Scripture Stories
Ներածություն: Վարդապետություն և Ուխտերից առաջ


“Ներածություն: Վարդապետություն և Ուխտերից առաջ,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 1–5

“Ներածություն,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 1–5

Ներածություն

Վարդապետություն և Ուխտերից առաջ

Նկար
young Joseph kneeling
Նկար
Heavenly Father teaching

Նախքան երկիր գալը մենք ապրում էինք Երկնային Հոր հետ: Մենք չունեինք մսից ու ոսկորից մարմիններ, ինչպես հիմա: Մենք հոգիներ էինք: Մեր Երկնային Հայրը մեզ համար ծրագիր էր կազմել, ըստ որի մենք պետք է մարմին ստանայինք և դառնայինք Նրա նման: Դա կոչվում է փրկության ծրագիր: Այդ ծրագիրը պահանջում է, որ մենք որոշ ժամանակով թողնենք Նրան և գանք երկիր: Եթե մենք հետևենք այդ ծրագրին, մենք կվերադառնանք և կապրենք Նրա հետ:

Նկար
Jesus and other spirits

Հիսուսը մեզ հետ ապրում էր երկնքում: Նա ցանկանում էր հետևել Երկնային Հոր ծրագրին: Հիսուսն ասաց, որ կգար երկիր և կաներ հնարավորին ամեն ինչ, որ մենք վերադառնայինք երկինք:

Նկար
Heavenly Father and Satan

Սատանան նույնպես մեզ հետ ապրում էր երկնքում: Նա չէր ցանկանում հետևել Երկնային Հոր ծրագրին և Երկնային Հայրը ստիպեց, որ նա հեռանար: Սատանան ցանկանում էր տապալել փրկության ծրագիրը:

Նկար
prophet of old teaching

Հիսուսը ստեղծեց երկրագունդը, որի վրա պետք է ապրեին Երկնային Հոր զավակները: Հիսուսը ուղարկեց մարգարեներ, որոնք պետք է սովորեցնեին մարդկանց լինել բարի:

Նկար
people mocking the prophet

Մարդկանց մի մասը հետևեց մարգարեներին: Մյուսները հետևեցին Սատանային և դարձան ամբարիշտ:

Նկար
Old Testament prophet seeing vision of Jesus

Հին Կտակարանը պատմում է մարդկանց մասին, որոնք ապրել են Հիսուսի ծննդից առաջ: Մարգարեները այդ մարդկանց ուսուցանում էին, որ Հիսուսը պետք է գար երկիր և հնարավոր դարձներ նրանց համար մաքրվել մեղքից և հաղթահարել մահը:

Նկար
Book of Mormon prophet seeing vision of Christ

Մորմոնի Գիրքը պատմում է այլ մարդկանց մասին, որոնք ապրում էին շատ ժամանակ առաջ: Այդ մարդիկ Երուսաղեմից գնացին Ամերիկաներ: Մարգարեները այդ մարդկանց նույնպես ուսուցանել էին Հիսուսի մասին: Նա այցելեց նրանց հարություն առնելուց հետո:

Նկար
Jesus teaching two women

Նոր Կտակարանը պատմում է երկրի վրա Հիսուսի կյանքի մասին: Այն պատմում է Նրա ծննդի, Նրա ուսմունքների, Նրա մահվան և հարության մասին: Հիսուսը մարդկանց ուսուցանում էր Իր ավետարանը: Նա Նրանց սովորեցնում էր հնազանդվել Երկնային Հոր պատվիրաններին:

Նկար
Jesus ordaining Apostles

Հիսուսն ընտրեց տասներկու տղամարդկանց, որոնք պետք է լինեին Առաքյալներ, և նրանց քահանայություն տվեց: Նա Իր Եկեղեցու սկիզբը դրեց: Շատ մարդիկ սիրեցին Հիսուսին: Նրանք արդար էին և հետևում էին Նրա ուսմունքներին:

Նկար
Jesus nailed to cross

Սատանան չէր ուզում, որ մարդիկ հետևեին Հիսուսին: Նա գայթակղում էր մարդկանց ատել Հիսուսին, և ոմանք Նրան խաչին գամեցին և սպանեցին:

Նկար
Jesus and Apostles

Իր մահից երեք օր հետո Հիսուսը հարություն առավ: Նա նորից կենդանի էր: Նա խոսեց Իր Առաքյալների հետ և պատվիրեց նրանց ուսուցանել ավետարանը բոլոր մարդկանց: Հիսուսը նաև այցելեց արդար մարդկանց Ամերիկաներում: Ապա Նա բարձրացավ երկինք‘ Իր Հոր մոտ:

Նկար
Apostle teaching

Առաքյալները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարներն էին: Նրանք գնում էին տարբեր երկրներ և մարդկանց ուսուցանում էին Հիսուսի մասին: Շատ մարդիկ հավատացին Նրան և մկրտվեցին: Առաքյալները արդար տղամարդկանց քահանայություն տվեցին: Եկեղեցում շատ անդամներ կային:

Նկար
evil people stoning prophet

Սատանան ցանկանում էր կործանել Եկեղեցին: Նա գայթակղում էր մարդկանց, որ նրանք այլևս չհավատային Հիսուսին: Առաքյալները և Եկեղեցու շատ այլ անդամներ սպանվեցին: Շուտով Եկեղեցին առաջնորդելու համար այլևս ղեկավարներ չկային: Երկնային Հայրը երկրից վերցրեց քահանայության բանալիները:

Նկար
priest baptizing infant

Եկեղեցին, որի սկիզբը դրեց Հիսուսը, վերացավ: Մարդիկ սկսեցին հիմնել իրենց սեփական եկեղեցիները: Նրանք փոփոխեցին Հիսուսի շատ ուսմունքներ: Նրանք փոխեցին նաև որոշ պատվիրաններ:

Նկար
three leaders of different religions

Անցան հարյուրավոր տարիներ: Երկրի վրա շատ եկեղեցիներ կային, բայց նրանցից ոչ մեկը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին չէր: Այդ եկեղեցիների անդամները հավատում էին Հիսուսին, սակայն այդ եկեղեցիները ճշմարիտ ավետարան չունեին: Նրանք չունեին քահանայության իշխանություն: Նրանք չունեին մարգարեներ և առաքյալներ:

Նկար
young boy being baptized

Հիսուսն ասել էր, որ կրկին կգա երկիր: Բայց սկզբում պետք է վերականգնվեր Նրա Եկեղեցին: Պետք է վերականգնվեր նաև քահանայությունը: Այս օրհնությունները վերականգնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Նկար
Prophet Joseph writing

Երկնային Հայրը կրկին կանչեց մարգարեներ և առաքյալներ, ոլտնք մեր օրելտւմ պետք է ղեկավարեին Եկեղեցին: Հիսուսը հայտնություններ տվեց մարգարեներին և առաքյալներին, որոնք մեզ պետք է հայտնեն այն, ինչ Նա ցանկանում է, որ մենք իմանանք և անենք:

Նկար
mother reading to family

Վարդապետություն և Ուխտերը Հիսուսից ստացած հայտնությունների գիրք է: Դրանցից շատերը տրվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այդ հայտնություններով Հիսուսը ուղղություն է տալիս Իր Եկեղեցուն և ուսուցանում է Իր ավետարանի վարդապետությունները:

Նկար
cover of this book

Գիրքը, որը դուք ընթերցում եք, պատմում է Վարդապետություն և Ուխտերի որոշ հայտնությունների մասին: Այն նաև պատմում է վերջին օրերում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման և վաղ պատմության մասին: