Scripture Stories
Գլուխ 42: Ֆար Վեստ, Միսսուրի: Հունվար – հուլիս 1838


“Գլուխ 42: Ֆար Վեստ, Միսսուրի: Հունվար – հուլիս 1838,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 161–63

“Գլուխ 42,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 161–63

Գլուխ 42

Ֆար Վեստ, Միսսուրի

Հունվար – հուլիս 1838

Նկար
couple in wagon
Նկար
men trying to kill Joseph

Ջոզեֆ Սմիթը հեռացավ Կիրթլենդից, Օհայո, որովհետև այնտեղ կային մարդիկ, որոնք ցանկանում էին սպանել նրան: Ձմեռ էր և շատ ցուրտ էր: Ջոզեֆի թշնամիները հետևեցին նրան, իրենց հետ տանելով դանակներ և հրացաններ:

Նկար
Joseph hiding

Ջոզեֆը ստիպված էր թաքնվել: Տերը պաշտպանում էր նրան իր թշնամիներից, և նրանք չէին կարողանում գտնել նրան: Մի գիշեր նա նույն տանը մնաց, որտեղ գիշերում էին նաև նրա թշնամիները, որոնք չգիտեին, որ նա այնտեղ էր:

Նկար
Joseph walking by his enemies

Մեկ այլ ժամանակ Ջոզեֆի թշնամիները չճանաչեցին նրան, երբ նա փողոցում անցավ նրանց կողքով:

Նկար
Missouri Saints welcoming Joseph

Ջոզեֆը ճանապարհորդեց 1,000 մղոն դեպի Ֆար Վեստ, Միսսուրի: Միսսուրիում Սրբերը կառուցում էին այդ քաղաքը, որտեղ ստիպված եկել էին նահանգի այլ մասերից: Նրանք երջանիկ էին Մարգարեին տեսնելու համար:

Նկար
Church members breaking into store

Միսուրիում Եկեղեցու ղեկավարները չէին հետևում պատվիրաններին: Նրանցից ոմանք փորձում էին շատ փող վաստակել: Երբեմն նրանք զայրանում էին միմյանց վրա և չէին համաձայնվում Սրբերին ղեկավարելու եղանակների շուրջ: Նրանցից ոմանք զայրացած էին Ջոզեֆ Սմիթի վրա:

Նկար
Joseph saddened

Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Վիթմերը և այլ մարդիկ հեռացվեցին Եկեղեցուց: Նրանք այլևս Եկեղեցու անդամ չէին: Ջոզեֆը տխրեց, որովհետև այդ մարդիկ նրա ընկերներն էին եղել:

Նկար
Joseph choosing new leaders

Այլ մարդիկ ընտրվեցին ղեկավարելու Եկեղեցին Ֆար Վեստում: Եկեղեցին սկսեց նորից ծաղկել այդ տարածքում:

Նկար
Jesus appearing to Joseph

1838թ. մայիսին Մարգարեն և նրա ընկերները այլ վայրեր սկսեցին փնտրել, որտեղ Սրբերը կարող էին քաղաքներ կառուցել: Մի օր նրանք եկան մի հատուկ տեղ, որը ըստ Հիսուսի անվանեցին Ադամ-օնդի-Աման: Հիսուսը այդտեղ խոսել էր Ադամի հետ: Ադամը այդտեղ էր բերել իր ընտանիքը և օրհնել նրանց իր մահից առաջ: Մի օր Հիսուսը, Ադամը և այլ արդար մարդիկ պետք է նորից հանդիպեն այդտեղ: