2019
Կարևորել ճիշտ անունը
Մայիս 2019


Կարևորել ճիշտ անունը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պատշաճ անունով վկայակոչելու համար իրականացվում են հաղորդակցման ուղիների փոփոխություններ։

Փոփոխություններ կայքերում

  • ChurchofJesusChrist.org կայքը փոխարինում է LDS.org կայքին և հանդիսանում է Եկեղեցու պաշտոնական կայքի անունը։

  • Մի քանի ամիս անց Newsroom.ChurchofJesusChrist.org կայքը կփոխարինի MormonNewsroom.org-ին։

  • Ի վերջո, ComeUntoChrist.org կայքը կփոխարինի Mormon.org-ին, որը վերակառուցվում է՝ իր հիմնական լսարանին (Եկեղեցուց դուրս) ավելի անհատական փորձառություն տրամադրելու նպատակով։

Փոփոխություններ սոցիալական մեդիայի կապուղիներում

  • Եկեղեցու հիմնական սոցիալական մեդիայի բոլոր հաշիվները փոխվել են՝ Փրկիչի Եկեղեցու անունը կարևորելու համար։

  • Անդամները կարող են միանալ նոր Ֆեյսբուքյան խմբին, որը կոչվում է «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի․ ոգեշնչում և նորություններ», որտեղ կտեղեկացվեն եկեղեցու նորությունների և թարմացումների մասին և Եկեղեցում կստեղծեն համայնքներ և կապեր։

Փոփոխություններ բջջային հավելվածներում

  • Sacred Music-ը փոխարինում է LDS Music-ին։

  • Gospel Library հավելվածը կմնա անփոփոխ։

Կարելի է ակնկալել լրացուցիչ փոփոխություններ, քանի որ բոլորս միասին աշխատում ենք, որպեսզի կարևորենք Փրկիչի Եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անունը: