Scripture Stories
Գլուխ 51: Առաջին օժտումները: Մայիս 1842


“Գլուխ 51: Առաջին օժտումները: Մայիս 1842,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 185

“Գլուխ 51,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 185

Գլուխ 51

Առաջին օժտումները

Մայիս 1842

Նկար
Nauvoo Temple
Նկար
Nauvoo Temple

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին խոստացավ, որ Սրբերին հատուկ օրհնություն կտա: Այդ օրհնությունը կոչվում է օժտում: Օժտումը տրվում է տաճարում: Միայն Աստծո պատվիրաններին հետևող տղամարդիկ և կանայք կարող են օժտում ստանալ:

Նկար
Joseph teaching about the temple

Ավելի ուշ, Ջոզեֆ Սմիթը հանդիպում ունեցավ որոշ տղամարդկանց և նրանց կանանց հետ: Նա նրանց սովորեցրեց այն, ինչ նրանք պետք է կատարեին տաճարում: Այնուհետև նրանց բոլորին օժտումներ տրվեցին:

Նկար
modern-day temple

Եկեղեցու անդամները, որոնք հնազանդվում են Աստծո պատվիրաններին, կարող են գնալ տաճար և ստանալ հատուկ օրհնություն, այսինքն‘ օժտում: Որպես օժտման մաս նրանք ուխտեր են կապում Աստծո հետ, իսկ նա ուխտեր է կապում նրանց հետ: