն թակեցին:

Այնտեղ կանգնած էին երկու մորմոն միսիոներներ:

«Մենք ներս հրավիրեցինք նրանց, սակայն մենք ոչինչ չգիտեինք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին: Մենք նույնիսկ չգիտեինք Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի մասին»,- ժպտալով ասում է Երեց Մարտինեզը:

Այնուամենայնիվ, երեցների կիսած ավետարանի դասերն անմիջապես արձագանք գտան երիտասարդ զույգի կյանքում: Նրանք շուտով ընդունեցին միսիոներների մկրտվելու հրավերը:

«Եվ այդ պահից սկսած մենք այլևս երբեք հետ չենք նայել»:

2014թ. ապրիլի 5-ին Երեց Մարտինեզը կանչվեց Յոթանասունի Երկրորդ Քվորում, դառնալով առաջին Բարձրագույն Իշխանավորը Կարիբյան կղզիներից: Նա հասկանալի պատճառներով «հեղեղվեց» իր նոր հանձնարարությամբ:

«Սակայն այնուհետև խաղաղության քաղցր զգացում պատեց ինձ և հայտնեց, որ Տերը կանի Իր գործը», - ասում է նա:

Իրենց մկրտությունից մեկ տարի և մեկ ամիս հետո Հյուգո և Նուրիա Մարտինեզները կնքվեցին Սոլթ Լեյքի Տաճարում 1983թ. հոկտեմբերի 3-ին: Նրանք հինգ երեխաների ծնողներ են և ունեն հինգ թոռնուհիներ:

Երեց Մարտինեզը ծնվել է 1957թ. հունվարի 10-ին Պուերտո Ռիկոյում Հյուգո Ի. Մարտինեզ-Սանդինի և Դելի Մորալեզ-Ալամո դե Մարտինեզի ընտանիքում: Դեռ պատանեկության տաիներից նա ընտրեց հետևելու իր հոր մասնագիտական ուղուն և դառնալ բժիշկ: Նա իր բժշկի աստիճանը ստացավ Պուերտո Ռիկոյի Համալսարանում (1981թ.) և ավարտեց իր ուսումը Միսիսիպիի Համալսարանում (1984թ.): Նա աշխատեց որպես բժիշկ մինչև թոշակի անցնելը՝ 2004թ.:

Իր մկրտությունից կարճ ժամանակ անց նա կանչվեց լինելու երիտասարդների Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչ: Նա հետագայում ծառայեց որպես եպիսկոպոս, ցցի նախագահության խորհրդական, շրջանի նախագահ և Պուերտո Ռիկո Սան Խուան Միսիայի նախագահության խորհրդական: Նա նաև նախագահել է Գվատեմալայի Գվատեմալա Սիթի Կենտրոնական Միսիայում և ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական, երբ կանչվեց լինելու Բարձրագույն Իշխանավոր: