Այլ նյութեր
Գլուխ 53: Անհանգստությունները Նավույում: Մայիս – օգոստոս 1842


“Գլուխ 53: Անհանգստությունները Նավույում: Մայիս – օգոստոս 1842,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 191–93

“Գլուխ 53,” Վարդապետություն և Ուխտեր-Պատմություններ, 191–93

Գլուխ 53

Անհանգստությունները Նավույում

Մայիս – օգոստոս 1842

Nauvoo Temple
men building in Nauvoo

Հազարավոր Սրբեր գնացին ապրելու Նավույում: Նրանք կառուցեցին սքանչելի քաղաք և սկսել էին կառուցել տաճար:

John C. Bennett

Սրբերը ընտրեցին Ջոն Ս. Բենեթին որպես Նավույի իրենց քաղաքապետ: Սկզբում նա լավ քաղաքապետ էր, սակայն հետո սկսեց վատ գործեր անել և թշնամացավ Ջոզեֆ Սմիթի դեմ:

people meeting together

Նավույում մարդիկ ուզում էին հատուկ տոն ունենալ, որի ժամանակ Նավույի զորամասի զինվորները կքայլեին շքերթին:

John C. Bennett speaking to soldiers

Ջոն Բենեթը որոշեց, որ զինվորները պետք է կեղծ ճակատամարտ կազմակերպեն: Այսինքն դա պետք է լիներ խաղ, ոչ թե իրական ճակատամարտ:

John C. Bennett speaking to Joseph

Պարոն Բենեթը Ջոզեֆ Սմիթին խնդրեց լինել ճակատամարտի զինվորների մի խմբի հրամանատարը, բայց Ջոզեֆը չհամաձայնվեց: Սուրբ Հոգին Ջոզեֆին ասաց, որ Ջոն Բենեթը պատրաստվում էր սպանել նրան ճակատամարտի ժամանակ: Ջոն Բենեթը զայրացած էր:

Joseph becoming new mayor

Քանի որ Ջոն Բենեթը Մարգարեի դեմ էր և այլ վատ գործեր էր անում, նա հեռացվեց Եկեղեցուց և Նավույի քաղաքապետի պաշտոնից: Ջոզեֆ Սմիթը դարձավ նոր քաղաքապետը:

John C. Bennett angry

Ջոն Բենեթը ավելի թշնամացավ: Նա հեռացավ Նավույից և սկսեց վատ բաներ գրել Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու մասին: Նրան միացան այլ մարդիկ ևս:

Joseph envisioning the Saints in Rocky Mountains

Ջոզեֆ Սմիթը Եկեղեցու որոշ տղամարդկանց ասաց, որ Սրբերը ավելի շատ դժվարություններ էին ունենալու: Մի օր նրանք պետք է հեռանային Նավույից: Ջոզեֆը կանխատեսություն արեց, որ նրանք պետք է գնային Ռոքի Մաունթինս և այնտեղ քաղաքներ կառուցեին: Նրանք պետք է հնազանդվեին Աստծուն և դառնային ուժեղ ժողովուրդ: