2019
Քույրերը սպասավորում, հանդիպում և ներկայացնում են
Մայիս 2019


Քույրերը սպասավորում, հանդիպում և ներկայացնում են

Սփոփող Միության գերագույն նախագահ Քույր Ջին Բ․ Բինգհեմը և Երիտասարդ Կանանց գերագույն նախագահ Բոննի Հ. Քորդոնը ներկայացրել են Եկեղեցու մարդասիրական բազմաթիվ ծրագրեր, ինչպիսիք են՝ մաքուր ջուրը, նորածնի խնամքը, պատվաստումները, և Եկեղեցու կրթական և գրագիտական ծրագրերը, երբ նրանք հանդիպել են կառավարության ղեկավարների հետ և սպասավորել են Եկեղեցու անդամներին Գանայում, Նիգերիայում և Էյվորի Քոստում (Côte d’Ivoire)։

«Մեր այցելության նպատակն է՝ հանդիպել Սրբերին, հրահանգել քույրերին, լսել նրանց մարտահրավերները, զգալ նրանց սրտերը և ասել, որ մենք սիրում ենք նրանց»,- ասել է Քույր Բինգհեմը:

Քույր Բինգհեմն ու Քույր Քորդոնը մասնակցել են հոգևոր հավաքի՝ Ակրա Գանա արևմտյան միսիայի միսիոներների հետ։ Նրանք նաև հանդիպել են մի քանի անդամների իրենց տներում: Քույր Բինգհեմը մասնակցել է ավետարանի գրագիտության փորձնական ծրագրին, որն ուսուցանում է մարդկանց, թե ինչպես կարդալ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին սովորեցնելիս: Երկու քույրերն էլ մասնակցել են Ակրայում տեղի ունեցած ղեկավարների ուսուցման հեռարձակմանը, որը հասանելի է եղել Արևմտյան Աֆրիկայի ավելի քան 100 համայնքների, հանդիպել են Գանայի առաջին տիկնոջ հետ, Նիգերիայի Լագոս պետության Կանանց իրավունքների նախարարության և կառավարության աղքատության դեմ պայքարի մշտական քարտուղարի հետ:

Էյվորի Քոստի քույրերի հետ հանդիպելուց հետո Քույր Քորդոնն ասել է. «Նրանց հավատը և հասկացողությունն Աստծո ու Նրա ինքնության մասին, և թե Նա ինչ կարող է անել նրանց կյանքում, զարմանալի է ինձ համար»: Նա ասաց, որ երբ խոսեց Աբիդջանում տաճար ունենալու մասին, քույրերից մեկը ուրախության արցունքներ թափեց։ «Մենք հեռանում ենք աֆրիկյան աչքերով»,- ասել է Քույր Քորդոնը: «Մենք հեռանում ենք նոր սրտերով»:

Երեխաների Միության գերագույն նախագահ Քույր Ջոյ Դ․ Ջոնսը «Լուսավորիր աշխարհը» քարոզարշավի ժամանակ հավաքված գումարները փոխանցեց Մանհեթենի (Նյու Յորք, ԱՄՆ) մի քանի բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ։ «Մենք ծառայության միջոցով պատվում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին»,- ասել է Քույր Ջոնսը՝ նշելով, որ ուշագրավ էր տեսնել, թե ինչ տեղի ունեցավ, «երբ մարդիկ ճանաչեցին նվիրելու քաղցր հնարավորությունը»:

Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ) Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Քույր Շերոն Յուբենկը «Լուսավորիր աշխարհը» քարոզարշավի ժամանակ հավաքված գումարը փոխանցեց պարենային շտեմարանին, որը երեխաների համար ապահովում է աչքի խնամք, ինչպես նաև փախստականների կենտրոնին: Դա ընդամենն այն 2․3 միլիոն դոլլարն է, որը հավաքվել է Արիզոնայի (Նյու Յորք), Յուտայի (ԱՄՆ), Լոնդոնի (Անգլիա) և Մանիլայի (Ֆիլիպիններ) ապարատներից և փոխանցվել է բարեգործական կազմակերպություններին աշխարհով մեկ։