Scripture Stories
Գլուխ 3: Մորոնի հրեշտակը և ոսկե թիթեղները: 1823–1827


“Գլուխ 3: Մորոնի հրեշտակը և ոսկե թիթեղները: 1823–1827,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 13–17

“Գլուխ 3,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 13–17

Գլուխ 3

Մորոնի հրեշտակը և ոսկե թիթեղները

1823–1827

Նկար
gold plates
Նկար
17-year-old Joseph praying

Ջոզեֆի առաջին տեսիլքից հետո անցավ երեք տարի: Երբ նա 17 տարեկան էր, մտածում էր, թե ինչ էր Աստված ուզում, որ նա աներ: Մի գիշեր Ջոզեֆն աղոթեց այդ մասին: Նա հավատում էր, որ Աստված կասեր իրեն, թե ինչ էր ուզում:

Նկար
angel Moroni appearing to Joseph

Ջոզեֆը պայծառ լույս տեսավ իր սենյակում: Լույսի մեջ կանգնած էր մի հրեշտակ: Հրեշտակի դեմքը շատ լուսավոր էր: Նա կրում էր գեղեցիկ ճերմակ հագուստ:

Նկար
angel Moroni

Հրեշտակն ասաց, որ իր անունը Մորոնի է: Աստված ուղարկել էր նրան խոսելու Ջոզեֆի հետ: Մորոնին ասաց, որ աշխատանք ուներ Ջոզեֆի համար:

Նկար
Christ appearing to Nephites

Մորոնի հրեշտակը պատմեց Ջոզեֆին մի գրքի մասին: Գիրքը մարդկանց մասին էր, որոնք հնում ապրել էին Ամերիկաներում: Հիսուս Քրիստոսը այցելել էր այդ մարդկանց և ուսուցանել նրանց Իր ավետարանը:

Նկար
gold plates

Մորոնին ասաց, որ գիրքը գրված է ոսկե թիթեղների վրա: Այն գրված է մի լեզվով, որն այսօր հայտնի չէ: Աստված ցանկանում էր, որ Ջոզեֆը թարգմաներ գիրքն անգլերեն:

Նկար
Hill Cumorah

Մորոնի հրեշտակն ասաց, որ ոսկե թիթեղները թաղված էին մի բլրի վրա, որը մոտ էր Ջոզեֆի տանը: Մորոնին ասաց, որ թիթեղների հետ նաև պահված են երկու քար‘ Ուրիմ և Թումիմ: Քարերը պետք է օգնեին Ջոզեֆին թարգմանել գիրքը: Երբ Մորոնին խոսում էր, Ջոզեֆը տեսիլքով տեսավ, թե որտեղ էին թաղված թիթեղները:

Նկար
Prophet Elijah

Մորոնին Ջոզեֆին նաև պատմեց մեծ մարգարե Եղիայի մասին, որն ապրել էր հնում: Եղիայի մասին պատմությունը գտնվում է Հին Կտակարանում:

Նկար
family in front of temple

Մորոնին ասաց, որ Եղիան պետք է գար և վերականգներ երկրի վրա հատուկ քահանայության զորությունը: Այդ զորությունը հնարավորություն կտար ընտանիքներին միասին կնքվել տաճարում հավերժ միասին ապրելու համար:

Նկար
Moroni appearing to Joseph

Մորոնի հրեշտակը հեռացավ, ապա այդ գիշեր երկու անգամ կրկին եկավ: Ամեն անգամ նա Ջոզեֆին շատ բաներ պատմեց, ապա առավոտյան հեռացավ: Ջոզեֆը վեր կացավ և իր հոր հետ գնաց ֆերմայում աշխատելու:

Նկար
Moroni and Joseph

Ջոզեֆը շատ հոգնած էր, և հայրը նրան տուն ուղարկեց: Տան ճանապարհին նա ընկավ գետնին: Կրկին հայտնվեց Մորոնին և կրկնեց այն, ինչ ասել էր նախորդ գիշեր: Երբ Մորոնին հեռացավ, Ջոզեֆը պատմեց հորը այն ամենը, ինչ իրեն պատմել էր Մորոնին: Ջոզեֆի հայրը հավատաց նրան: Նա գիտեր, որ Աստված էր ուղարկել Մորոնիին, և նա ասաց Ջոզեֆին, որ հնազանդվի նրան:

Նկար
Joseph uncovering gold plates

Ջոզեֆը գնաց բլուրը, որտեղ թաղված էին ոսկե թիթեղները: Նա գտավ թիթեղները քարե արկղի մեջ մեծ քարի տակ: Արկղի մեջ էին նաև Ուրիմը և Թումիմը:

Նկար
Moroni stopping Joseph from removing plates

Երբ Ջոզեֆը բլրի վրա էր, Մորոնին եկավ նրա մոտ: Մորոնին Ջոզեֆին թույլ չտվեց դեռ վերցնել թիթեղները: Նա ասաց Ջոզեֆին չորս տարի շարունակ այդ նույն օրը գալ բլուր:

Նկար
Moroni standing before Joseph

Ջոզեֆը հնազանդվեց Մորոնիին և ամեն տարի գնում էր Կումորա բլուրը: Այնտեղ Մորոնին Ջոզեֆին ուսուցանում էր երկրի վրա Տիրոջ արքայության մասին:

Նկար
Joseph walking

Ջոզեֆ Սմիթի ընտանիքը աղքատ էր և փողի կարիք ուներ: Ջոզեֆը ցանկանում էր օգնել իր ընտանիքին և գնաց Պենսիլվանիա նահանգ աշխատելու: Նա ապրում էր պարոն Հեյլ անունով մի մարդու հետ:

Նկար
Joseph marrying Emma

Պարոն Հեյլը մի աղջիկ ուներ, որի անունը էմմա էր: Ջոզեֆը և էմման սիրեցին միմյանց և որոշ ժամանակ անց ամուսնացան: Ապա նրանք վերադարձան Նյու Յորք‘ ապրելու Ջոզեֆի ընտանիքի հետ, իսկ Ջոզեֆը սկսեց օգնել հորը ֆերմայում:

Նկար
Moroni delivering plates to Joseph

Ջոզեֆի և էմմայի ամուսնությունից մի քանի ամիս անց Ջոզեֆը կրկին գնաց Կումորա բլուրը: Այն ժամանակից, ինչ Ջոզեֆն առաջին անգամ տեսել էր ոսկե թիթեղները, անցել էր չորս տարի, և այս անգամ Մորոնին ասաց, որ Ջոզեֆը վերցներ թիթեղները և զգույշ պահեր դրանք:

Նկար
Joseph hiding the plates

Շատ մարդիկ լսեցին այն մասին, որ Ջոզեֆը ոսկե թիթեղներ է ստացել: Նրանք փորձեցին գողանալ թիթեղները, բայց նա թաքցրել էր դրանք այնպես, որ ոչ ոք չէր կարող գտնել: Աստված օգնում էր Ջոզեֆին թիթեղները ապահով պահել:

Նկար
people on street

Այդ տարածքի մարդիկ նեղություններ էին պատճառում Ջոզեֆին: Նրանք նրա և նրա ընտանիքի մասին ստեր էին տարածում:

Նկար
Joseph and Emma meeting Martin Harris

Անհանգստություններն այնքան մեծ էին, որ Ջոզեֆը և էմման որոշեցին վերադառնալ Պենսիլվանիա, որտեղ Ջոզեֆը կարող էր սկսել հանգիստ պայմաններում թարգմանել թիթեղները: Մարտին Հիլ անունով մի մարդ էր ապրում Ջոզեֆի կողքին: Նա լավ էր վերաբերվում Ջոզեֆին և էմմային,և փող տվեց, որպեսզի նրանք տեղափոխվեին: