Scripture Stories
Գլուխ 17: Եկեղեցու առաջին եպիսկոպոսները: Փետրվար և դեկտեմբեր 1831


“Գլուխ 17: Եկեղեցու առաջին եպիսկոպոսները: Փետրվար և դեկտեմբեր 1831,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 64–66

“Գլուխ 17,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 64–66

Գլուխ 17

Եկեղեցու առաջին եպիսկոպոսները

Փետրվար և դեկտեմբեր 1831

Նկար
baptism
Նկար
Joseph packing

Նյու Յորքում շատ մարդիկ դաժան էին Սրբերի հանդեպ և ուզում էին, որ նրանք հեռանային: Հիսուսը Ջոզեֆ Սմիթին պատվիրեց հեռանալ Նյու Յորքից և գնալ Կիրթլենդ, Օհայո:

Նկար
Joseph going to Kirtland

Ջոզեֆը և էմման, Սիդնի Րիգդոնը և էդվարդ Փարտրիջը գնացին Կիրթլենդ: Ջոզեֆը և էմման ապրում էին Նյուել Կ. Վիթնի անունով Եկեղեցու մի անդամի հետ:

Նկար
members of the Church

Կիրթլենդում կային 1,000 Եկեղեցու անդամներ: Նրանք աշխատում էին հնազանդվել Աստծուն, սակայն չէին հասկանում ողջ ավետարանը:

Նկար
Edward Partridge

Ջոզեֆն աղոթեց և հայտնություն ստացավ: Հիսուսը նրան ասաց, որ Կիրթլենդի Սրբերը եպիսկոպոսի կարիք ունեին: Եպիսկոպոսը պետք է ուսուցաներ և օգներ Սրբերին: Եկեղեցու առաջին եպիսկոպոսը էդվարդ Փարտրիջն էր:

Նկար
Newell K. Whitney

Որքան շատ անդամներ էին ավելանում Եկեղեցում, այնքան շատ եպիսկոպոսներ էին պահանջվում: Նյուել Կ. Վիթնին կանչվեց որպես Եկեղեցու երկրորդ եպիսկոպոս:

Նկար
Saints at bishop’s storehouse

Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ եպիսկոպոսը պետք է հոգ տաներ պահեստի մասին: Սրբերը պետք է տային ուտելիք, հագուստ և այլ նվիրատվություններ անեին, որոնք եպիսկոպոսը պետք է պահեր պահեստում: Ապա եպիսկոպոսը պետք է օգտագործեր այդ ամենը աղքատ և կարիքավոր Սրբերին օգնելու համար:

Նկար
man counting money

Հիսուսը նաև ասաց, որ եպիսկոպոսը պետք է հավաքեր այն փողը, որը Սրբերը տալիս էին Եկեղեցուն: Եպիսկոպոսը պետք է այդ գումարներով վճարեր Եկեղեցու վարձերը և օգներ աղքատներին:

Նկար
bishop meeting with his members

Եպիսկոպոսը պետք է սիրեր և օգներ Սրբերին: Նա պետք է հանդիպեր քահանայություն կրող տղամարդկանց հետ և իմանար, թե ինչ էին նրանք անում Սրբերին օգնելու համար:

Նկար
bishop preaching to his members

Եպիսկոպոսը ղեկավարում է Սրբերին յուրաքանչյուր ծխում: ճյուղի նախագահը նման է եպիսկոպոսին: ճյուղի նախագահը ղեկավարում է Սրբերին յուրաքանչյուր ճյուղում:

Նկար
bishops in the Church

Այսօր Եկեղեցում կան հազարավոր եպիսկոպոսներ: