Scripture Stories
Գլուխ 19: Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը


“Գլուխ 19: Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 70–76

“Գլուխ 19,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 70–76

Գլուխ 19

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Նկար
baptism
Նկար
people yelling at the Saints

Կիրթլենդում, Օհայո, որոշ մարդիկ չէին ցանկանում իմանալ ավետարանի մասին: Ոմանք ստեր էին պատմում Սրբերի մասին, որպեսզի ուրիշները չսովորեին ավետարանի մասին:

Նկար
Joseph sharing Book of Mormon

Հիսուսը ասաց Ջոզեֆ Սմիթին, որ շուտով կրկին գալու էր երկիր: Գալուց առաջ երկրի վրա բոլորը պետք է լսեին ավետարանի մասին: Սրբերը պետք է լինեին լավ միսիոներներ և շատ աշխատեին ավետարանով կիսվելու համար:

Նկար
Jesus teaching his Apostles

Երբ Հիսուսը ապրում էր երկրի վրա, Նա Իր Առաքյալներին պատմում էր, թե ինչ պետք է տեղի ունենար, երբ Նա նորից գար:

Նկար
signs of the last days

Հիսուսը Իր Առաքյալներին ասաց, որ Երոաաղեմի տաճարը կկործանվի: Հրեաները կցրվեն տարբեր ազգերի մեջ և նրանցից շատերը կսպանվեն: Կլինեն շատ պատերազմներ: Մարդիկ չեն սիրի իրար և իրենց սրտերը կշրջեն Աստծուց: Կլինեն ահավոր հիվանդություններ և աղետներ: Արևը կխավարի, լուսինը կլինի արյան նման, իսկ աստղերը կընկնեն:

Նկար
Joseph’s first vision

Երկիր Հիսուսի վերադարձի նախապատրաստության կարևոր իրադարձություններից Նրա Եկեղեցու վերականգնումն է: Հիսուսն ասել է, որ վերականգնված ավետարանը կլինի լույս խավարի մեջ:

Նկար
soldiers fighting in war

Շատ բաներ, որոնց մասին ասել է Հիսուսը, արդեն իրականացել են: Որոշ բաներ սկսում են կատարվել, իսկ մյուսները կկատարվեն ապագայում:

Նկար
Jews returning to Jerusalem

Երբ այս ամենը կատարվի, արդար մարդիկ կիմանան, որ Հիսուսը շուտով գալիս է: Նրանք կուզենան, որ Նա գա: Շատ Հրեաներ կվերադառնան Երուսաղեմ: Նրանք կլսեն ավետարանի մասին:

Նկար
Saints building New Zion

Արդար Սրբերը կկառուցեն նոր քաղաք‘ Սիոն, որտեղ ապահով կլինեն: Նրանք չեն պայքարի իրար դեմ: Նրանք կլինեն երջանիկ և կերգեն ուրախության երգեր: Մարդիկ, որոնք արդար չեն, չեն կարողանա գնալ Սիոն:

Նկար
Jesus appearing in cloud

Հիսուսը կգա երկիր պայծառ ամպի մեջ: Արդար մարդիկ կտեսնեն Նրան: Բոլոր արդար մարդիկ, ովքեր մահացել են, հարություն կառնեն: Նրանք կմիանան Հիսուսին ամպի մեջ և Նրա հետ կգան երկիր:

Նկար
Jesus coming to Jerusalem

Հիսուսը կգա Երուսաղեմ: Նա կկանգնի այնտեղ սարի վրա, որը կկիսվի: Երկինքը և երկիրը կցնցվեն: Չար մարդիկ կկործանվեն:

Նկար
Jews crying at Jesus’ wounds

Երուսաղեմում մարդիկ կտեսնեն Հիսուսին և կհարցնեն. «Ի՞նչ վերքեր են քո ձեռքերի և ոտքերի վրա»: Նա կասի. «Ես Հիսուսն եմ, որին խաչեցին: Ես Աստծո Որդին եմ»: Ապա մարդիկ լաց կլինեն իրենց մեղքերի համար և կտխրեն նրա համար, որ Հիսուսը հալածվել է:

Նկար
Jesus living with the Saints

Արդար մարդիկ շատ երջանիկ կլինեն տեսնելով Հիսուսին: Ամբողջ երկիրը կպատկանի նրանց: Սատանան չի կարողանա գայթակղել նրանց: Նրանց երեխաները կմեծանան առանց մեղքերի: Հիսուսը կապրի նրանց հետ 1,000 տարի և կլինի նրանց Թագավորը:

Նկար
missionaries teaching family

Հիսուսը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ նա միսիոներներ ուղարկի, որպեսզի նրանք բոլորին կոչ անեն ապաշխարել և պատրաստվել Երկրորդ Գալստին: Հիսուսն ասաց, որ Սրբերը նույնպես պետք է պատրաստվեն: Նրանք պետք է աղոթեն, ծոմ պահեն և միմյանց ուսուցանեն պատվիրանները:

Նկար
family kneeling in prayer

Հիսուսը Սրբերին խոստացավ, որ եթե նրանք մոտ լինեն Իրեն, Նա էլ մոտ կլինի իրենց: Նա ասաց, որ նրանք պետք է աղոթեն, և խոստացավ, որ Աստված կպատասխանի նրանց:

Նկար
family sharing food

Սրբերը պետք է անեն, ինչ կարող են, Հիսուսին օգնելու համար: Երբ մարդիկ օգնում են Հիսուսին, նրանք նմանվում են Նրան: Այդ ժամանակ նրանք պատրաստ կլինեն Նրա Երկրորդ Գալստին: