2019
Նվիրագործումը ցույց է տալիս «Աննախադեպ ապագան»
Մայիս 2019


Նվիրագործումը ցույց է տալիս «Աննախադեպ ապագան»

«Եկեղեցուն սպասվում է աննախադեպ, անզուգական ապագա»,- ասել է Նախագահ Ռասել Մ. Նելսոնը 2019 թվականի մարտին Հռոմ Իտալիա տաճարի նվիրագործման ժամանակ: «Այժմ մենք ապագայի հիմքն ենք դնում»։

Նվիրագործման ժամանակ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներն առաջին անգամ էին հավաքվել Միացյալ Նահանգերից դուրս մեկ վայրում։ «Որպես Հիսուս Քրիստոսի ժամանակակից Առաքյալներ»,- ասաց Նախագահ Նելսոնը,- մենք այսօր հղում ենք նույն ուղերձը, որը շատ տարիներ առաջ հղել են Առաքյալները՝ Աստված ապրում է և Հիսուսը Քրիստոսն է»:

Տաճարը նվիրագործելուց բացի, Նախագահ Նելսոնը տաճարի շրջանում խոսեց երիտասարդների հետ և հանդիպեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ․ առաջին անգամ Եկեղեցու Նախագահը պաշտոնական ընդունելության արժանացավ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի կողմից: