Scripture Stories
Գլուխ 41: Անհանգստությունները Կիրթլենդում: 1837–1838


“Գլուխ 41: Անհանգստությունները Կիրթլենդում: 1837–1838,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 158–60

“Գլուխ 41,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 158–60

Գլուխ 41

Անհանգստությունները Կիրթլենդում

1837–1838

Նկար
couple in wagon
Նկար
family

Կիրթլենդում, Օհայո, Սրբերը երջանիկ էին: Տերը օրհնել էր նրանց:

Նկար
elder preaching gospel

Որոշ երեցներ հեռացան Կիրթլենդից և գնացին ուսուցանելու ավետարանը այլ տարածքներում: Շատ մարդիկ լսեցին երեցներին և միացան Եկեղեցուն:

Նկար
people at bank in Kirtland

Այնուհետև Կիրթլենդում անհանգստություններ սկսվեցին: Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները բանկ հիմնադրեցին, որտեղ Սրբերը պահում էին իրենց փողերը:

Նկար
man stealing money from bank

Որոշ Սրբեր ցանկանում էին շատ փող վաստակել: Բանկում աշխատող մարդկանցից մեկը ազնիվ չէր: Նա գողացավ փողերը:

Նկար
men experiencing sorrow

Ջոզեֆ Սմիթը աշխատող մյուս մարդկանց ասաց, որ լավ հետևեն փողերին, սակայն բանկը շարունակում էր խնդիրներ ունենալ: Շուտով այն պետք է փակվեր, որովհետև այլևս փող չէր մնացել: Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում շատ բանկերի համար դժվար ժամանակներ էին և շատ այլ բանկեր նույնպես փակվեցին:

Նկար
angry Saints

Շատ Սրբեր բարկացան, որ չկարողացան ետ ստանալ իրենց փողերը: Նրանցից ոմանք ասացին, որ դա Ջոզեֆ Սմիթի սխալն էր, որ բանկը փակվեց: Ջոզեֆի լավագույն ընկերներից մի քանիսը վատաբանեցին նրան: Կային այնիսիք, որ անգամ ուզեցին սպանել նրան:

Նկար
leaders leaving the Church

Եկեղեցու որոշ ղեկավարներ նույնպես բարկացած էին: Նրանցից ոմանք այլևս չէին ուզում լինել Եկեղեցու անդամ: Նրանցից մի քանիսը դարձան Եկեղեցու թշնամիները:

Նկար
Brigham Young speaking to people

Եկեղեցու մյուս ղեկավարները սիրում էին Ջոզեֆին և օգնում էին նրան: Բրիգամ Յանգը այդ լավ ղեկավարներից մեկն էր: Նա Սրբերին ասաց, որ գիտեր, որ Ջոզեֆը Աստծո մարգարեն էր: Որոշ մարդիկ զայրացած էին, որ Բրիգամ Յանգը պաշտպանում էր Մարգարեին, և նա ստիպված էր հեռանալ Կիրթլենդից, որպեսզի իրեն չվնասեին:

Նկար
mobs attacking members in Kirtland

Եկեղեցու թշնամիները Կիրթլենղում մեծ աղմուկ բարձրացրեցին: Նրանք Սրբերին կողոպտեցին և վնասեցին նրանց տները: Նրանք նաև վնասեցին Սրբերին և Ապառնում էին սպանել նրանց:

Նկար
mobs arguing about Joseph

Եկեղեցու որոշ անդամներ Կիրթլենդի Տաճարում ժողովներ անցկացրեցին, որոնց ժամանակ քննադատեցին Ջոզեֆ Սմիթին և առաջարկեցին փոխարինել նրան նոր ղեկավարով: Ավելի ուշ որոշ մարդիկ ատրճանակներով և դանակներով փորձեցին գրավել տաճարը: Ջոզեֆի համար վտանգավոր էր Կիրթլենղում մնալը, և նա 1839թ. հունվարին գնաց Միսսուրի:

Նկար
members leaving Kirtland

Կիրթլենղում շարունակվող հալածանքների պատճառով Եկեղեցու ղեկավարները սկսեցին պատրաստվել հեռանալ: 1838թ. հուլիսին ավելի քան 500 Եկեղեցու անդամ հեռացան Կիրթլենդից: Հոկտեմբերին, 1,000 մղոն դժվարին ճանապարհորդություն կատարելով, նրանք հասան Ֆար Վեստ, Միսսուրի: Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու շատ այլ անդամներ ապրում էին այնտեղ: