“Գլուխ 29: Հայտնություն Քահանայության մասին: Սեպտեմբեր 1832,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 113–16 “Գլուխ 29,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 113–16 Գլուխ 29 Հայտնություն Քահանայության մասին Սեպտեմբեր 1832 Եկեղեցում շատ տղամարդիկ գնացին միսիայի: Երբ նրանք վերադառնում էին տուն, գնում էին Կիրթլենդ‘ տեսնելու Ջոզեֆ Սմիթին: Վարդապետություն և Ուխտեր 84, բաժնի խորագիր Տղամարդիկ Ջոզեֆին պատմում էին իրենց միսիայի մասին: Նրանք մկրտել էին շատ մարդկանց: Նրանք շատ երջանիկ էին և Ջոզեֆը նույնպես երջանիկ էր: Վարդապետություն և Ուխտեր 84, բաժնի խորագիր Բոլոր միսիոներները քահանություն ունեին: Քահանայությունը Աստծո զորությունն է: Միսիոներները ուզում էին ավելին իմանալ քահանայության մասին: Հիսուսը Ջոզեֆին հայտնություն տվեց քահանայության մասին: Հիսուսը նրան պատմեց այն տղամարդկանց մասին, որոնք հնում քահանայություն են կրել: Երկրի վրա ապրող առաջին տղամարդը‘ Ադամը, քահանայություն ուներ: Վարդապետություն և Ուխտեր 84.6–16 Հին Կտակարանի բոլոր մարգարեները քահանայություն ունեին: Նրանցից էին Ենովքը, Նոյը, Մովսեսը, Մելքիսեդեկը և Աբրահամը: Մելքիսեդեկը տվել էր քահանայություն Աբրահամին: Վարդապետություն և Ուխտեր 84.6–15 Հիսուսն ասաց, որ տղամարդիկ պետք է կրեն քահանայություն Իր Եկեղեցին ղեկավարելու համար: Քահանայություն կրող տղամարդիկ կարող են մկրտել մարդկանց և տալ նրանց Սուրբ Հոգու պարգևը: Նրանք կարող են օրհնել հաղորդությունը: Նրանք կարող են օրհնություն տալ հիվանդ մարդկանց: Այս ամենն օգնում է Սրբերին երկրի վրա իրենց կյանքի ընթացքում և պատրաստում է նրանց կրկին Երկնային Հոր հետ ապրելուն: Վարդապետություն և Ուխտեր 84.19–22 Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ տղամարդիկ պետք է լինեն արդար, որպեսզի ստանան քահանայություն: Նրանք, ովքեր ստանում են այն, ուխտ, կամ խոստում են կապում Աստծո հետ: Նրանք խոստանում են լինել հավատարիմ և օգտագործել քահանայությունը մարդկանց օգնելու համար: Աստված խոստանում է, որ եթե նրանք լինեն հավատարիմ, ապա կարող են դառնալ Նրա հատուկ որդիները: Մի օր Նա նրանց հետ կկիսվի այն ամենով, ինչ ունի: Վարդապետություն և Ուխտեր 84.33–39 Հիսուսը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ ավելի շատ տղամալպ պետք է գնա միսիայի: Նրանք պետք է քարոզեն ավետարանը ողջ աշխարհին: Նրանք պետք է սովորեցնեն մարդկանց ապաշխարել, պետք է մկրտեն նրանց և տան Սուրբ Հոգու պարգևը: Վարդապետություն և Ուխտեր 84.62–64 Հիսուսն ասաց, որ միսիոներները կօրհնվեն, եթե շատ աշխատեն: Հրեշտակները կօգնեն նրանց, իսկ Երկնային Հայրը նրանց կտա այն, ինչի կարիքը նրանք ունեն: Վարդապետություն և Ուխտեր 84.80–88 Հայտնությունը ավարտվեց: Ջոզեֆը և միսիոներները երջանիկ էին, որ ավելի շատ բան իմացան քահանայության մասին: Նրանք ուզում էին ճիշտ ձևով օգտագործել քահանայությունը: Ավելի ուշ տրված հայտնության մեջ Հիսուսը Ջոզեֆին ասաց, թե ինչպես տղամարդիկ պետք է օգտագործեն քահանայությունը: Տղամալպիկ երբեք չպետք է օգտագործեն քահանայությունը իշխելու կամ դաժան վարվելու նպատակով: Աստված քահանայության զորություն կտա միայն այն տղամարդկանց, որոնք արդար են: Վարդապետություն և Ուխտեր 121.36–37 Տղամարդիկ պետք է օգտագործեն քահանայությունը սիրով և բարությամբ: Նրանք, ովքեր կլսեն Սուրբ Հոգուն, միշտ կունենան քահանայության զորությունը: Վարդապետություն և Ուխտեր 121.41–43, 45–46