Scripture Stories
Գլուխ 11: Եկեղեցուն ավելի շատ մարդ է միանում: Ապրիլ – հունիս 1830


“Գլուխ 11: Եկեղեցուն ավելի շատ մարդ է միանում: Ապրիլ – հունիս 1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 46–47

“Գլուխ 11,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 46–47

Գլուխ 11

Եկեղեցուն ավելի շատ մարդ է միանում

Ապրիլ – հունիս 1830

Նկար
baptism
Նկար
members arriving

Մի քանի շաբաթ անց Եկեղեցում կար 27 անդամ: Նրանք ոչ բոլորն էին ապրում նույն քաղաքում: Ջոզեֆ Սմիթը նրանց խնդրեց գալ համաժողովի, որը հատուկ ժողով էր բոլոր Սրբերի համար: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամները կոչվում են Սրբեր:

Նկար
Saints partaking of sacrament

Համաժողովի ժամանակ Սրբերը հաղորդություն ընդունեցին: Որոշ տղամարդիկ կարգվեցին քահանայության: Սուրբ Հոգին օրհնեց Սրբերին և նրանք շատ երջանիկ էին:

Նկար
people attending conference

Համաժողովին ներկա էին մարդիկ, որոնք Եկեղեցու անդամներ չէին: Նրանք լսել էին ավետարանի մասին և ցանկանում էին միանալ Եկեղեցուն: Նրանք մկրտվեցին: Համաժողովից հետո Ջոզեֆ Սմիթը գնաց մեկ այլ քաղաք: Այնտեղ կային մարդիկ, որոնք նույնպես ուզում էին մկրտվել: Ջոզեֆն ասաց, որ նրանք կարող են մկրտվել մոտակա գետում:

Նկար
wicked people destroying dam

Մարդիկ փոքր ավազան կառուցեցին գետի մեջ, որպեսզի ջուրը բավականին խորը լիներ մկրտություն կատարելու համար: Գիշերը որոշ մարդիկ քանդեցին այդ ավազանը:

Նկար
mob interrupting baptism

Ավազանը վերանորոգեցին և Օլիվեր Քաուդերին սկսեց մկրտել մարդկանց: Շուտով եկավ ամբոխը: Ամբոխը դաժան մարդկանց մեծ խումբ էր: Նրանք վատ բաներ էին ասում և փորձում էին վնասել Սրբերին, բայց Տերը թույլ չտվեց, որ մարդիկ վնասվեին:

Նկար
Joseph in prison cell

Ամբոխը շարունակում էր եկեղեցուն վնասելու իր փորձերը: Նրանք ստեր էին ասում Ջոզեֆ Սմիթի մասին և Ջոզեֆին ձերբակալեցին: Դատի ժամանակ նրանք գտան մարդկանց, որոնք կեղծ վկայություն տվեցին Մարգարեի դեմ: Բայց շատ այլ մարդիկ ճշմարտություն ասացին Ջոզեֆի մասին, հերքելով թշնամիների կեղծ խոսքերը:

Նկար
Joseph being arrested again

Ջոզեֆը ազատվեց, բայց գրեթե անմիջապես ձերբակալվեց հարևան շրջանի մարդկանց կողմից: Բանտում մարդիկ թքում էին նրա վրա և ուտելիք չէին տալիս: Տեղի ունեցավ մեկ այլ դատ և Ջոզեֆը կրկին անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց: