2014
Վեբկայքերը պատմում են ծառայության, հավատքի մասին
Մայիս 2014


Վեբկայքերը պատմում են ծառայության, հավատքի մասին

Վերջին Օրերի Սրբերը ծառայություն են մատուցում և կիսվում են իրենց հավատքով ողջ աշխարհով մեկ: Նմանատիպ իրադարձությունների վերաբերյալ զեկույցներ են հայտնվում քաղաքի լուրերի վեբկայքերում, որոնք մշտապես ամփոփվում են newsroom.lds.org, որը Եկեղեցու պաշտոնական աղբյուրն է լրատվամիիջոցների նորությունների, կարծիք ձևավորող ղեկավարների և հասարակության համար:

Խաղաղօվկիանոսյան տարածքում Վերջին Օրերի Սրբերը ջուր, սնունդ, շղթայական սղոցներ, ջրի ֆիլտրեր, գեներատորներ և այլ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ մատակարարեցին՝ օգնելով տոնգացիներին Յան արևադարձային ցիկլոնի ավերածությունից հետո: Սամոայում ՎՕՍ երիտասարդները միացան երկօրյա միջկրոնական իրադարձությանը հոգևոր խրախուսանքներով, երաժշտությամբ, պարերով և սպորտաձևերի ցուցադրումով:

Բրազիլիայում Եկեղեցու անդամները, կրելով Մորմոն օգնող ձեռքեր շապիկները, աջակցեցին մաքրման աշխատանքների և պարագաներ բաշխելու գործին, որտեղ ջրհեղեղը վնասել էր տեղի հարևանությանը և բիզնեսներին՝ շատերին անտուն թողնելով: Այլուր անդամներն աջակցել են բաշխման աշխատանքներին, որի ժամանակ Եկեղեցու Մարդասիրական Ծառայությունները նվիրեցին 211 հաշմանդամների անվասայլակներ հատուկ կարիքներ ունեցողներին: Անվասայլակների շարունակվող նվիրատվությունների ընդհանուր թիվն այժմ Բրազիլիայում հասնում է մոտավորապես 700-ի:

Աֆրիկայում ազգային և միջազգային կազմակերպությունները միավորեցին իրենց ուժերը ՎՕՍ Բարեգործության հետ, որն Եկեղեցու մարդասիրական ձեռքն է, Գանայի առաջին ազգային քարոզարշավում՝ վերացնելու կարմրուկի և կարմրախտի դեպքերը, պատվաստելով երեխաներին սկսած նորածին տարիքից մինչև 14 տարեկանը: Նիգերիայում և Չինաստանում Օգնող Ձեռքերի օրը օգտակար են եղել հազարավոր մարդիկ 100 համայնքներում, երբ տարբեր տարիքի Վերջին Օրերի Սրբեր, խմբերի բաժանված, կառուցում էին կամուրջներ, տնկում էին ծառեր, մաքրում էին մոլախոտերից, ներկում էին կառույցները և մաքրում ու գեղեցկացնում էին հարևան տարածքները: Զիմբաբվեում ավելի քան 60 ՎՕՍ երիտասարդներ կամավոր կերպով արյուն հանձնեցին: Եվ Հարավային Աֆրիկայում Վերջին Օրերի Սուրբ Նոզիբել Մականդան՝ վեց երեխաների մայրը, ընտրվեց որպես Քուինսթոնի քաղաքապետ 200000 բնակչություն ունեցող քաղաքում:

Կենտրոնական Ամերիկայում ավելի քան 500 ՎՕՍ երիտասարդներ Գվատեմալայում աշխատեցին տեղի իշխանությունների հետ՝ տնկելով 1944 ծառ: Կոստա Ռիկայում ՎՕՍ ժողովատները դարձել էին կաթի հավաքման կետեր և Եկեղեցու 370 կամավորներ օգնեցին հանձնել այն միջոցառմանը մասնակցող մեծ հանրախանութներին՝ ապահովելու կարիքի մեջ գտնվողների կարիքները:

Եվ Կանադայում Վերջին Օրերի Սրբերը աշխատեցին Մոնրեալի (Քվիբեք) Քրիստոնյա-Հրեա Դիալոգի հետ՝ նախապատրաստելու տեսագրված հարցազրույցներ նախքան արժեքների վերաբերյալ կառավարության լսումները: Հարցազրույցի մասնակիցները խոսում էին ի աջակցություն հասարակության պարտավորությունների, հարգելու, հասկանալու, հանդուրժողականության և կրոնական ազատության վերաբերյալ, շեշտելով, որ կրոնը շարունակում է կարևոր դեր խաղալ Քվիբեքի շատ քաղաքացիների կյանքում:

Բազմաթիվ լեզուներով միջազգային նորությունների վեբկայքերի ցանկը տեսեք mormonnewsroom.org/newsroom-country-sites: