“Գլուխ 6: Ջոզեֆը և Օլիվերը Քահանայություն են ստանում: Մայիս 1829,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 26–30
“Գլուխ 6,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 26–30
Գլուխ 6
Ջոզեֆը և Օլիվերը Քահանայություն են ստանում
Մայիս 1829
Ջոզեֆը և Օլիվերը որոշեցին խնդրել Աստծուն: Նրանք հավատում էին, որ Նա կօգներ իրենց իմանալ ճշմարտությունը: 1829թ. մայիսի 15-ին նրանք գնացին պուրակ և աղոթեցին:
Մի երկնային սուրհանդակ այցելեց Ջոզեֆին և Օլիվերին: Դա Հովհաննես Մկրտիչն էր, որը շատ վաղուց մկրտել էր Հիսուսին: Նրանց շուրջը պայծառ լույս էր:
Հովհաննես Մկրտիչը եկել էր Ջոզեֆին և Օլիվերին Ահարոնյան Քահանայություն շնորհելու: Քահանայությունը Աստծո զորությունն է: Ահարոնյան Քահանայությունը մարդկանց մկրտելու իշխանությունն է ընդգրկում:
Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆին և Օլիվերին պատվիրեց, որ մկրտեն միմյանց: Ջոզեֆը մկրտեց Օլիվերին, իսկ Օլիվերը մկրտեց Ջոզեֆին: Մկրտվելիս նրանք մտան ջրի տակ:
Շատ տարիներ առաջ Հովհաննես Մկրտիչը նույն ձևով մկրտել է Հիսուսին: Մկրտվելիս Հիսուսը մտել էր ջրի տակ:
Ջոզեֆը և Օլիվերը մկրտվելուց հետո լցվեցին Սուրբ Հոգով: Սուրբ Հոգին նրանց ասաց, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին շուտով կրկին կվերականգնվի երկրի վրա:
Ջոզեֆը և Օլիվերը իրենց լավ ընկերներին ասացին, որ մկրտվել են: Նրանք նաև պատմեցին նրանց քահանայության մասին: Սակայն Ջոզեֆը և Օլիվերը անմիջապես չպատմեցին մյուս մարդկանց: Նրանք գիտեին, որ մարդիկ չէին հավատա իրենց և խնդիրներ կստեղծեին իրենց համար:
Ավելի ուշ եկան երեք այլ երկնային սուրհանդակներ: Դրանք էին Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, որոնք Հիսուսի առաջին երեք Առաքյալներն էին: Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Մելքիսեդեկյան Քահանայություն շնորհեցին: Դա կոչվում էր նաև «ավելի բարձր» քահանայություն:
Երբ քահանայությունը վերականգնվեց, արդար մարդիկ իշխանություն ստացան երկրի վրա Աստծո աշխատանքին օգնելու համար: Մելքիսեդեկյան Քահանայություն ունեցող տղամարդիկ կարող են լինել Եկեղեցու ղեկավարներ: Նրանք կարող են օրհնություն տալ մարդկանց: Նրանք կարող են նաև մարդկանց տալ Սուրբ Հոգու պարգևը: Քահանայության վերականգնումը մեծ օրհնություն է: