Scripture Stories
Գլուխ 9: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմակերպումը: 6 ապրիլի 1830


“Գլուխ 9: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմակերպումը: 6 ապրիլի 1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 40–42

“Գլուխ 9,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 40–42

Գլուխ 9

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմակերպումը

6 ապրիլի 1830

Նկար
baptism
Նկար
Joseph receiving revelation

Ջոզեֆ Սմիթն ապրում էր Նյու Յորք նահանգի Ֆայեթ քաղաքում: Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ եկել է երկրի վրա կրկին Իր ճշմարիտ Եկղեցին վերականգնելու ժամանակը: Նա Ջոզեֆին պատվիրեց, որ կազմակերպի Եկեղեցին:

Նկար
Joseph instructing Church leaders

1830թ. ապրիլի 6-ին Ջոզեֆը ժողով հավաքեց Եկեղեցին կազմակերպելու համար: Օլիվեր Քաուդերին, Հայրում Սմիթը, Սեմույել Սմիթը, Դեյվիդ Վիթմերը և Պիթեր Վիթմերը եկան նրան օգնելու: Նրանք բոլորը մկրտված էին: Այլ մարդիկ նույնպես եկան ժողովի:

Նկար
Joseph ordaining elder

Տղամարդիկ աղոթեցին Երկնային Հրրը: Ջոզեֆը կարգեց Օլիվերին որպես Եկեղեցու երեց: Ապա Օլիվերը կարգեց Ջոզեֆին:

Նկար
Joseph blessing sacrament

Ջոզեֆը և Օլիվերը օրհնեցին հաղորդությունը: Նրանք այն բաժանեցին տղամարդկանց:

Նկար
Joseph confirming members

Ջոզեֆը և Օլիվերը իրենց ձեռքերը դրեցին յուրաքանչյուր մարդու գլխին, հաստատեցին նրանց որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ և տվեցին Սուրբ Հոգու պարգևը:

Նկար
man bearing testimony

Ջոզեֆը և Օլիվերը կարգեցին մյուս տղամարդկանց քահանայությանը: Այդ մարդիկ շատ երջանիկ էին: Նրանք ասացին, որ սիրում են Աստծուն և պատմեցին, թե որքան էր նա օրհնել իրենց:

Նկար
Joseph receiving revelation

Հիսուսը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին ժողովի ժամանակ: Հիսուսն ասաց, որ Ջոզեֆը մարգարե է: ճշմարիտ մարգարեն խոսում է Հիսուսի անունից: Երբ մարգարեն խոսում է Հիսուսի անունից, Եկեղեցու անդամները պետք է լսեն և հնազանդվեն նրան:

Նկար
Joseph baptizing his mother

ժողովից հետո շատ մարդիկ մկրտվեցին, ներառյալ Ջոզեֆ Սմիթի մայրը և հայրը: Ինչպիսի հիանալի օր էր դա: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կրկին երկրի վրա էր: