Scripture Stories
Գլուխ 46: Ջոզեֆ Սմիթը Լիբերթի բանտում: Նոյեմբեր 1838 շ ապրիլ 1839


“Գլուխ 46: Ջոզեֆ Սմիթը Լիբերթի բանտում: Նոյեմբեր 1838 շ ապրիլ 1839,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 172–74

“Գլուխ 46,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 172–74

Գլուխ 46

Ջոզեֆ Սմիթը Լիբերթի բանտում

Նոյեմբեր 1838 շ ապրիլ 1839

Նկար
couple in wagon
Նկար
Joseph and friends being taken to Liberty Jail

Ջոզեֆ Սմիթը և նրա ընկերները օրեր շարունակ մնացին Րիչմոնդի բանտում, Միսսուրի: Ապա նրանց տեղափոխեցին Լիբերթիի բանտ, Միսսուրի:

Նկար
Joseph and friends in Liberty Jail

Ջոզեֆը և նրա ընկերները ավելի քան չորս ամիս պահվեցին Լիբերթի բանտում: Նրանք շատ տառապեցին: Բանտը սառն էր և կեղտոտ, իսկ երբեմն նրանց շղթաներով կապում էին: Նրանք քնում էին հատակին:

Նկար
Joseph holding sick friend

Ուտելիքը լավը չէր: Երբեմն այն թունավորած էր լինում, և նրանք հիվանդանում էին:

Նկար
Joseph worrying

Ջոզեֆը վշտացած էր: Նա չգիտեր, թե արդյոք նա և իր ընկերներ երբևէ դուրս կգան բանտից: Նա անհանգստանում էր իր ընտանիքի և Եկեղեցու անդամների մասին:

Նկար
Joseph praying

Ջոզեֆն աղոթեց և հարցրեց Երկնային Հորը, թե որքան դեռ պետք է տառապեին նա և Սրբերը: Նա նաև խնդրեց Երկնային Հորը օգնել իրենց:

Նկար
Joseph envisioning his friends

Պատասխանելով այս աղոթքին, Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ նա խաղաղ լինի: Նա ասաց, որ Ջոզեֆի դժվարություններին քիչ է մնացել: Հիսուսը նաև ասաց, որ եթե Ջոզեֆը հավատարիմ լինի, Աստված կօրհնի նրան: Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ նրա ընկերները դեռ սիրում են նրան, և որ նա շուտով նրանց հետ կլինի:

Նկար
men dying in battle

Հիսուսն ասաց, որ անարդար մարդիկ, որոնք վնասել են Սրբերին, կպատժվեն: Նրանք և նրանց երեխաները կտուժեին: Նրանք չէին ունենա քահանայություն:

Նկար
Joseph envisioning the Saints

Հիսուսը Ջոզեֆին պատմեց բազմաթիվ լավ բաների մասին, որոնք տեղի կունենան Սրբերի հետ: Ոչինչ չէր կարող խանգարել, որ Աստված օրհներ նրանց: Սուրբ Հոգին նրանց պետք է սովորեցներ երկնքի և երկրի մասին:

Նկար
Joseph envisioning sacrifice of Christ

Հիսուսն ասաց, որ Ջոզեֆը չպետք է վախենա նրանից, ինչ մարդիկ կարող են անել իրեն: Հիսուսն ասաց, որ խնդիրներն ու տառապանքները մեր օգտի համար են, որովհետև օգնում են մեզ սովորել: Հիսուսը Ջոզեֆին հիշեցրեց, որ Ինքը տառապել է բոլորից շատ: Հիսուսը Ջոզեֆին խրախուսեց լինել հավատարիմ և խոստացավ, որ Աստված նրա հետ կլինի: