Scripture Stories
Գլուխ 54: Աստվածն ու հրեշտակները: Փետրվար – ապրիլ 1843


“Գլուխ 54: Աստվածն ու հրեշտակները: Փետրվար – ապրիլ 1843,” Վարդապետություն և Ուխտեր-Պատմություններ (2002), 194–97

“Գլուխ 54,” Վարդապետություն և Ուխտեր-Պատմություններ, 194–97

Գլուխ 54

Աստվածն ու հրեշտակները

Փետրվար – ապրիլ 1843

Նկար
Nauvoo Temple
Նկար
man speaking to Joseph

Մի օր մի մարդ, որն ասում էր, թե հրեշտակ էր տեսել, եկավ Ջոզեֆ Սմիթի մոտ: Այդ մարդը Ջոզեֆին պատմեց, թե ինչպես էր հագնված հրեշտակը: Ջոզեֆը նրան ասաց, որ նրա տեսածը իրականում հրեշտակ չէր, որովհետև հրեշտակները չեն հագնվում այնպես, ինչպես նկարագրել էր այդ մարդը:

Նկար
man gesturing angrily towards Joseph

Այդ մարդը շատ բարկացավ: Նա հրամայեց, որ երկնքից կրակ իջնի և այրի Մարգարեին և նրա տունը: Բայց այդ մարդը չուներ Աստծո զորությունը և երկնքից կրակ չիջավ:

Նկար
Joseph seeing vision of angels

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց հրեշտակների մասին: Հիսուսն ասաց, որ հրեշտակները մարդիկ են, որոնք վաղուց ապրել են երկրի վրա, մահացել են և հարություն առել: Նրանք մսից և ոսկորից մարմիններ ունեն:

Նկար
man looking heavenward

Հիսուսն ասաց, որ Սատանան փորձում է խաբել մարդկանց: Երբեմն նա այնպես է անում, որ մարդիկ մտածեն, թե ինքը հրեշտակ է: Նա փորձում է դրդել մարդկանց վատ արարքների: Սակայն արդար մարդիկ կարող են իմանալ, թե երբ է Սատանան փորձում խաբել իրենց:

Նկար
angels living with God

Ավելի ուշ Ջոզեֆ Սմիթը Սրբերին երկնքի մասին այլ ճշմարտություններ հայտնեց : Նա ասաց, որ հրեշտակները չեն ապրում երկրագնդի նման մոլորակի վրա: Նրանք ապրում են Աստծո հետ: Ջոզեֆը նաև ասաց, որ երկնքում մարդիկ կիմանան այն ամենը, ինչ սովորել են երկրի վրա:

Նկար
angel holding laws of Heaven

Ջոզեֆ Սմիթն ասաց, որ Աստծո օրենքները ստեղծվել են երկնքում մեր երկիր գալուց առաջ: Ամեն օրենքի համար օրհնություն կա: Մենք պետք է հնազանդվենք օրենքին օրհնությունը ստանալու համար:

Նկար
Jesus with body of flesh and bones

Ջոզեֆ Սմիթը Սրբերին պատմեց Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր մասին: Հիսուսը նման է մարդուն և ունի մսից ու ոսկորից մարմին:

Նկար
Heavenly Father with body of flesh and bones

Երկնային Հայրը նույնպես մսից և ոսկորից մարմին ունի: Նա ապրում է մի գեղեցիկ, պայծառ վայրում:

Նկար
Joseph looking into heaven

Ջոզեֆ Սմիթը նաև ասաց, որ Սուրբ Հոգին ոգի է: Սուրբ Հոգին չունի մսից և ոսկորից մարմին: