Scripture Stories
Գլուխ 48: Ջոզեֆ Սմիթը օգնություն է խնդրում Նախագահից: Մարտ – նոյեմբեր 1839


“Գլուխ 48: Ջոզեֆ Սմիթը օգնություն է խնդրում Նախագահից: Մարտ – նոյեմբեր 1839,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 176–79

“Գլուխ 48,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 176–79

Գլուխ 48

Ջոզեֆ Սմիթը օգնություն է խնդրում Նախագահից

Մարտ – նոյեմբեր 1839

Նկար
couple in wagon
Նկար
Joseph writing letters

Ջոզեֆ Սմիթը նամակներ էր գրում Սրբերին, երբ Լիբերթի բանտում էր: Նա նրանց ասաց, որ գրի առնեն այն բոլոր վատ բաները, որ իրենց հետ արել էր ամբոխը: Նա ասաց, որ իրենց գրածը պետք է ուղարկեն երկրի ղեկավարին:

Նկար
Saints writing names of attackers

Ջոզեֆը Սրբերին ասաց, որ գրի առնեն այն մարդկանց անունները, ովքեր վնասել են իրենց: Նա ասաց, որ նրանք պետք է պատմեն, թե ինչպես են ոչնչացվել նրանց տները և ֆերմաները:

Նկար
Joseph and friends leaving Liberty Jail

Նրանից հետո, երբ Ջոզեֆը և նրա ընկերները ավելի քան չորս ամիս Լիբերթի բանտում անցկացրեցին, մի քանի պահակ նրանց տարան մեկ այլ քաղաք' դատավարության: Ջոզեֆը և նրա ընկերները պահակներից երկու ձի գնեցին: Նրանք պահակներին որոշ հագուստ տվեցին որպես վճար ձիերից մեկի համար, իսկ երկրորդի համար խոստացան վճարել ավելի ուշ:

Նկար
Joseph and friends escaping

Մի երեկո պահակները հարբեցին և քնեցին: Պահակներից մեկն օգնեց Ջոզեֆին և նրա ընկերներին փախչել:

Նկար
Joseph and friends traveling

Ջոզեֆը և նրա ընկերները հերթով ձիավարում էին: 10 օր անց նրանք հասան Քվինսի, Իլինոյս, որտեղ հանդիպեցին իրենց ընտանիքներին:

Նկար
Joseph and friends greeting their families

Ջոզեֆը և նրա ընկերները երջանիկ էին, որ կրկին իրենց ընտանիքների հետ էին:

Նկար
Saints in Nauvoo

Սրբերը ուզում էին Իլինոյսում մի վայր գտնեին, որտեղ կարող էին կառուցել իրենց սեփական քաղաքը: Նրանք գնեցին ճահճոտ ու խոնավ հողակտոր Միսիսիպի գետի մոտ: Ջոզեֆը և Սրբերը տքնաջան աշխատում էին, որպեսզի տներ կառուցեին և այգիներ տնկեին: Նրանք սկսեցին կառուցել սքանչելի քաղաք, որը կոչեցին Նավու: Նավռւ նշանակում է սքանչելի:

Նկար
Joseph meeting President of United States

Երբ Սրբերը սկսեցին կառուցել Նավուն, Ջոզեֆ Սմիթը գնաց Միացյալ Նահանգների նախագահի մոտ: Ջոզեֆը նախագահին պատմեց Միսսուրիի ամբոխների մասին: Նա պատմեց, թե ինչպես էին ամբոխները այրել Սրբերի տները, գողացել նրանց կենդանիներին և ստիպել նրանց թողնել հեռանալ իրենց հողերից:

Նկար
Joseph asking President for help

Ջոզեֆն ասաց, որ որոշ Սրբեր սպանվեցին: Մյուսները բանտ գցվեցին: Նա նախագահին ցույց տվեց Սրբերի գրածները այդ ամեն վատ բաների մասին: Ջոզեֆն ասաց, որ Միսսուրիում ղեկավարները չօգնեցին Սրբերին: Նա օգնություն խնդրեց նախագահից:

Նկար
President saying he couldn’t help

Նախագահն ասաց, որ գիտեր Սրբերի տառապանքների մասին, սակայն ոչինչ չէր կարող անել նրանց օգնելու համար: Եթե նա օգներ Սրբերին, Միսսուրիի մարդիկ կզայրանային:

Նկար
Joseph leaving in sadness

Ջոզեֆը վշտացած էր, քանի որ նախագահը չցանկացավ օգնել Սրբերին: Նա վերադարձավ Նավու: