Scripture Stories
Գլուխ 15: Միսիա Լամանացիներին: Սեպտեմբեր 1830


“Գլուխ 15: Միսիա Լամանացիներին: Սեպտեմբեր 1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 58–60

“Գլուխ 15,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 58–60

Գլուխ 15

Միսիա Լամանացիներին

Սեպտեմբեր 1830

Նկար
baptism
Նկար
Oliver Cowdery

Հիսուսը ցանկանում էր, որ ավելի շատ մարդ լսի ավետարանի մասին: Նա ցանկանում էր, որ Սրբերը գնային միսիաների: Նա կանչեց Օլիվեր Քաուդերիին, որպեսզի նա գնար միսիայի ամերիկյան հնդկացիների մոտ: Այդ հնդկացիները կոչվում էին նաև Լամանացիներ, որովհետև նրանցից ոմանք Մորմոնի Գրքի Լամանացիների սերունդներն էին:

Նկար
Jesus speaking to Nephite

Հիսուսը ցանկանում էր, որ Լամանացիները կարդային Մորմոնի Գիրքը: Նա շատ մարգարեների խոստացել էր, որ Լամանացիները կունենային Մորմոնի Գիրքը: Այժմ խոստումը պահելու ժամանակն էր:

Նկար
Jesus speaking to Lamanites

Մորմոնի Գիրքը Լամանացիներին պատմում է իրենց նախնիների մասին, որոնք ապրել էին հարյուրավոր տարիներ առաջ: Այն նրանց պատմում է կարևոր խոստումների մասին, որոնք նրանց տվել է Հիսուսը: Այն նրանց օգնում է հավատալ Հիսուսին: Այն նրանց սովորեցնում է ապաշխարել և մկրտվել:

Նկար
men of the Church

Այլ մարդիկ նույնպես ցանկացան գնալ Օլիվեր Քաուդերիի հետ Լամանացիներին ավետարանը քարոզելու: Տերն ասաց, որ երեք տղամարդ կարող է գնալ:

Նկար
missionaries teaching Native Americans

Սկզբում միսիոներները գնացին Նյու Յորքում գտնվող մի քանի ցեղերի մոտ: Միսիոներները մարդկանց տվեցին Մորմոնի Գիրքը, բայց նրանցից միայն մի քանիսն էին կարողանում կարդալ:

Նկար
missionaries greeting Native Americans

Հետո միսիոներները գնացին քարոզելու ավետարանը մի քանի Լամանացիների Օհայոյում: Այդ մարդիկ ուրախ էին լսելու Մորմոնի Գրքի մասին և սովորելու իրենց նախնիների մասին:

Նկար
missionaries leaving on horseback

Միսիոներները հեռացան Օհայոյից և գնացին Ինդիփենդենս անունով մի քաղաք Ջեքսոն Քաունթիում, Միսսուրի:

Նկար
Native Americans reading from Book of Mormon

Միսսուրիյում շատ Լամանացիներ կային: Միսիոներները նրանց քարոզեցին ավետարանը և տվեցին Մորմոնի Գիրքը: Նրանք շատ երջանիկ էին և շնորհակալություն հայտնեցին միսիոներներին գրքի համար:

Նկար
people telling missionaries to stay away

Միսսուրիում կային մարդիկ, որոնք չհավատացին վերականգնված ավետարանին կամ Մորմոնի Գրքին: Նրանք միսիոներներին ասացին, որ հեռու մնային հնդկացիներից:

Նկար
missionaries leaving Missouri

Այդ մարդիկ ասացին, որ եթե միսիոներները չհեռանան, ապա զինվորները կհետապնդեն նրանց: Միսիոներները տխրեցին և գնացին ուսուցանելու այլ մարդկանց Միսսուրիում:

Նկար
Parley P. Pratt speaking to Joseph

Միսիոներներից մեկի անունը Փարլի Փ. Փրատ էր: Նա գնաց Օհայո, պատմելու Ջոզեֆ Սմիթին իրենց գործերի մասին: Փարլին ասաց, որ իրենց միսիան բարեհաջող էր, և իրենք շատ մարդկանց ուսուցանեցին ավետարանը: