“Գլուխ 61: Մորմոնական զորագունդը: Հունիս 1846 – հուլիս 1847,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 217–21
“Գլուխ 61,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 217–21
Գլուխ 61
Մորմոնական զորագունդը
Հունիս 1846 – հուլիս 1847
Թեև Սրբերի համար դժվար ժամանակներ էին և տղամարդկանց կարիքը մեծ էր արևմուտք գնալու համար, Բրիգամ Յանգը նրանց խրախուսեց գնալ: Այն գումարը, որը նրանք կստանային, կօգներ իրենց ընտանիքներին, աղքատ Սրբերին և միսիոներներին: Բանակում ծառայելը կապացուցեր նաև Եկեղեցու անդամների նվիրվածությունը իրենց երկրին:
Հրամանատար Ալենը խոսեց այդ տղամարդկանց հետ և 541 հոգի միացան բանակին: Նրանք կոչվեցին Մորմոնական Զորագունդ:
Բրիգամ Յանգը տղամարդկանց ասաց, որ լինեն բանակի լավագույն զինվորները: Նրանք իրենց հետ պետք է վերցնեին Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը: Նրանք պետք է լինեին կոկիկ, մաքուր և քաղաքավարի: Նրանք չպետք է հայհոյեին կամ թղթախաղ խաղային: Բրիգամ Յանգը տղամարդկանց ասաց, որ հնազանդվեն Աստծո պատվիրաններին: Եթե այդպես վարվեին, ապա չէին պատերազմի:
1846թ. հուլիսին Մորմոնական Զորագնդի տղամարդիկ մեկնեցին Հրամանատար Ալենի հետ: Նրանց համար դժվար էր թողնել իրենց կանանց և երեխաներին դժվար ժամանակ: Բայց Բրիգամ Յանգն ասաց, որ նրանց բացակայության ժամանակ նրանց ընտանիքների մասին հոգ կտանեն:
Մորմոնական զորագունդը գնաց Ֆորտ Լիվենվորթ, որտեղ նրանք զինվեցին: Նրանք ճանապարհորդեցին դեպի հարավարևմտյան Կալիֆորնիա: Մի քանի զինվորների ընտանիքներ նրանց հետ գնացին:
Զորագունդը դժվարությամբ էր ճանապարհորդում: ճանապարհները շատ վատն էին, և երբեմն սայլակները տեղից չէին շարժվում: Դժվար էր խմելու ջուր գտնել: Երբեմն ծառ չկար, որպեսզի զինվորները հանգստանային ստվերում:
Որոշ մարդիկ հիվանդացան: Հրամանատարը որոշեց, որ կանայք և երեխաները, ինչպես նաև հիվանդ զինվորները պետք է գնային Կոլորադո և մնային Պուեբլո քաղաքում: Այնտեղ նրանք անցկացրեցին ձմեռը: Հաջորդ ամառ նրանք հանդիպեցին տափաստանները անցնող պիոներներին:
Զորագնդի զինվորների մեծ մասը շարունակեցին իրենց ճանապարհը: Երբեմն նրանք ստիպված էին խորը փոս փորել ավազի մեջ, որպեսզի ջուր գտնեին: Նրանք քիչ ուտելիք ունեին: Հաճախ փայտ չկար կրակ վառելու համար, և մարդիկ ստիպված էին այրել չոր խոտը:
Զինվորները հանդիպեցին հնդկացիներին և այլ մարդկանց, ովքեր ուտելիք ունեին: Զինվորները փող չունեին ուտելիք գնելու համար, և նրանք հնդկացիներին ուտելիքի դիմաց տվեցին իրենց հագուստները:
Ի վերջո, Մորմոնական զորագունդը հասավ շատ զառիվեր լեռների: Տղամարդիկ պետք է սայլակները պարաններով կապեին և բարձրացնեին դրանք լեռների վրա: Մյուս կողմի վրա նրանք պետք է արձակեին սայլակները:
Մի օր վայրի ցուլերը հարձակվեցին զինվորների վրա: Տղամարդիկ պայքարեցին և ի վերջո քշեցին նրանց: Երեք զինվորներ վիրավորվել էին:
Վերջապես, 2,000 մղոն անցնելուց հետո, 1847թ. հունվարի 29-ին Մորմոնական զորագունդը հասավ Խաղաղ օվկիանոս: Տղամարդիկ շատ հոգնած էին, նրանց հագուստները մաշված էին: Նրանք ուրախ էին, որ երկար արշավն ավարտվեց: Տղամարդիկ աշխատեցին Կալիֆորնիայում բանակում իրենց ծառայության մեկ տարին ավարտելու համար: Ապա նրանց թույլ
տվեցին միանալ իրենց ընտանիքներին: Ինչպես խոսք էր տվել Բրիգամ Յանգը, Մորմոնական զորագունդը կարիք չունեցավ կռվելու:
Որոշ տղամարդիկ մնացին Կալիֆորնիայում: Նրանցից շատերը գնացին Ռոքի Մաունթեյնս իրենց ընտանիքների մոտ և միացան մյուս Սրբերին, որ գալիս էին այդտեղ: (Տես քարտեզը Մորմոնական զորագնդի երթուղու համար, էջ 234:)