Scripture Stories
Գլուխ 7: Վկաները տեսնում են ոսկե թիթեղները: 1829–1830


“Գլուխ 7: Վկաները տեսնում են ոսկե թիթեղները: 1829–1830,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 31–33

“Գլուխ 7,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 31–33

Գլուխ 7

Վկաները տեսնում են ոսկե թիթեղները

1829–1830

Նկար
gold plates
Նկար
Joseph and Oliver

Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ավարտեցին Մորմոնի Գրքի թարգմանությունը: Հիսուսը ցանկանում էր, որ մարդիկ կարդային գիրքը: Նա նաև ուզում էր, որ մարդիկ իմանային, որ Ջոզեֆը ճշմարտությունն էր ասել ոսկե թիթեղների մասին:

Նկար
Martin Harris, Oliver Cowdery, and David Whitmer

Հիսուսը ընտրեց երեք այլ տղամարդ, որոնք կարող էին տեսնել ոսկե թիթեղները և վկայել, որ դրանք իրական են: Այդ տղամարդիկ էին Մարտին Հարիսը, Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Վիթմերը:

Նկար
angel with the gold plates

Ջոզեֆը երեք վկաներին տարավ պուրակ, որտեղ նրանք աղոթեցին: Մի հրեշտակ եկավ և ցույց տվեց նրանց ոսկե թիթեղները: Հիսուսը երեք վկաներին ասաց, որ նրանք պատմեին մարդկանց այն, ինչ տեսել էին:

Նկար
Joseph, Martin, Oliver and David

Ջոզեֆ Սմիթը շատ երջանիկ էր: Երեք վկաները կպատմեին մարդկանց ոսկե թիթեղների մասին և ավելի շատ մարդիկ կհավատային, որ Ջոզեֆը ճշմարտությունն է ասում:

Նկար
eight witnesses

Հիսուսը Ջոզեֆին ասաց, որ նա ցույց տար թիթեղները ութ այլ վկաների ևս: Ութ տղամարդիկ իրենց ձեռքերում պահեցին ոսկե թիթեղները և տեսան թիթեղների գրությունները:

Նկար
witness writing letter

Բոլոր վկաները գրեցին ոսկե թիթեղների մասին: Նրանք ասացին, որ տեսել են թիթեղները, և վկայեցին, որ թիթեղները իրական էին: Վկաների խոսքերը զետեղված են Մորմոնի Գրքում:

Նկար
Joseph giving Moroni gold plates

Նրանից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանեց թիթեղները և վկաները տեսան դրանք, թիթեղները այլևս հարկավոր չէին Ջոզեֆին: Մորոնի հրեշտակը հայտնվեց և Ջոզեֆը վերադարձրեց նրան թիթեղները:

Նկար
printing the Book of Mormon

Մորմոնի Գիրքը թարգմանելուց հետո Ջոզեֆը տարավ այն տպագրիչի մոտ: Ջոզեֆը տպագության համար փող չուներ: Մարտին Հարիսը բավական փող ուներ և հայտնությամբ նա տպագրիչին մի մասը վճարելու խնդրանք ստացավ:

Նկար
wicked men

Սատանան չէր ուզում, որ Մորմոնի Գիրքը տպագրվեր: Նա չէր ուզում, որ մարդիկ այն կարդային: Ամբարիշտ մարդիկ փորձեցին կանգնեցնել տպագրությունը:

Նկար
man stealing pages of book

Մի մարդ կիրակի օրերին գնում էր տպագրություն և գողանում Մորմոնի Գրքի էջերից: Նա այդ էջերը տպագրում էր թերթում, մինչև որ մյուս մարդիկ բռնեցին նրան, որ չգողանար:

Նկար
printer with finished book

Մարդիկ, որոնք փորձում էին կանգնեցնել տպագրությունը, հաջողության չհասան, որովհետև ամբարիշտները չեն կարող կանգնեցնել Հիսուսի աշխատանքը: Ամիսներ անց Մորմոնի Գիրքը վերջապես տպագրվեց: