Scripture Stories
Գլուխ 23: Վարդապետություն և Ուխտեր: Օգոստոս – նոյեմբեր 1831


“Գլուխ 23: Վարդապետություն և Ուխտեր: Օգոստոս – նոյեմբեր 1831,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 90–92

“Գլուխ 23,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 90–92

Գլուխ 23

Վարդապետություն և Ուխտեր

Օգոստոս – նոյեմբեր 1831

Նկար
wagon
Նկար
Joseph leaving Missouri

Ջոզեֆ Սմիթնը և մի քանի Սրբեր հեռացան Միսսուրիից և վերադարձան Կիրթլենդ, Օհայո: Շուտով տեղի ունեցավ հատուկ համաժողով: Դրա նպատակն էր խոսել Տիրոջ կողմից Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունները տպագրելու մասին:

Նկար
Joseph writing revelations

Ջոզեֆի ստացած հայտնությունները գրի էին առնվել, սակայն Եկեղեցու անդամների մեծ մասը չունեին դրանց օրինակները: Համաժողովի ժամանակ Սրբերը որոշեցին հրատարակել հայտնությունները գրքի տեսքով: Գիրքը պետք է կոչվեր Պատվիրանների Գիրք: Հետագայում այն կոչվեց Վարդապետություն և Ուխտեր:

Նկար
Joseph speaking with member

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին տվեց գրքի համար երկու հայտնություն ևս: Մեկը որպես նախաբան, մյուսը‘ վերջաբան: Այդ հայտնությունները մեզ օգնում են հասկանալ գրքի և վերականգնված ավետարանի կարևորությունը:

Նկար
modern-day chapel

Վարդապետություն և Ուխտերը բոլորին ասում է, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին կրկին երկրի վրա է:

Նկար
priesthood bearers giving blessing

Վարդապետություն և Ուխտերը պատմում է քահանայության մասին: Այն նաև ասում է, թե ինչպես տղամւպւդիկ պետք է օգտագործեն այդ զորությունը:

Նկար
couple reading Book of Mormon

Վարդապետություն և Ուխտերը պատմում են Մորմոնի Գրքի մասին: Կարդալով Մորմոնի Գիրքը կարելի է սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:

Նկար
sisters sharing food

Վարդապետություն և Ուխտերը սովորեցնում է Սրբերին կիսվել: Նրանք, ովքեր կիսվում են ուրիշների հետ, կլցվեն Սուրբ Հոգով:

Նկար
Heavenly Father and Jesus Christ

Վարդապետություն և Ուխտերը սովորեցնում են Աստծո պատվիրանները: Սրբերը, որոնք հնազանդվում են այդ պատվիրաններին, կարող են հավերժ ապրել Երկնային Հոր և Հիսուսի հետ:

Նկար
people reading Doctrine and Covenants

Հիսուսն ասել է, որ Եկեղեցու բոլոր անդամները պետք է կարդան Վարդապետություն և Ուխտերը:

Նկար
Joseph at printing press

Համաժողովից հետո Օլիվեր Քաուդերին տարավ հայտնության օրինակները Միսսուրի: Նա դրանք տվեց Վիլիամ Ֆելփսին, որը Եկեղեցու անդամ էր և տպագրատուն ուներ: Օլիվերը Եղբայր Ֆելփսին խնդրեց տպագրել 3,000 օրինակ: Սակայն տպագրությունը դեռ չէր ավարտվել, երբ չար մարդիկ կանգնեցրին տպագրությունը և ոչնչացրեցին էջերի մեծ մասը:

Նկար
girl holding Doctrine and Covenants

Վարդապետություն և Ուխտերն ի վերջո տպագրվեցին 1835 թվին: Սրբերը շնորհակալություն հայտնեցին Երկնային Հորը Վարդապետություն և Ուխտերի հայտնությունների համար: