2014
Ջոն Ս. Թաններ
Մայիս 2014


Ջոն Ս. Թաններ

Կիրակնօրյա Դպրոցի Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական

Նկար
Ջոն Ս. Թաններ

Իր մանկությունից սկսած Ջոն Սեըրս Թանները ուրախություն է գտել սովորելու մեջ:

Այդ ոգևորությունը տարածվել է կրթության, կարիերայի և ավետարանն ուսուցանելու նրա բազմաթիվ հնարավորությունների վրա. առաջինը որպես միսիոներ Բրազիլիա Հարավային Միսիայում և հետո որպես եպիսկոպոս, ցցի նախագահ, ավագ խորհրդատու, Ավետարանի Վարդապեությունների ուսուցիչ, Բրազիլիա Սան Պաոլո Հարավային Միսիայի նախագահ (որն ավարտվում է այս ամառ) և այժմ որպես Կրկակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդական:

«Երբ [ուսուցումը] ճիշտ է կատարվում, Սուրբ Հոգին այնտեղ է լինում և դուք զգում եք սովորելու ոգևորությունը. ձեզ թվում է, թե սուրբ հողի վրա եք»,- ասում է Նախագահ Թանները:

Նախագահ Թանները ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում 1950թ. հուլիսի 27-ին Վիլյամ Քոթս Թաններ կրտսերի և Աթելիա Սեըրս Թանների ընտանիքում: Նա մեծացել է Հարավային Փասադենայում, Կալիֆորնիա, ԱՄՆ, լինելով 13 երեխաներից հինգերորդը: Նրա ծնողները տանը ստեղծել էին հարուստ ուսումնական միջավայր, ներառելով ամուր ավետարանական առանցք: «Ես չեմ հիշում, որ եկեղեցում սովորեի մի բան, ինչն արդեն սովորած չլինեի տանը»,- ասում է նա: Նրա մեջ նաև մեծ սեր առաջացավ դեպի գրականությունը, որն ավելի խորացավ, երբ նա անգլերեն լեզվի բնագավառում աստիճան ստացավ Բրիգամ Յանգի Համալսարանում և դոկտորի աստիճան՝ Կալիֆորնիայի Համալսարանում, Բերքլի:

ԲՅՀ-ում նա հանդիպեց Սյուզան Վինդերին: Նրանք լավ ընկերներ դարձան, որն ամուր հիմք հանդիսացավ հետագայում ռոմանտիկ հարաբերությունների համար: Նրանք ամուսնացան Սոլթ Լեյքի Տաճարում 1974թ.: Միասին նրանք մեծացրել են հինգ երեխա:

Նախագահ Թանները սկսեց իր գիտական կարիերան որպես դասախոսի օգնական Ֆլորիդայի Պետական Համալսարանում: Նա դարձավ ֆակուլտետի անդամ ԲՅՀ-ում 1982թ.: Նա այնուհետև աշխատել է այնտեղ որպես օգնական, դոցենտ, անգլերենի դասախոս և որպես ամբիոնի վարիչ և ակադեմիայի փոխնախագահ:

Ավետարանի ուսուցման ամենակարևոր մասը, ասում է նա, առաջ է գալիս մի բանից, ինչը նա սովորել է իր կարիերայի վաղ տարիներին. ուսուցումը պետք է տրվի ոչ թե վախի մթնոլորտում և մղվի փառասիրությունից, այլ տրվի սիրով, գթությամբ, Քրիստոսի մաքուր սիրով: