Scripture Stories
Գլուխ 40: Տեսիլքներ Կիրթլենդի Տաճարում: Ապրիլ 1836


“Գլուխ 40: Տեսիլքներ Կիրթլենդի Տաճարում: Ապրիլ 1836,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 155–57

“Գլուխ 40,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 155–57

Գլուխ 40

Տեսիլքներ Կիրթլենդի Տաճարում

Ապրիլ 1836

Նկար
couple in wagon
Նկար
Apostles blessing sacrament

Կիրթլենդի Տաճարի նվիրագործումից մեկ շաբաթ անց Սրբերը մեկ այլ ժողով անցկացրեցին այնտեղ: Առաքյալները օրհնեցին հաղորդությունը, իսկ Ջոզեֆ Սմիթը և նրա խորհրդականները բաժանեցին հաղորդությունը Սրբերին:

Նկար
Jesus appearing to Joseph and Oliver

Ապա Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին տաճարում առանձնացան մի տեղ, որտեղ ծնկի իջան և աղոթեցին: Նրանց աղոթքից հետո հիանալի տեսիլք եղավ: Նրանք տեսան Տեր Հիսուս Քրիստոսին: Նրա աչքերը պայծառ էին, ինչպես կրակ: Նրա մազերը սպիտակ էին ինչպես ձյուն, իսկ դեմքը արևից էլ լուսավոր էր:

Նկար
Jesus accepting the temple

Հիսուսը Ջոզեֆին և Օլիվերին շատ հրաշալի բաներ ասաց: Նա նրանց ասաց, որ երջանիկ լինեն, որովհետև նրանց մեղքերը ներված էին: Նա հավանել էր տաճարը և ասաց, որ Սրբերը, ովքեր այն կառուցել էին, պետք է երջանիկ լինեն: Նա ընդունեց տաճարը որպես Իր սուրբ տուն: Հիսուսն ասաց, որ հաճախ կգա տաճար: Սակայն եթե մարդիկ տաճարը սուրբ չպահեն, Նա չի գա:

Նկար
Moses appearing to Joseph and Oliver

Այնուհետև Ջոզեֆը և Օլիվերը տաճարում տեսան Մովսեսին: Մովսեսը մարգարե էր, որն ապրել էր տարիներ առաջ: Նա վերադարձել էր երկիր, որպեսզի վերականգներ քահանայության հատուկ զորությունը Ջոզեֆին և Օլիվերին: Այդ զորությունը պետք է օգներ Իսրայելի զավակներին հավաքվել Եկեղեցում երկրի բոլոր ծայրերից: Այս զորությունը մարգարեին նաև լիազորություն է տալիս միսիոներներ ուղարկել աշխարհով մեկ ավետարանը քարոզելու համար:

Նկար
Elias appearing to Joseph and Oliver

Հաջորդը, Ջոզեֆը և Օլիվերը տեսան Եղիասին: Եղիասը նրանց համար վերականգնեց հատուկ քահանայությունը, որը տրվել էր Աբրահամին: Աբրահամը նույնպես մարգարե էր, որն ապրել էր տարիներ առաջ: Այդ զորությամբ Սրբերը կարող էին ունենալ այն հատուկ օրհնությունները, որոնք Աստված խոստացել էր Աբրահամին:

Նկար
Elijah appearing to Joseph and Oliver

Այունհետև Ջոզեֆը և Օլիվերը տեսան Եղիային, մեկ այլ հին մարգարեի: Եղիան նրանց համար վերականգնեց հատուկ քահանայության զորություն, որով կարելի էր օգնել արդար ընտանիքներին: Այդ զորությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին միմյանց կնքվել տաճարում, որպեսզի նրանք միասին հավերժ ապրեն: