Scripture Stories
Գլուխ 44: Տասանորդ: Հուլիս 1838


“Գլուխ 44: Տասանորդ: Հուլիս 1838,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 165–66

“Գլուխ 44,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 165–66

Գլուխ 44

Տասանորդ

Հուլիս 1838

Նկար
couple in wagon
Նկար
Joseph praying

Տերը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ Եկեղեցու անդամները պետք է տասանորդ վճարեին: Երբ Ջոզեֆ Սմիթը Ֆար Վեստում էր, Միսսուրի, նա աղոթեց և հարցրեց, թե որքան տասանորդ պետք է վճարեին Սրբերը: Տերը հայտնեց, որ Սրբերը պետք է վճարեին իրենց ողջ ունեցածի մեկ տասներորդը:

Նկար
members paying tithing

Եթե նրանք վաստակում էին 10 փենի, ապա մեկ փենին պետք է տային որպես տասանորդ: Եթե նրանք վաստակում էին 100 փենի, ապա պետք է տային 10 փենի:

Նկար
Saints paying tithing on crops

Սրբերը տասանորդ էին վճարում այլ ձևերով նույնպես: Նրանք տալիս էին իրենց աճեցրած հացահատիկի մեկ տասներորդը: Նրանք տալիս էին նաև իրենց հավերի և այլ անասունների մեկ տասերորդը: Նրանք նաև տասանորդ էին վճարում կաթից և բանջարեղենից:

Նկար
missionaries at temple

Տասանորդը օգտագործվում է տաճարներ, հավաքատներ և Եկեղեցու այլ շենքեր կառուցելու և պահպանելու համար: Տասանորդը օգտագործվում է նաև միսիոներական աշխատանքին օգնելու համար: Բացի դա, այն օգտագործվում է որպես օգնություն սուրբ գրությունները և Եկեղեցու այլ նյութերը թարգմանելու և տպագրելու համար:

Նկար
women delivering goods

Տասանորդը օգտագործվում է օգնելու համար Եկեղեցու անդամներին: Տասանորդը և ծոմի նվիրատվությունները օգտագործվում են կարիքավոր մարդկանց համար ուտելիք և հագուստ գնելու համար:

Նկար
young girl paying tithing

Տերը մեզանից յուրաքանչյուրից ակնկալում է լրիվ տասանորդի վճարում: Մենք տալիս ենք մեր տասանորդները եպիսկոպոսին: Նա այն ուղարկում է Եկեղեցու գլխավոր վարչություն, որտեղ մարգարեն և Եկեղեցու մյուս ղեկավարները աղոթքով որոշում են, թե ինչպես այն պետք է օգտագործվի:

Նկար
family standing before temple

Երկնային Հայրը հիանալի օրհնություններ է տալիս այն Սրբերին, որոնք տասանորդ են վճարում: Այն Սրբերը, որոնք տասանորդ չեն վճարում, չեն կարող ունենալ այդ բոլոր օրհնությունները: Աստվածաշունչն ասում է, որ այն Սրբերը, որոնք տասանորդ չեն վճարում, կողոպտում են Աստծուն: