2019
Միսիոներական նորություններ
Մայիս 2019


Միսիոներական նորություններ

Շփում ընտանիքի հետ Միսիոներներին այժմ թույլատրվում է յուրաքանչյուր շաբաթ իրենց պատրաստության օրը հաղորդակցվել ընտանիքների հետ՝ տեքստային հաղորդագրությունների, առցանց հաղորդագրությունների, հեռախոսազանգերի և տեսազանգերի միջոցով՝ ի լրումն նամակների և էլեկտրոնային նամակների:

Պլանավորման գործիք ապագա միսիոներների համար Եկեղեցու միսիոներական բաժանմունքի կողմից հասանելի միսիայի պլանավորման նոր առցանց գործիքը կարող է օգնել ապագա միսիոներներին ավելի զգույշ և խորամիտ լինել, երբ որոշում են, թե երբ լավագույնս պատրաստված կլինեն՝ Տիրոջը որպես միսիոներ ծառայելու համար։

Ծառայության միսիաներ 2019 թվականի հունվարից Եկեղեցում ծառայող միսիոներները կկոչվեն «ծառայող միսիոներներ»։ Բոլոր չափահաս երիտասարդները, ովքեր կդիմեն միսիոներական ծառայության, դա կանեն նույն կերպ, առցանց պորտալի միջոցով, և միսիայի բոլոր կանչերը՝ լինենք դրանք քարոզչական միսիաներ, թե ծառայության միսիաներ, կգան մարգարեից։ Արժանավոր չափահաս երիտասարդները, ովքեր տարբեր պատճառներով ազատված են քարոզչական միսիայից, կարող են կանչվել ծառայության միսիաներ։

Քույր միսիոներները կարող են շալվար կրել։ Քույր միսիոներներն այժմ օրվա սովորական միջոցառումներին շալվար կրելու ընտրություն ունեն, թեև քույրերը պետք է շարունակեն կրել զգեստ կամ կիսաշրջազգեստ տաճար հաճախելիս, կիրակնօրյա երկրպագության ծառայությունների ժամանակ, ղեկավարների և տարածաշրջանի համաժողովներին, մկրտության արարողություններին և միսիոներների ուսուցման կենտրոնի հոգևոր ժամերի ժամանակ: Ազատ շալվարները կարող են պաշտպանել քույրերին մոծակների կողմից տարածվող վիրուսային հիվանդություններից, ցուրտ կլիմայի դեպքում՝ պաշտպանել ցրտից և նրանց համար դյուրին դարձնել հեծանիվ վարելը։

Ստեղծված միսիաներ, վերափոխված սահմաններ Ստեղծվել են չորս նոր միսիաներ, իսկ տասներկու միսիաներ կընդգրկվեն առկա միսիաների մեջ: Նման փոփոխությունները պարբերաբար տեղի են ունենում՝ ծառայող միսիոներների թիվը հարմարեցնելու համար: Նոր միսիաներն են՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն Արևելյան Կինշասա, Գվատեմալա Անտիգուա, Պերու Լիմատամբո և Ֆիլիպիններ Անտիպոլո: Տվյալ միսիաներում ծառայող միսիոներների ծնողները, լինեն դրանք ստեղծված կամ լուծարված միսիաներ, կստանան լրացուցիչ տեղեկություններ իրենց միսիաների նախագահներից:

Միսիոներական ուսուցման կենտրոնի թվերը ճշգրտվել են։ Աշխարհում միսիոներական ուսումնական կենտրոնների ավելի լավ օգտագործման համար փակվում են Արգենտինայի, Իսպանիայի, Չիլիի և Դոմինիկյան Հանրապետության կենտրոնները: Փակվելուց հետո Եկեղեցում կգործեն 11 միսիոներական ուսուցման կենտրոններ, որոնք տեղակայված կլինեն՝ Բրազիլիայում, Կոլումբիայում, Անգլիայում, Գանայում, Գվատեմալայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Պերույում, Ֆիլիպիններում, Պրովոյում, Յուտայում (ԱՄՆ) և Հարավային Աֆրիկայում։

Անվտանգության տեսանյութեր Նոր 12 մասից բաղկացած The Safety Zone (Անվտանգության գոտին) վերնագրով տեսանյութերի շարքը նախատեսված է ներկայումս ծառայող 65,000 լիաժամկետ միսիոներների և ապագա միսիոներների անվտանգությունը բարձրացնելու համար։ Առաջին տեսանյութը նախատեսված է ապագա միսիոներների և նրանց ծնողների հետ դիտման համար՝ միսիայի կոչը ստանալուց և նախքան միսիոներական ուսումնական կենտրոն մուտք գործելուց առաջ: ՄՈՒԿ-ում միսիոները կրկին կդիտի առաջին տեսանյութը, ինչպես նաև կդիտի մյուս 11 տեսանյութերը։ Միսիոներներին անվտանգության պարբերական հիշեցումներ կտրվեն նաև իրենց միսիայի ընթացքում։