2019թ․
Համաժողովի պատմությունների ցուցիչ
նախորդ հաջորդ

Համաժողովի պատմությունների ցուցիչ

Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցումների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:

Նիլ Լ. Անդերսեն

(34) Նույն սեռի հանդեպ համակրանք ունեցող մարդը մնում է հավատարիմ իր ուխտերին։ Կինը, որը երբեք չէր ամուսնացել, կենտրոնանում է ծառայության վրա։

Դ. Թոդ Քրիստոֆերսոն

(81) Իտալիայի երիտասարդները Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին ցույց են տալիս իրենց նախնիների տաճարային քարտերը։

Քարլ Բ. Քուք

(51) «Եղբայրության ջոկի» անդամները, ովքեր Բոցվանայում ամրացնում և օգնում են դարձի բերել միմյանց, միսիոներական ծառայության շնորհիվ օրհնում են բազմաթիվ կյանքեր։ Քահանայության քվորումներն իսկապես աջակցում և օրհնում են երիտասարդ Կարլ Բ. Քուքին։

Քվենթին Լ. Քուք

(76) Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հրավերն առաջնորդում է Երեց Օ. Վինսենթ Հալեքի հորը մկրտվել:

Բեքի Քրեյվեն

(9) Ականատեսը դժգոհում է, որ գնացքի ինժեները չի փորձել թեքել ճանապարհը՝ գծերի մեջ խրված մեքենային բախվելուց առաջ։

Շերոն Յուբենկ

(73) Սոլթ Լեյք տաճարի արտաքին գիշերային լույսերը չէին միացել: Երազը Շերոն Յուբենկին տալիս է հավատը մեծացնելու ցանկություն։

Ջերիթ Վ . Գոնգ

(97) Խանութից գողություն անող մարդու հանդեպ կարեկցանք զգալուց հետո Ջերիտ Վ. Գոնգի ընկերը սկսում է հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:

Բրուք Պ. Հեյլս

(11) Բրուք Պ. Հեյլսի երկու որդիները սովորում են, որ աղոթքներին պատասխանելիս Աստված ի սկզբանե գիտի ամեն բան։ «Սա նույնպես կանցնի» դառնում է մի հավատարիմ կնոջ նշանաբանը, ով հաշտվում է իր կուրության հետ։

Մաթիաս Հելդ

(31) Մաթիաս և Իռեն Հելդերները միացան Եկեղեցուն այն բանից հետո, երբ հասկացան ճշմարտությունը ուսումնասիրության և Հոգու շնորհիվ։

Դեյվիդ Փ. Հոմեր

(41) Լինելով փոքրիկ ինքնաթիռի ուղևորը, Դեյվիդ Փ. Հոմերը սովորում է ճիշտ ձայնը լսելու կարևորությունը: Դեյվիդ Փ. Հոմերը և նրա կինը սովորում են, որ աղոթքի պատասխանները կարող են դանդաղ ստանալ։ Դեյվիդ Փ. Հոմերի եղբայրն, ի հեճուկս ձախորդության, համբերում է մինչև վերջ։

Քայլ Ս․ Մակքեյ

(105) Թմրամոլության դեմ պայքարող մի կին և դժբախտ պատահարի ժամանակ որդուն կորցրած մի մայր, մխիթարվում և հաստատվում են Մեծ Ազատարարի կողմից։

Ռասսել Մ. Նելսոն

(67) Մայրը և նրա դուստրերը պայքարում են սպորտի և խաղերի դեմ՝ իրենց ընտանիքի տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար:

(88) Ռասսել Մ. Նելսոնը և նրա դուստր Վենդին իրենց «հայր-դուստր հրաժեշտի զրույցի» ժամանակ զրուցում են «այն ամենի մասին, ինչը կարևոր է»։ Ոստիկանության մի աշխատակից, ով օգնում է մարդկանց փախչել անտառային հրդեհից, մտածում է. «Որտե՞ղ է իմ ընտանիքը»։ Ռասսել Մ. Նելսոնի ընկերը հրաժարվում է փոփոխություններ կատարել՝ ավետարանի օրհնություններին արժանանալու համար:

Դալլին Հ. Օուքս

(60) Քոլեջի ուսանողները, ովքեր դիտում են, թե ինչպես է մի շուն գաղտագողի մոտենում սկյուռիկին, չեն հարցնում, թե «ինչի՞ կհասցնի սա»: Կոլումբիացի զույգի հինգ օր և հինգ գիշեր տևող ավտոբուսի ուղևորությունը տաճարում ամուսնանալու համար փոխում է տաճարի ամուսնության և ավետարանի մասին նրանց մտածելակերպը։

Դեյլ Գ. Ռենլանդ

(70) «Առաջին անհարմար ասված աղոթքը» օգնում է քիչ ակտիվ մի անդամի Եկեղեցում տպավորություն ստանալ, որ «սա իմ տունն է»։

Ուլիսես Սոարես

(6) Միայնակ մայրը ավետարանի օրհնությունները սերմանում է իր երեխաների սրտերում:

Գարի Ի. Սթիվենսոն

(47) Ավագ դպրոցում լինելով քահանա, ապագա Առաքյալը մերժում է դիտել ոչ պատշաճ մի ֆիլմ, դրանով քաջալերելով ընկերոջը։

Խուան Պաբլո Վիլար

(95) Իր միսիոներ եղբոր հետ մեկ օր քարոզելուց հետո Խուան Պաբլո Վիլարը որոշում է մկրտվել և ծառայել միսիայում։

Տակաշի Վադա

(38) Տակաշի Վադայի մայրը միանում է Եկեղեցուն, երբ Տերը դիպչում է նրա սրտին մի տղայի բարի գործի միջոցով:

Վ. Քրիստոֆեր Վադել

(19) Ընտանիքի և ընկերների սպասավորող ջանքերի շնորհիվ Վ. Քրիստոֆեր Վադելի եղբայրն իր մահից առաջ ընդունում է ավետարանը: