Scripture Stories
Գլուխ 28: Մարգարե Ջոզեֆը կրկին գնում է Միսսուրի: Մարտ – մայիս 1832


“Գլուխ 28: Մարգարե Ջոզեֆը կրկին գնում է Միսսուրի: Մարտ – մայիս 1832,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 108–12

“Գլուխ 28,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 108–12

Գլուխ 28

Մարգարե Ջոզեֆը կրկին գնում է Միսսուրի

Մարտ – մայիս 1832

Նկար
wagon
Նկար
Joseph hearing the Lord’s voice

Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որում Հիսուսն ասաց, որ Սրբերը նման են Իր փոքր երեխաներին: Նրանք դեռ սովորում են: Հիսուսն ասաց, որ նրանք պետք է երջանիկ և շնորհակալ լինեն: Նա պետք է լիներ նրան ղեկավարը:

Նկար
Saints building a house

Հիսուսն ասաց, որ ցանկանում էր, որ Սրբերը հոգ տանեին աղքատների մասին: Նա ցանկանում էր, որ նրանք կիսվեին միմյանց հետ և օգնեին միմյանց:

Նկար
Joseph greeting Missouri Saints

Այս հայտնությունը ստանալուց հետո Ջոզեֆ Սմիթը և նրա ընկերները նորից գնացին Միսսուրի: Միսսուրիում Սրբերը ուրախ էին նրան տեսնելու:

Նկար
Joseph meeting with Saints

Ջոզեֆը Սրբերին խնդրեց գալ ժողովի, որպեսզի նա նրանց պատմեր հայտնության մասին:

Նկար
Jesus speaking to Joseph

ժողովի ժամանակ Տերը Ջոզեֆին մեկ այլ հայտնություն տվեց: Հիսուսը երջանիկ էր, որ Սրբերը ներում էին միմյանց: Քանի որ նրանք այդպես էին վարվել, Նա ասաց, որ կների նրանց:

Նկար
Saints harvesting fields

Այս հայտնության մեջ Հիսուսը Սրբերին նոր պատվիրան տվեց: Նա ասաց, որ Նա նրանց հող է տվել Սիոնում և նրանք պետք է կիսվեն այդ հողով միմյանց հետ: Բոլորը պետք է ունենան այն, ինչի կարիքն ունեն: Տերը նաև խնդրեց Սրբերին կատարելագործել իրենց տաղանդները և օգտագործել դրանք ի օգուտ Եկեղեցու:

Նկար
Joseph visiting Saints

ժալովից հետո Ջոզեֆը այցելեց Սրբերին շատ քաղաքներում: Դա երջանիկ ժամանակ էր նրա համար: Նա սիրում էր Սրբերին:

Նկար
Joseph receiving revelation

Մեկ այլ հայտնության մեջ, որը Ջոզեֆը ստացավ, երբ Միսսուրիում էր, Տերն ասաց, որ ամուսինները պետք է հոգ տանեն իրենց կանանց համար: Ծնողները պետք է հոգ տանեն իրենց երեխաների համար:

Նկար
Saints visiting widow

Տերը նաև ասաց, որ Սրբերը պետք է հոգ տանեն այն կանանց համար, ովքեր ամուսիններ չունեն: Սրբերը նաև պետք է հոգ տանեն այն երեխաների համար, ովքեր հայր կամ մայր չունեն:

Նկար
Saints at Bishop’s storehouse

Հիսուսն ասաց, որ Սրբերը պետք է տան ուտելիք և այլ պարագաներ եպիսկոպոսին, պահեստում պահելու համար: Նա ասաց, որ եպիսկոպոսը պետք է օգտագործի այն, ինչ կա պահեստում, օգնելով աղքատներին:

Նկար
Joseph and Bishop Whitney traveling

Միսսուրիում աշխատանքն ավարտելուց հետո Ջոզեֆ Սմիթը և Եպիսկոպոս Վիթնին շարժվեցին դեպի Կիրթլենդ: Նրանք ճանապարհորդում էին սայլակով:

Նկար
horses getting scared

Մի օր ինչ-որ բան վախեցրեց ձիերին, և նրանք սկսեցին արագ վազել:

Նկար
Bishop Whitney lying on ground

Ջոզեֆը դուրս ցատկեց սայլակից, բայց չվնասվեց: Եպիսկոպոս Վիթնին ցատկելիս կոտրեց իր ոտքը:

Նկար
Bishop Whitney lying in bed

Ջոզեֆ Սմիթը և Եպիսկոպոս Վիթնին մնացին հյուրանոցում: Եպիսկոպոս Վիթնին մնաց այնտեղ չորս շաբաթ: Ջոզեֆը մնաց նրա հետ, մինչև որ նրա ոտքը լավացավ:

Նկար
Joseph lying in bed

Երբ նրանք հյուրանոցում էին, ինչ-որ մեկը թույն լցրեց Ջոզեֆի ուտելիքի մեջ: Նա ծանր հիվանդացավ:

Նկար
Bishop Whitney giving Joseph a blessing

Ջոզեֆը խնդրեց Եպիսկոպոս Վիթնիին իրեն օրհնություն տալ: Եպիսկոպոս Վիթնին քահանայության իշխանությամբ օրհնեց Ջոզեֆին, և նա ապաքինվեց:

Նկար
Bishop Whitney and Joseph praying

Ջոզեֆը շնորհակալություն հայտնեց Աստծուն իրեն բուժելու համար: Երբ Ջոզեֆը և Եպիսկոպոս Վիթնին պատրաստ էին ճանապարհորդելու, նրանք վերադարձան տուն‘ իրենց ընտանիքների մոտ: