Scripture Stories
Գլուխ 35: Սրբերը հեռանում են Ջեքսոն Քաունթիից, Միսսուրի: Սեպտեմբեր – դեկտեմբեր 1833


“Գլուխ 35: Սրբերը հեռանում են Ջեքսոն Քաունթիից, Միսսուրի: Սեպտեմբեր – դեկտեմբեր 1833,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 132–34

“Գլուխ 35,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 132–34

Գլուխ 35

Սրբերը հեռանում են Ջեքսոն Քաունթիից, Միսսուրի

Սեպտեմբեր – դեկտեմբեր 1833

Նկար
winter home
Նկար
Saints greeting governor of Missouri

Քանի որ Ջեքսոն Քաունթիում ամբոխը այդքան մեծ անհանգստություններ էր առաջացնում, Սրբերը փորձեցին օգնություն խնդրել Միսսուրի նահանգապետից: Վիլիամ Ֆելփսը և Օրսոն Հայդը գնացին տեսնելու նահանգապետին: Նրանք նրան պատմեցին ամբոխի մասին, և թե ինչպես էին իրենց տները ոչնչացրել:

Նկար
Saints leaving governor

Նահանգապետը նրանց չօգնեց: Նա նրանց ասաց, որ դիմեն օգնության դատավորներին: Բայց դատավորները ամբոխի ընկերներն էին և նույնպես չօգնեցին:

Նկար
mobs attacking store

Ամբոխը վեց օր անընդմեջ հարձակվում էր Սրբերի վրա: Նրանք քանդում էին նրանց տները, վիրավորում մարդկանց, քանդում պահեստները և ամեն ինչ լցնում հատակին:

Նկար
Saints driven from homes

Ամբոխը ստիպեց, որ Սրբերը հեռանային իրենց տներից: Ձմեռ էր և շատ մարդիկ մահացան, քանի որ տուն չունեին սառը և խոնավ եղանակին: Սրբերը գնացին Միսսուրիի այլ մասեր ամբոխից փրկվելու համար:

Նկար
Saints gathered around fire

Սրբերը տխուր էին: Նրանց տները, ֆերմաները և պահեստները ոչնչացրել էին: Նրանց կենդանիներին գողացել էին: Նահանգապետը և դատավորները չէին օգնում իրենց:

Նկար
Saints looking forward with faith

Բայց Սրբերը դեռ հավատք ունեին Աստծո հանդեպ: Նրանք գիտեին, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ճշմարիտ է և գիտեին, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր:

Նկար
Joseph praying

Երբ Սրբերը հալածվում էին Միսսուրիում, Ջոզեֆ Սմիթը Կիրթլենդում էր, Օհայո: Հիսուսը Ջոզեֆին հայտնություն տվեց, բացատրելով, թե ինչու էին Միսսուրիի Սրբերն անհաջողություններ ունենում:

Նկար
Saints arguing with each other

Հիսուսն ասաց, որ որոշ Սրբեր չէին հնազանդվում պատվիրաններին: Նրանք միավորված չէին որպես Սիոնի ժողովուրդ: Նրանցից ոմանք վիճում էին և կոպիտ խոսքեր ասում իրար: Ոմանք նախանձում էին մյուսներին, ոմանք էլ չէին կիսվում իրենց ունեցածով:

Նկար
Jesus coming to earth

Չնայած այդ խնդիրներին, Հիսուսն ասաց, որ Նա սիրում է Սրբերին և չի մոռանա նրանց: Նա ասաց, որ նրանք պետք է մխիթարվեն, որովհետև սրտով մաքուրները մի օր կվերադառնան Սիոն: Հիսուսը Սրբերին ասաց, որ պատրաստվեն երկիր Իր երկրորդ գալստին: Երբ Նա գա, մարդիկ կսիրեն միմյանց և խաղաղություն կունենան: Նրանք, ովքեր հալածվել են Հիսուսին հետևելու համար, կօրհնվեն: Սատանան զորություն չի ունենա մարդկանց գայթակղելու: Չի լինի մահ, ինչպես այսօր: Բոլորը երջանիկ կլինեն: