“Գլուխ 57: Մարգարեն սպանվեց: Հունիս 1844,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ (2002), 201–5 “Գլուխ 57,” Վարդապետություն և Ուխտեր - Պատմություններ, 201–5 Գլուխ 57 Մարգարեն սպանվեց Հունիս 1844 Եկեղեցու թշնամիները Նավույում ստեղծված խնդիրների մեջ մեղադրում էին Ջոզեֆ Սմիթին և ուզում էին, որ նա և մյուս ղեկավարները բանտարկվեին: Սակայն Ջոզեֆի բանտարկվելուց հետո դատավորն ասաց, որ նա ոչ մի սխալ բան չի կատարել և ազատեց նրան: Ամբոխը զայրացավ, որ Ջոզեֆ Սմիթին ազատեցին: Նրանք սպառնացին հարձակվել Նավույի վրա: Նրանք անգամ սպառնացին դատավորներից մեկին ձթով և փետուրներով պատել: Ջոզեֆը խնդրեց Իլինոյսի նահանգապետին կանգնեցնել ամբոխին, բայց նահանգապետը հավատաց ամբոխի ստերին և չօգնեց: Ջոզեֆ Սմիթը գիտեր, որ իրեն նորից կարող էին բանտարկել: Նա նաև վախենում էր, որ իր եղբայր Հայրումը նույնպես բանտ կընկնի: Ջոզեֆը Հայրումին ասաց, որ վերցնի իր ընտանիքը և գնա այլ քաղաք, բայց Հայրումը չէր ուզում թողնել իր եղբորը: Ջոզեֆ Սմիթը զգում էր, որ եթե նա և Հայրումը հեռանային Նավույից, ամբոխը նորից կների Սրբերին: Նրանք որոշեցին անցնել գետը և թաքնվել: Ապա նրանք որոշեցին գնալ դեպի արևմուտք Եկեղեցու անդամների համար ապրելու վայր գտնելու համար: Որոշ մարդիկ կարծեցին, թե Ջոզեֆ Սմիթը վախեցել է և փախչում է: Էմմա Սմիթը, Ջոզեֆի կինը, մի քանի ընկերներ ուղարկեց նրան գտնելու և վերադարձնելու համար: Ջոզեֆըգիտեր, որ կսպանվի, եթե վերադառնա Նավու, բայց նա արեց այն, ինչ նրա ընկերները ցանկացան:. Մի օր անց նրանից հետո, ինչ Ջոզեֆը և Հայրումը վերադարձան Նավու, նրանք և քաղաքի մյուս ղեկավարները գնացին Քարթեջ, 20 մղոն հեռու գտնվող քաղաքը: Քարթեջում նրանց բանտարկեցին կեղծ մեղադրանքներով, և Ջոզեֆը, Հայրումը և մի քանի այլ ընկերներ բանտ գցվեցին մինչև դատավարությունը: Ջոզեֆը, Հայրումը և նրանց ընկերները երեք օր բանտում էին: Այդ ընթացքում ամբոխը սպառնում էր նրանց և վատ բաներ էր ասում նրանց մասին: Բանտում Ջոզեֆը և նրա ընկերները աղոթում էին և կարդում Մորմոնի Գիրքը: Ջոն Թեյլորը երգեց Հիսուսի մասին Ջոզեֆի սիրած երգերից մեկը: 1844 թվի հունիսի 27-ի երեկոյան միայն Ջոզեֆը, Հայրումը, Ջոն Թեյլորը և Վիլլարդ Ռիչարդսն էին դեռ Քարթեջի բանտում: ժամը հինգին ավելի քան 100 տղամարդուց բաղկացած ամբոխը գրոհեց բանտը: Ամբոխից որոշ մարդիկ կրակում էին պատուհանների վրա, մյուսները վազելով անցնում էին պահակներին և աստիճաններով բարձրանում այն սենյակը, որտեղ գտնվում էին Ջոզեֆը և նրա ընկերները: Վարդապետություն և Ուխտեր 135.1 Եղբայրները աշխատում էին դուռը փակ պահել, բայց նրանք պաշտպանվում էին շատ մարդկանցից: Ամբոխը բացեց դուռը և կրակեց Հայրում Սմիթի վրա: Երբ Ջոզեֆը տեսավ, որ Հայրումը մահացած է, նա բացականչեց. «Օ, սիրելի եղբայր Հայրում»: Ամբոխը կրակեց նաև Ջոն Թեյլորին, որը ծանր վիրավորվեց, բայց չսպանվեց: Նրանք չկրակեցին Վիլլարդ Ռիչարդսի վրա: Վարդապետություն և Ուխտեր 135.1–2 Երբ Հայրումին և Ջոն Թեյլորին կրակեցին, Ջոզեֆ Սմիթը վազեց դեպի պատուհանը: Սենյակի դռնից նրա վրա երկու գնդակ արձակեցին, իսկ երրորդ գնդակը արձակվեց բանտի դրսից: Նա բացականչեց. «Օ Տեր, իմ Աստված» և ընկավ պատուհանից դուրս: Մարգարեն սպանվեց: Նա տվեց իր կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի համար: Վարդապետություն և Ուխտեր 135.1 Ջոզեֆ Սմիթի և Հայրում Սմիթի մարմինները տարան Նավու, որտեղ նրանց թաղեցին: Նրանց ընտանիքները և Եկեղեցու այլ անդամները շատ տխուր էին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը շատ կարևոր աշխատանք կատարեց: Նա թարգմանեց Մորմոնի Գիրքը: Հիսուսը նրա միջոցով վերականգնեց Իր Եկեղեցին: Ջոզեֆ Սմիթը միսիոներներ ուղարկեց այլ երկրներում ավետարանը ուսուցանելու համար: Նրա ղեկավարությամբ Սրբերը սքանչելի քաղաք կառուցեցին: Աստված սիրում էր Ջոզեֆ Սմիթին: Սրբերը նույնպես սիրում էին նրան: Ջոզեֆ Սմիթը ավելի շատ է արել մեր հավերժական փրկության համար, քան որևէ մեկը, բացի Հիսուս Քրիստոսից: Վարդապետություն և Ուխտեր 135.3