2014
Նոր ֆիլմը հնարավորություն կստեղծի Հանդիպել մորմոններին
Մայիս 2014


Նոր ֆիլմը հնարավորություն կստեղծի Հանդիպել մորմոններին

Դուք երբևէ ցանկացե՞լ եք, որ լինի մի հասարակ եղանակ, որով կարող ենք ուրիշներին հայտնել, որ Վերջին Օրերի Սրբերը պարզապես նորմալ մարդիկ են, ովքեր գտնում են նպատակ և առաջնորդություն, երբ նրանք կենտրոնացնում են իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի վրա: Դա հենց այն է, ինչը ձեզ կօգնի անել շուտով Եկեղեցու կողմից թողարկվող վավերագրական ֆիլմը:

Հանդիպել մորմոններին ֆիլմը սկսվում է զվարճալի մի ակնարկով, թե ինչպես են ուրիշները հաճախ սխալ հասկանում Եկեղեցու անդամներին: Ապա այնտեղ ներկայացվում են վեց ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը կիսվում է անձնական փորձառություններով և նկարագրում, թե ինչպես է ավետարանն օգնում նրանց իրենց կյանքում: Հանդես են գալիս.

Եպիսկոպոսը: Ջերմեյն Սալիվանը և նրա կինը՝ Քեմբին, Ատլանտայից, Ջորջիա, ԱՄՆ, աշխատում են միություն ստեղծել իրարից խիստ տարբերվող մարդկանցով լի համայնքում, մինչ մեծացնում են իրենց երեք երիտասարդ որդիներին:

Մարզիչը: Քեն Նիումատալոլոն՝ Միացյալ Նահանգների Նավալ Ակադեմիայի ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչը Անապոլիսում, Մերիլենդ, ԱՄՆ, և նրա կինը՝ Բարբարան, իրենց երեխաների և մարզիկների աջակցությամբ Հանգստյան օրը սուրբ են պահում:

Կոնֆետներով ռմբակոծողը. Գեյլ Հալվորսենը՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի 93-ամյա վետերանը, և նրա 90-ամյա կինը՝ Լորեյնը, Ամադոյից, Արիզոնա, ԱՄՆ, հիշեցնում են երեխաներին ծառայելու արժեքի մասին: Մինչև այժմ որպես օդաչու Եղբայր Հալվորսենը կոնֆետներ է նետում օդանավից, ինչպես նա արել էր Բեռլինի Օդային Փոխադրման ժամանակ պատերազմից հետո:

Պայքարողը: Կարոլինա Մարինը՝բռնցքամարտիկը Սան Խոսեից, Կոստա Ռիկա, և նրա մարզիչն ու ամուսինը՝ Միլթոնը, հավասարակշռում են իրենց դերերը որպես ամուսիններ և ծնողներ մրցումների հանդեպ իրենց սիրով:

Մարդասերը: Բիշնու և Մանգալա Ադհիկարիները Կաթմանդուից, Նեպալ, հարգում են իրենց երկրի հավատքն ու ժառանգությունը: Եղբայր Ադհիկարին ինժեներ է, ով կառուցել է ճանապարհներ, դպրոցներ և մաքուր ջրի համակարգեր, որոնք օրհնել են բազմաթիվ փոքր համայնքների:

Միսիոներ մայրը: Քրեյգ և Դաուն Արմսթրոնգները և նրանց որդի Էնթոնին Սոլթ Լեյք Սիթիից, Յուտա, ԱՄՆ, պատմում են, թե ինչպես Քույր Արմսթրոնգը, լինելով անտուն միայնակ մայր, հանդիպել էր միսիոներներին: Ավետարանը, որով նրանք կիսվեցին, օգնեց նրան լիովին փոխել իր կյանքը: Նա ավելի ուշ ամուսնացավ Քրեյգի հետ, և պատմությունը հասնում է իր գագաթնակետին, երբ Էնթոնին գնում է լիաժամկետ միսիայի Հարավային Աֆրիկա, կիսվելու ավետարանով, որն այնքան օրհնել է իր մորը:

Հանդիպեք մորմոններին ֆիլմը կցուցադրվի Ջոզեֆ Սմիթի հիշատակին նվիրված շենքում Սոլթ Լեյք Սիթիում, ԱՄՆ, և այլ վայրերում, որոնք կորոշվեն հետագայում: