Scripture Stories
Գլուխ 13: Ջոզեֆը և էմման: Հունիս 1830


“Գլուխ 13: Ջոզեֆը և էմման: Հունիս 1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 51–55

“Գլուխ 13,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 51–55

Գլուխ 13

Ջոզեֆը և էմման

Հունիս 1830

Նկար
baptism
Նկար
Emma and Joseph

Ջոզեֆ և էմմա Սմիթները ապրում էին Պենսիլվանիայի մի փոքր ֆերմայում: Նրանք սիրում էին միմյանց և շատ էին աշխատում միմյանց օգնելու համար:

Նկար
Joseph and Emma

Ջոզեֆը և էմման շատ փորձությունների դիմացան: Նրանք տղա ունեցան, բայց երեխան մահացավ: Նրանք շատ տխուր էին:

Նկար
Joseph planting seeds

Ջոզեֆը մտահոգվում էր իր ընտանիքի մասին: Նրանք աղքատ էին, և նա աշխատում էի հոգ տանել նրանց մասին: Նա ցորեն էր աճեցնում, որ ընտանիքը ուտելիք ունենար:

Նկար
Joseph teaching

Ջոզեֆը մտահոգվում էր նաև Եկեղեցու մասին: Կային մարդիկ, որոնք շարունակում էին դժվարություններ ստեղծել Սրբերի համար, և Եկեղեցու որոշ ղեկավարներ ստիպված էին լինում թաքնվել:

Նկար
Joseph saying goodbye to Emma

Երբեմն Ջոզեֆը ստիպված էր լինում հեռանալ տնից, որպեսզի օգներ Սրբերին: Ջոզեֆը ցավով էր հեռանում, իսկ էմման անհանգստանում էր, երբ նա տնից հեռու էր:

Նկար
Joseph receiving consolation from God

Ջոզեֆն աղոթեց, որպեսզի իմանար, թե ինչ աներ: Հիսուսը նրան ասաց, որ չվախենար այն մարդկանցից, ովքեր փորձում էին վնասել իրեն: Հիսուսն ասաց, որ Ջոզեֆը պետք է համբերատար տաներ իր փորձությունները: Նա ասաց, որ միշտ կօգնի Ջոզեֆին:

Նկար
Saints giving food to Joseph

Հիսուսն ասաց Ջոզեֆին, որ ցորեն ցանի, ապա գնա այլ տարածքներ Սրբերին օգնելու: Հիսուսը նրան ասաց, որ չանհանգստանա սննդի, հագուստի և փողի համար: Սրբերը նրան կտային այն, ինչ անհրաժեշտ էր:

Նկար
Emma teaching other women

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց էմմայի համար: Հիսուսն ասաց, որ էմմա Սմիթը հատուկ կին էր: Նա ընտրված էր կարևոր աշխատանք կատարելու համար:

Նկար
Emma comforting Joseph

Հիսուսը էմմային ասաց, որ նա պետք է մխիթարեր Ջոզեֆին դժվար պահերին: Նա պետք է օգներ նրան լինել երջանխլ և չանհանգստանալ:

Նկար
Emma teaching from scriptures

Հիսուսը էմմային ասաց, որ նա պետք է ուսուցանի Սրբերին և օգնի նրանց սովորել սուրբ գրությունները: Նա ասաց, որ Սուրբ Հոգին կօգնի նրան իմանալ, թե ինչ պետք է սովորեցնի:

Նկար
Emma studying at home

Հիսուսը նաև ասաց էմմային, որ նա պետք է օգտագործի իր ժամանակը ուսման համար: Նա պետք է շատ բաներ սովորի և գրի:

Նկար
Emma searching through books

Հիսուսը էմմային խնդրեց երգեր ընտրել Սրբերի համար: Երգերը պետք է տպագրվեին երգերի գրքի մեջ:

Նկար
Saints singing

Երկնային Հայրը սիլտւմ է լսել արդար մալպկանց երգը: Նրանց երգերը աղոթք են Իրեն ուղղված, և այդ աղոթքները կպատասխանվեին օրհնությամբ:

Նկար
Joseph and Emma

Հիսուսը էմմային ասաց, որ նա լինի խոնարհ և սիրի իր ամուսնուն: Նա ասաց, որ նա երջանիկ կլինի այն օրհնությունների շնորհիվ, որոնք կտրվեն Ջոզեֆին:

Նկար
Emma Smith

Հիսուսը էմմային ասաց լինել երջանիկ և ուրախանալ: Նա նրան նաև պատվիրեց’ պահել իր ուխտերը: Այդ ժամանակ նա մեծ օրհնություններ կստանար և ի վիճակի կլիներ վերադառնալ ապրելու Իր հետ երկնքում:

Նկար
Saints from many countries

Հիսուսն ասաց, որ այն, ինչ նա ասաց էմմա Սմիթին, վերաբերվում էր բոլոր մարդկանց: