Scripture Stories
Գլուխ 38: Թանկագին Մարգարիտ


“Գլուխ 38: Թանկագին Մարգարիտ,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 145–50

“Գլուխ 38,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 145–50

Գլուխ 38

Թանկագին Մարգարիտ

Նկար
winter home
Նկար
Pearl of Great Price

Թանկագին Մարգարիտը սուրբ գիրք է, որը գրվել է մարգարեների կողմից: Թանկագին Մարգարիտը բաղկացած է հինգ մասից: Դրանք են‘ Մովսեսի գիրքը, Աբրահամի գիրքը, Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն, և Հավատո Հանգանակը:

Մովսեսի գիրքը

Նկար
Joseph receiving revelation

Թանկագին Մարգարիտի առաջին մասը հայտնություն է, որը տրվել է Ջոզեֆ Սմիթին: Այն անվանվել է Մովսեսի Գիրք: Մովսեսը մի մարգարե էր, որն ապրում էր շատ վաղուց:

Նկար
God appearing to Moses

Մովսեսի գիրքը պատմում է այն, ինչ Աստված ասել է Մովսեսին բարձր լեռան վրա: Մովսեսը տեսել է Աստծուն և խոսել է Նրա հետ: Աստված ասաց, որ հատուկ աշխատանք ունի Մովսեսի համար:

Նկար
Moses seeing vision

Աստված Մովսեսին ցույց տվեց աշխարհը և այն ամենը, ինչ կպատահի դրա հետ: Մովսեսը տեսավ նաև Աստծո բոլոր զավակներին, որոնք ապրելու էին աշխարհում:

Նկար
Moses telling Satan to go away

Աստված հեռացավ Մովսեսի մոտից, իսկ Սատանան եկավ և ասաց Մովսեսին, որ երկրպագի իրեն: Մովսեսը չերգրպագեց Սատանային և ասաց նրան, որ հեռանա: Սատանան չէր գնում, և Մովսեսը օգնություն խնդրեց Աստծուց: Ուժ ստանալով Աստծուց, Մովսեսը կրկին Սատանային ասաց, որ հեռանա: Սատանան վերջապես հեռացավ, շատ բարկանալով, որ Մովսեսը չերկրպագեց իրեն:

Նկար
Jesus creating the earth

Մովսեսը լցվեց Սուրբ Հոգով: Նա աղոթեց, Աստված եկավ և նորից խոսեց նրա հետ: Աստված Մովսեսին ասաց, որ կան շատ աշխարհներ և ավելի շատ կստեղծվեն, քանի որ Աստծո աշխատանքներն անսահման են:

Նկար
Moses writing his revelations

Մովսեսը իմացավ, որ Աստծո աշխատանքն է օգնել Իր զավակներին վերադառնալ և ընդմիշտ ապրել Իր հետ: Մովսեսի գիրքը պատմում է նաև երկրի արարման մասին, Ադամի ու Եվայի և նրանց ընտանիքի, Ենովք մարգարեի և Սիոն քաղաքի, վաղուց ապրած մարգարեների մասին:

Աբրահամի գիրքը

Նկար
man presenting mummies to Joseph

Թանկագին Մարգարիտի երկրորդ մասը Աբրահամի գիրքն է: 1835թ. հուլիսին մի մարդ, պարոն Չանդլեր անունով, եկավ Կիրթլենդ: Նա Սրբերին ցույց տվեց Եգիպտոսից բերված մումիաներ: Հնում Եգիպտոսի մարդիկ շորերով փաթաթում էին մահացած մարդկանց մարւփնները: Դրանք կոչվոլմ էին մոլմիաներ:

Նկար
Mr. Chandler holding Egyptian papyrus

Նրանց հետ կային շատ հին թղթի փաթեթներ: Թղթի վրա տարօրինակ գրվածքներ կային և պարոն Չանդլերը փնտրում էր մեկին, ով կարող էր կարդալ դրանք: Նա լսել էր, որ Ջոզեֆ Սմիթը կարող էր թարգմանել դրանք:

Նկար
Mr. Chandler presenting papyrus to Joseph

Ջոզեֆը նայեց գրվածքներին: Տերը հայտնեց նրան որոշ գրվածքների նշանակությունը և նա դա ասաց պարոն Չանդլերին: Սրբերից մի քանիսը գնեցին պարոն Չանդլերի թղթերից:

Նկար
Joseph translating papyrus

Ջոզեֆ Սմիթը սկսեց ուսումնասիրել գրվածքները և Աստված հայտնեց նրան դրանց թարգմանությունը: Օլիվեր Քաուդերին և Վիլիամ Ֆելփսը գրի առան Ջոզեֆի թարգմանածը: Գրվածքը մեծ մարգարե Աբրահամի կողմից էր, որը շատ տարիներ առաջ ապրում էր Եգիպտոսում:

Նկար
Jesus speaking to Abraham

Հիսուսը խոսեց Աբրահամի հետ և պատմեց նրան մեր խանքի մասին դեռ երկիր գալուց առաջ: Հիսուսն ասաց, որ ծնվելուց առաջ մենք ապրում էինք Երկնային Հոր հետ որպես Նրա հոգևոր զավակներ: Աբրահամի գիրքը պատմում է նաև երկրի, արևի, լուսնի և աստղերի, ինչպես նաև բույսերի, կենդանիների և մարդկանց արարման մասին:

Նկար
Abraham looking heavenward

Աբրահամը ուզում էր ստանալ երջանկության և խաղաղության օրհնությունները: Որովհետև Աբրահամը հավատարիմ էր, Հիսուսը նրա հետ ուխտ կապեց: Ուխտը սուրբ խոստում է Աստծո և Նրա զավակների միջև:

Նկար
Abraham writing revelations

Այս ուխտի մեջ Աստված Աբրահամին խոստացավ, որ նա քահանայություն կունենա և մեծ ընտանիք: Աստված նաև Աբրահամին խոստացավ, որ իր ընտանիքի ապագա անդամները կստանան ավետարանը և քահանայություն, եթե լինեն հավատարիմ: Աբրահամի ընտանիքը ավետարանը կտանի երկրի բոլոր մարդկանց:

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս և Ջոզեֆ Սմիթ - Պատմություն

Նկար
Joseph writing

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոսը պարունակում է ոգեշնչված ուղղումներ, որոնք Մարգարեն կատարել է Աստվածաշնչի Մատթեոսի գրքում: Ջոզեֆ Սմիթ - Պատմությունը պարունակում է Մարգարեի գրվածքները Առաջին Տեսիլքի, ոսկե թիթեղների, Մորմոնի Գրքի և քահանայության վերականգնման մասին:

Հավատո Հանգանակը

Նկար
Joseph and writer

Թանկագին Մարգարիտի վերջին մասը Հավատո Հանգանակն է: Մի օր մի մարդ, որի ընկերը գիրք էր գրում, եկավ տեսնելու Ջոզեֆ Սմիթին: Նա ցանկանում էր Եկեղեցու մասին գրել այդ գրքում, և նա խնդրեց Ջոզեֆին պատմել, ինչպես է Եկեղեցին սկիզբ առել:

Նկար
Joseph writing about the Church

Ջոզեֆ Սմիթը գրեց Եկեղեցու սկզբի մասին: Աստծո օգնությամբ նա գրեց նաև 13 կարևոր հայտարարություն այն մասին, թե ինչին են հավատում Եկեղեցու անդամները: Ջոզեֆը այդ հայտարարությունները կոչեց Հավատո Հանգանակ:

Նկար
Saints reading the Articles of Faith

1842թ. մարտի 1-ին Հավատո Հանգանակը տպագրվեց Եկեղեցու թերթում: Սրբերը կարդացին Հավատո Հանգանակը և հավատացին այն ամենին, ինչ գրել էր Ջոզեֆը:

Հավատո Հանգանակը

ՋՈԶԵՖ ՍՄԻԹ

Նկար
pen and paper
Նկար
Joseph Smith

1
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ Աստծուն‘ Հավերժական Հորը, և Նրա Որդուն‘ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն:

2
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել‘ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին:

3
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել‘ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին:

4
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. առաջին‘ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. երկրորդ‘ Ապաշխարություն. երրորդ‘ ընկղմամբ Մկրտություն մեղքերի թողության համար. չորրորդ‘ Ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար:

5
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ որ Ավետարանը քարոզելու և նրա արարողությունները սպասավորելու համար, մարդ պետք է կանչված լինի Աստծո կողմից‘ մարգարեությամբ և իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ:

6
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ նույն կազմակերպությանը, որը գոյություն ուներ Նախնական Եկեղեցում‘ իր առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, ուսուցիչներով, ավետարանիչներով և այլն:

7
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ լեզուների, մարգարեության, հայտնության, տեսիլքների, բժշկության, լեզուների թարգմանության և այլ պարգևների:

8
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված. մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է:

9
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ:

10
ՄԵՆՔ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ Իսրայելի Տան հավաքմանը և նրա Տասը Ցեղերի վերականգնմանը. որ Սիոնը (Նոր Երուսաղեմը) կկառուցվի Ամերիկյան աշխարհամասում. որ Քրիստոսն անձամբ կթագավորի երկրի վրա. և որ երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը:

11
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են:

12
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ թագավորներին, նախա գահներին, կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն:

13
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ազնիվ, ճշմարիտ,մաքրաբարո, բարյացակամ, առաքինի լինելուն և բոլոր մարդկանց բարիք անելուն: Իրավ, կարող ենք ասել, որ մենք հետևում ենք Պողոս Առաքյալի հորդորանքին. Ամեն բանի հավատում ենք, ամեն բանի համար հույս ունենք, համբերել ենք շատ բաների և հույս ունենք, որ կկարողանանք համբերել բոլոր բաներին: Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի,- մենք ձգտում ենք այդ ամենին: Ջոզեֆ Սմիթ: