Scripture Stories
Գլուխ 60: Սրբերը հեռանում են Նավույից: Սեպտեմբեր 1845 – սեպտեմբեր 1846


“Գլուխ 60: Սրբերը հեռանում են Նավույից: Սեպտեմբեր 1845 – սեպտեմբեր 1846,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 211–16

“Գլուխ 60,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 211–16

Գլուխ 60

Սրբերը հեռանում են Նավույից

Սեպտեմբեր 1845 – սեպտեմբեր 1846

Նկար
moving west
Նկար
mobs telling lies

Ջոզեֆ Սմիթի մահից հետո, ամբոխները մտածում էին, որ Եկեղեցին կվերանա: Սակայն այն ամուր մնաց Առաքյալների ղեկավարության ներքո, իսկ Նավուն շարունակեց աճել: Դա ստիպեց ամբոխներին ավելի մեծ ջանքեր գործադրել Եկեղեցին ոչնչացնելու և Սրբերին վտարելու ուղղությամբ: Ամբոխները ստերն էին տպագրում նրանց մասին թերթերում:

Նկար
First Presidency speaking with Governor of Illinois

Իլինոյսի նահանգապետը չէր կանգնեցնում ամբոխներին: Սրբերը շուտով հասկացան, որ խաղաղություն չեն ունենա, մինչև չհեռանան Նավույից: Նահանգապետը առաջարկեց, որ նրանք տեղափոխվեն հեռու արևմուտք, որտեղ հեռու կլինեն իրենց թշնամիներից և կարող են ունենալ իրենց սեփական կառավարությունը: Ի վերջո, Սրբերը համաձայնվեցին հեռանալ, բայց նրանց ժամանակ էր հարկավոր պատրաստվելու համար:

Նկար
Saints getting ready to leave Nauvoo

Սրբերը պետք է Ճանապարհտբդության համար ուտելիք և հագուստ գտնեին: Նրանք նաև պետք է պատրաստեին սայլակներ, գնեին ցլեր և այլ կենդանիներ, և վաճառեին իրենց տները: Սրբերը շատ էին աշխատում, պատրաստվելով հեռանալ Նավույից:

Նկար
mobs stealing from the Saints

Ամբոխները չէին ցանկանում Սրբերին ժամանակ տալ պատրաստվելու: Նրանք գողանում էին Սրբերի իրերը և այրում նրանց տները:

Նկար
mobs attacking family

Սրբերը պատրաստվում էին հեռանալ 1846 թվի ապրիլին, սակայն նրանց թշնամիների սպառնալիքները ստիպեցին նրանց հեռանալ փետրվարին, երբ շատ ցուրտ էր:

Նկար
Saints crossing Mississippi River

Սրբերը իրենց իրերը տեղավորեցին սայլակների մեջ: Նրանք սայլակները լաստանավերով տեղափոխեցին Միսիսիպի գետի վրայով:

Նկար
Saints crossing frozen Mississippi River

Երկու շաբաթ անց, երբ առաջին Սրբերը հեռացել էին Նավույից, այնքան ցրտեց, որ գետը սառչեց: Որոշ Սրբեր իրենց սայլակները տանում էին գետի սառույցի վրայով:

Նկար
Saints sharing food and clothing

Սրբերը գետի մոտ մի քանի օր ճամբարեցին: Նրանցից ոմանք բավարար հագուստ չունեին և շատ էին մրսում: Մյուսները բավարար ուտելիք չունեին: Նրանք, ում ուտելիքը և հագուստը բավարար էր, կիսվում էին մյուսների հետ: Շուտով Սրբերը տեղափոխվեցին և մեկ այլ ճամբար խփեցին: Բրիգամ Յանգը ղեկավարներ ընտրեց, որոնք օգնեցին մարդկանց կազմակերպվել և պատրաստվել դեպի արևմուտք ճանապարհորդելուն: Սրբերը, որոնք ճանապարհորդեցին դեպի արևմուտք, կոչվեցին պիոներներ:

Նկար
men cutting down trees

1846թ. մարտին պիոներները սկսեցին ճանապարհորդել դեպի արևմուտք, անցնելով Այովայի միջով: Նրանք դանդաղ էին շարժվում վատ եղանակի, մեծ դժվարությունների և այլ խնդիրների պատճառով: Բրիգամ Յանգը տղամարդկանց ուղարկեց առաջ, որ ճամբարների համար հարմար տեղեր գտնեին: Այդ մարդիկ կտրում էին ծառերը և փայտից տնակներ կառուցում: Նրանք նաև ցանում էին հացահատիկ և կամուրջներ կառուցում առուների վրա: Նրանք հեշտացնում էին պիոներների ճանապարհորդությունը:

Նկար
Saints crossing river by ferry

1846 թվի հունիսին, Նավույից հեռանալուց մոտ չորս ամիս անց, պիոներների առաջին խումբը անցավ Այովայի միջով և հասավ Միսսուրի գետին: Նրանք կանգ առան Քանսիլ Բլաֆս կոչված մի վայրում և մեծ լաստանավ կառուցեցին գետն անցնելու համար: Շուտով մյուս Սրբերը միացան նրանց (տես քարտեզը, էջ 190):

Նկար
covered wagon

Թեև շատ Սրբեր 1846թ. փետրվարին հեռացան Նավույից, շատերը մնացին Նավույում ավելի երկար: Նրանցից ոմանց հանձնարարված էր ավարտել տաճարը: Մյուսները փորձում էին վաճառել իրենց գույքը: Սպտեմբերին Սրբերի մեծ մասը հեռացել էր Նավույից:

Նկար
Saints leaving Nauvoo in sadness

Երբ Սրբերը հեռանում էին Նավույից, նրանք կանգ առան և ետ նայեցին, տեսնելով իրենց սքանչելի քաղաքը և բլրի վրա տաճարը: Նրանք տխուր էին, որ պետք է հեռանային, բայց երջանիկ էին, որ ավարտեցին Տիրոջ տաճարը:

Նկար
Saints being blessed with quail

Նավույից հեռացած շատ Սրբեր հաջորդող ամիսների ընթացքում ծանր հիվանդացան, աղքատության մեջ ընկան և պատրաստ չէին ճանապարհորդելու: Հարյուրավոր մարդիկ ցրվել էին գետի ափերով, չունենալով ապաստան կամ ուտելիք: Բայց Տերը օգնեց նրանց, ուղարկելով փոքր թռչյուններ, որոնց Սրբերը կարող էին որսալ և ուտել:

Նկար
men arriving to rescue Saints

Երբ Բրիգամ Յանգը լսեց այդ Սրբերի տառապանքների մասին, նա մի քանի տղամարդ ուղարկեց նրանց օգնելու համար: Այդ մարդիկ փրկեցին նրանց սովից և օգնեցին հասնել Քանսիլ Բլաֆս և այլ վայրեր Այովայում, որտեղ Սրբերը ճամբարեցին: